Նախորդ համարում տպագրվեց «Օգնենք 1-ին կարգի հաշմանդամին` հուսահատ վիճակից դուրս գալու» թղթակցությունը, որն ավարտվում էր հետևյալ տողով. «Այն մարդիկ, ովքեր ցանկություն կունենան օգնել, կարող են զանգահարել… Անկեղծ ասած հոդվածագիրը` մեր երիտասարդ թղթակից Սիրան Սարգսյանը, չէր էլ սպասում արագ արձագանքման: Բայց կատարվեց անսպասելին. թերթի տպագրվելու հաջորդ օրն իսկ Մալիշկա գյուղի բնակիչ Արմեն Ռազմիկի Հակոբյանին զանգահարում են և առաջարկում իրենց օգնությունը` տրամադրելով լվացքի մեքենա: Պարզվում է այդ բարեգործը «Վարդաձորի» մշտական ընթերցող Սամվել Հայրապետյանն է:
Արմեն Հակոբյանի ու նրա ընտանիքի անունից շնորհակալություն ենք հայտնում Ս. Հայրապետյանին, ու նաև շնորհակալ ենք ու հպարտ թերթի խնդրանքին արձագանքելու համար: Դա խոսում է այն մասին, որ դեռ մամուլն ի զօրու է խնդիրներ լուծելու: Շնորհակալ ենք…