ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵՆԹՈՐԻՆԳ


ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԵՎ  ՄԵՆԹՈՐԻՆԳԵղեգնաձորի ավագ դպրոցում կազմակերպված ցուցահանդեսն առանձնանում էր իր յուրօրինակությամբ: Նախ որ միջոցառման տերը միմիայն աշակերտներն էին, իսկ սրահի պատերին փակցված պաստառները «խոսում» էին Եղեգնաձոր քաղաքի ու պատմամշակութային վայրերի բնապահպանական խնդիրների մասին: Այստեղ էին ուսուցիչներ, ծնողներ ու հրավիրված հյուրեր, որոնք պարզապես հիացած էին այս դպրոցահասակ երեխաների ակտիվությամբ, ինքնուրույնությամբ և որ թերևս ամենակարևորն է տեղեկացվածությամբ: Նրանցից` Եղեգնաձորի ավագ դպրոցի աշակերտուհիներ Աստղիկից, Նելլիից, Մարիամից ու Սարինեից իմացանք Play ծրագրի մասին:

ԱՄՆ կառավարության և ՓԻ-Էյչ Ինթերնշնլ կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող YouthLAB ծրագրի շրջանակներում 2011թ. 24 շրջանավարտներ  մեկնել են ԱՄՆ, մասնակցել 3 շաբաթյա ամառային ճամբարի: Որից հետո նրանք մենթորինգի ծրագրի առաջարկով դիմել են ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների ներգրավվածության և նորարության հիմնադրամի (AEIF) հայտարարած դրամաշնորհների մրցույթին ու 115 երկրների 7000 շրջանավարտների կողմից ներկայացված 685 ծրագրերի մեջ ճանաչվել են դրամաշնորհ շահած 50 խմբերից մեկը: Հենց այդ դրամաշնորհի միջոցով էլ իրականացնում են  Play ծրագիրը: Ի դեպ Play ծրագիրն իր մեջ ներառում է ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ  ԵՎ  ՄԵՆԹՈՐԻՆԳ:

Play ծրագրի նպատակներից է հայ երիտասարդների  շրջանում  զարգացնել առաջնորդ լինելու հմտություններ և խթանել քաղաքացիական ակտիվությանը` ուղղված համայնքային հրատապ խնդիրների լուծմանը: Իսկ մենթորինգը հունարենից թարգմանաբար նշանակում է հանդուրժել, տոկալ: Այսինքն Մենթորինգի ծրագիր անելով Play-ը ցանկանում է երիտասարդի և նրանից ավագ անձի միջև կայուն ընկերական, հանդուրժող  հարաբերություններ կառուցել, որը կրկին իր նպաստը կբերի համայնքային ծրագրերի հաջող իրականացմանը: Այստող կարևորվում է այն, որ համայնքի խնդիրներով մտահոգ ու կամավորական շարժման բնույթը գիտակցող երիտասարդը հանդես է գալիս որպես անհատ ու կարողանում է որպես առաջնորդ իր հետևից տանել համակիրներին:

–  PLAY ծրագրի մասին տեղեկացա համացանցից,- պատմում է Աստղիկ Սարգսյանը,- և որոշեցի դիմել: Յուրաքանչյուր մարզից միայն 3 երիտասարդ կարող էր մասնակցել, միայն ես անցա ծրագրի 2 փուլերն էլ ու  2012-ի oգոստոսին 3 օրով հրավիրվեցի Սևան, մասնակցելու  ծրագրի հետ կապված դասընթացներին:

Եվ Աստղիկը մեծ ոգևորությամբ  պատմում է ճամբարում անցկացրած օրերի ու ձեռքբերումների մասին.

– Ձեռք եմ բերել բազում նոր գիտելիքներ` հռետորական արվեստ, նորագույն տեխնոլոգիաներով աշխատելու ունակություն, առաջնորդական հմտություններ և այլն:

Պարզվում է, որ Play-ի համայնքային ծրագրերը իրագործելու համար պետք է համայնքի ակտիվ երիտասարդներից ստեղծվի մի խումբ, որը կամավոր հիմունքներով 8 ամիսների ընթացքում օգնեն իրեն: Եվ այդ խումբը կազմվեց:  Նախ Աստղիկը խմբին փոխանցեց այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք ձեռք էր բերել, ու միասին կազմեցին համայնքային ծրագրերը, և երկար քննարկումներից, ծրագրերի մշակումից հետո որոշեցին, որ առաջինը կիրականացնեն բնապահպանականը, և շրջելով Եղեգնաձորի պատմամշակութային վայրերով, փողոցներով, շենքերի բակերով, լուսանկարեցին այն տարածքները որտեղ աղբի կուտակումները շատ են: Համագործակցելով Եղեգնաձորի երիտասարդական բանկի կողմից կազմակերպված Lets do it Armenia շարժման հետ, մասնակցեցին նաև բնապահպանական արշավի, եղան Գլաձորի համալսարանում և Սպիտակավորում  ու ամբողջ տարածքը մաքրեցին աղբից:

– Ինչպես արդեն տեսաք ցուցադրվող նկարներից Եղեգնաձոր քաղաքի որոշ հատվածներում առկա են բնապահպանական խնդիրներ,-ասաց Աստղիկը,- այս ցուցադրությամբ նպատակ ունենք երիտասարդների ուշադրությունը հրավիրել համայնքի շրջակա միջավայրի մաքրության և պահպանման վրա:

Վերջում այս քառյակը դիմեց  մասնակից հասակակիցներին` հանդես գալու առաջարկներով, թե ի՞նչ կարելի է անել, որ համայնքում նման խնդիրներ չլինեն: Իսկ դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանի համար մեծ ուրախություն էր, որ իր աշակերտները գիտակցելով կամավորական շարժման բնույթը հանդես են գալիս նման քաղաքացիական ակտիվությամբ:

Աստղիկը դեկտեմբերի 8-ին իրականացրեց իր երկրորդ ծրագիրը, որի նպատակն էր համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել տաք հագուստներ: Ծրագրի մեջ ներգրավել էին նաև համայնքի երիտասարդներին:

Առաջին քայլով նա հայտարարություն տեղադրեց Facebook սոցցանցում և իր ընկերների միջոցով այդ հայտարարությունը տարածեց տարբեր խմբերում, և սկսեցին զանգահարել ու հայտնել իրենց պատրաստակամությունը: Աստղիկը համագործակցության առաջարկ ստացավ նաև Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության ու «Հույս և ապագա» երեխաների աջակցության ու զարգացման ԲՀԿ-ի կողմից: Արդյունքում ծրագրի նախատեսված ժամկետում արդեն կար բավարար հագուստ, որը բաժանվեց ըստ կարիքի գնահատմամ: Այն իրականացվեց Եղեգնաձորում ու Մալիշկայում:

/սեփ. լրատվություն/

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s