***
Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման ծրագիրը մարզում իրականացնելու համար հուլիսի 19-ին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը: Մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ նախարարը եղավ Եղեգնաձոր և Վայք քաղաքներում, ուսումնասիրեց մարզում ինտեգրված սոցիալական ծառայություններ կազմակերպելու նպատակով հատկացվող շենքերի պայմանները, որոնք արժանացան նախարարի հավանությանը: Հանդիպմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը և պատասխանատու այլ անձիք:
***
Հուլիսի 18-ին աշխատանքային այցով ԱՄՆ ՄԶԳ մի շարք աշխատակիցների ուղեկցությամբ Վայոց ձորի մարզում էր գտնվում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար տիկին Կարեն Հիլարդը: Նա Արենիում այցելել է ՔԱՐԴ ամերիկյան կազմակերպության աջակցությամբ վերանորոգված գինու համտեսի սրահ: Այնուհետև նրա գլխավորած պատվիրակությունը ներկա է գտնվել Վայքի քաղաքապետի կիսամյակային հանրային հաշվետվությանը, որից հետո մարզպետ Էդգար Ղազարյանը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Կարեն Հիլարդի հետ: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ ՄԶԳ մի շարք աշխատակիցներ և մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը: Քննարկվեցին Վայոց ձորի մարզում ԱՄՆ ՄԶԳ-ի հետ հետագա համագործակցության հարցեր:
***
Հուլիսի 19-ին մարզպետը հյուրընկալել էր ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Մարզպետի մոտ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Այնուհետև դեսպանը մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնաձորի թիվ 1 հիմնական, Ջերմուկի թիվ 2 ավագ, թիվ 3 հիմնական, Վայքի թիվ 2 հիմնական և Գնդեվազի միջնակարգ դպրոցներ: Նշենք, որ 2014թ. դեսպանատունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ Վայոց ձորի մարզի բոլոր դպրոցներում կիրականացնի համակարգիչներով հագեցած ինտերնետային դասարաններ ստեղծելու ծրագիր: Continue reading