2013թ. 6 ամիսների ընթացքում Վայոց ձորի մարզի տարածքում պահպանվել է կայուն և վերահսկելի օպերատիվ իրավիճակ: Ոստիկանության մարզային վարչությունը և նրա ենթակա ստորաբաժանումները հիմնականում կատարել են իրենց առջև դրված խնդիրները` պատշաճ կերպով ապահովելով հասարակական կարգի պահպանությունն ու հասարակական անվտանգությունը:
Տեղի ունեցած քաղաքական կարևորագույն միջոցառման` ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում մարզի ոստիկանությունը հավուր պատշաճի ապահովեց հասարակական կարգն ու օրինականությունը և ընտրություններն անցան առանց միջադեպերի:
Դրա հետ մեկտեղ մարզի ոստիկանությունը հանցագործությունների նախականխման ու բացահայտման ուղղությամբ ձեռնարկել է համապատասխան կանխարգելիչ և օպերատիվ հետախուզական միջոցառումներ:
Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ արձանագրվել է հանցագործության դեպքերի 33-ով կամ 31.7 % նվազում: Գրանցված 71 դեպքերից բացահայտվել են 68-ը, չի բացահայտվել 3-ը: Բացահայտումը կազմել է 95.8 %, ինչը միջին հանրապետականից բարձր է 15.8 %-ով:
Նախորդ տարվա համեմատությամբ 8-ով նվազել է ծանր հանցագործությունների քանակը` կազմելով 5 դեպք:
Հանցավորության շարժընթացում և կառուցվածքում արձանագրված դրական միտումներից պետք է նշել, որ հաշվետու ժամանակաշրջանում առանձնապես ծանր հանցագործության դեպքեր չեն գրանցվել:
Որպես բացասական միտում, պետք է նշել, որ հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների աճ 1 դեպքով /2-ից 3/:
Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքները, պետք է նշել, որ 6 ամիսների ընթացքում արձանագրված հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը մարզում աճել է 0.6%-ով /95.2-ից 95.8%/: Միևնույն ժամանակ նվազել է անձի դեմ ուղղված այլ հանցագործությունների բացահայտման ցուցանիշը /100-ից 93.3 %/:
Նախորդ տարվա 1-ին կիսամյակի համեմատությամբ արձանագրվել է հասարակական կարգի և անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների նվազում 33-ից 16: 2-ով նվազել են հրազենի ապօրինի պահման և շրջանառության /6-ից 4/, 4-ով խուլիգանության /6-ից 2/, 9- ով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը /11-ից 2/: Միաժամանակ 15-ով ավելացել է ոստիկանության բաժիններ կամավոր հանձնված զենքի, զինամթերքի քանակը` 30-ից 45:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի նվազումը, պայմանավորված է այն հանգամանքով, որ նախորդ տարի ոստիկանության Վայքի բաժնում արձանագրված մեկ դեպքով հետագայում հայտնաբերվեց հանցավոր խումբ և կատարված նախաքննությամբ ի հայտ եկան հանցագործության ևս 7 դրվագներ:
Հաշվետու ժամանակաշրջանում, նախորդ տարվա համեմատությամբ արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործություների 16 դեպքով կամ 44.4 % – ով նվազում /36-ից 20/: Հատկապես նվազել են անձնական գույքին խարդախությամբ տիրանալու դեպքերը /18-ից 3/: Նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2012թ. 1-ին կիսամյակում ոստիկանության Եղեգնաձորի ու Վայքի բաժիններում խարդախության 4 դեպքերով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում բացահայտվել էին ևս 14 նոր դրվագներ:
Չնայած 2012թ. 6 ամիսների համեմատությամբ արձանագրվել է գողության դեպքերի աճ /5-ից 12/, սակայն պետք է նշել, որ դրանցից 5-ը կատարվել են նախկին տարիներին, որոնց մասին ոստիկանությանը հայտնի չի եղել: Գողության դեպքերից չի բացահայտվել 1-ը, բացահայտումը կազմել է 90,9 %:
Որպես դրական միտում, պետք է նշել, որ մարզում բնակարանային գողության դեպքեր չեն արձանագրվել /2012թ.-ին արձանագրվել էր 1 դեպք/: Continue reading →