ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵՆԹՈՐԻՆԳ


ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԵՎ  ՄԵՆԹՈՐԻՆԳԵղեգնաձորի ավագ դպրոցում կազմակերպված ցուցահանդեսն առանձնանում էր իր յուրօրինակությամբ: Նախ որ միջոցառման տերը միմիայն աշակերտներն էին, իսկ սրահի պատերին փակցված պաստառները «խոսում» էին Եղեգնաձոր քաղաքի ու պատմամշակութային վայրերի բնապահպանական խնդիրների մասին: Այստեղ էին ուսուցիչներ, ծնողներ ու հրավիրված հյուրեր, որոնք պարզապես հիացած էին այս դպրոցահասակ երեխաների ակտիվությամբ, ինքնուրույնությամբ և որ թերևս ամենակարևորն է տեղեկացվածությամբ: Նրանցից` Եղեգնաձորի ավագ դպրոցի աշակերտուհիներ Աստղիկից, Նելլիից, Մարիամից ու Սարինեից իմացանք Play ծրագրի մասին:

ԱՄՆ կառավարության և ՓԻ-Էյչ Ինթերնշնլ կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող YouthLAB ծրագրի շրջանակներում 2011թ. 24 շրջանավարտներ  մեկնել են ԱՄՆ, մասնակցել 3 շաբաթյա ամառային ճամբարի: Որից հետո նրանք մենթորինգի ծրագրի առաջարկով դիմել են ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների ներգրավվածության և նորարության հիմնադրամի (AEIF) հայտարարած դրամաշնորհների մրցույթին ու 115 երկրների 7000 շրջանավարտների կողմից ներկայացված 685 ծրագրերի մեջ ճանաչվել են դրամաշնորհ շահած 50 խմբերից մեկը: Հենց այդ դրամաշնորհի միջոցով էլ իրականացնում են  Play ծրագիրը: Ի դեպ Play ծրագիրն իր մեջ ներառում է ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԵՎ  ՄԵՆԹՈՐԻՆԳ:

Play ծրագրի նպատակներից է հայ երիտասարդների  շրջանում  զարգացնել առաջնորդ լինելու հմտություններ և խթանել քաղաքացիական ակտիվությանը` ուղղված համայնքային հրատապ խնդիրների լուծմանը: Իսկ մենթորինգը հունարենից թարգմանաբար նշանակում է հանդուրժել, տոկալ: Այսինքն Մենթորինգի ծրագիր անելով Play-ը ցանկանում է երիտասարդի և նրանից ավագ անձի միջև կայուն ընկերական, հանդուրժող  հարաբերություններ կառուցել, որը կրկին իր նպաստը կբերի համայնքային ծրագրերի հաջող իրականացմանը: Այստող կարևորվում է այն, որ համայնքի խնդիրներով մտահոգ ու կամավորական շարժման բնույթը գիտակցող երիտասարդը հանդես է գալիս որպես անհատ ու կարողանում է որպես առաջնորդ իր հետևից տանել համակիրներին: Continue reading