Հայտարարվում է մրցույթ Վայոց ձորի մարզի Չիվայի միջն. դպրոցի նախակրթարանի դաստիարակի թափուր տեղի համար: Վարձատրությունը կտրվի համաձայն տարիֆիկացիայի ժամաքանակի:
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր (հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան) և հարցազրույց (մանկավարժական մասնագիտական գործնական հմտություններ):
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում.
1.Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (ձև 1),
2. Բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) կամ վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից,
3. Անձնագրի պատճեն,
4. Ինքնակենսագրություն (ձև 4),
5. Թափուր աշխատատեղ զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար 3×4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Մրցույթը տեղի կունենա 2013թ. սեպտեմբերի 10-ին` ժամը 14-00-ին, Չիվայի միջն. դպրոցում:
Մրցույթի հավակնորդների փաստաթղթերն ընդունվում են 2013թ. օգոստոսի 7-ից մինչև 2013թ. սեպտեմբերի 6-ը ներառյալ, Չիվայի միջն. դպրոցում, ամեն օր` ժամը 09:00-13:00, բացի շաբաթ և կիրակի ու տոնական օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Տեղեկությունների համար զանգահարել` 093-56-54-40 հեռախոսահամարով:
Դպրոցի տնօրինություն