ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՀԿ ԲԱԺՆԻ ՕՐԱԳՐԻՑ


 

***

Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման ծրագիրը մարզում իրականացնելու համար հուլիսի 19-ին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը: Մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ նախարարը եղավ Եղեգնաձոր և Վայք քաղաքներում, ուսումնասիրեց մարզում ինտեգրված սոցիալական ծառայություններ կազմակերպելու նպատակով հատկացվող շենքերի պայմանները, որոնք արժանացան նախարարի հավանությանը: Հանդիպմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը և պատասխանատու այլ անձիք:

***

Հուլիսի 18-ին աշխատանքային այցով ԱՄՆ ՄԶԳ մի շարք աշխատակիցների ուղեկցությամբ Վայոց ձորի մարզում էր գտնվում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար տիկին Կարեն Հիլարդը: Նա Արենիում այցելել է ՔԱՐԴ ամերիկյան կազմակերպության աջակցությամբ վերանորոգված գինու համտեսի սրահ: Այնուհետև նրա գլխավորած պատվիրակությունը ներկա է գտնվել Վայքի քաղաքապետի կիսամյակային հանրային հաշվետվությանը, որից հետո մարզպետ Էդգար Ղազարյանը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Կարեն Հիլարդի հետ: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ ՄԶԳ մի շարք աշխատակիցներ և մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը: Քննարկվեցին Վայոց ձորի մարզում ԱՄՆ ՄԶԳ-ի հետ հետագա համագործակցության հարցեր:

***

Հուլիսի 19-ին մարզպետը հյուրընկալել էր ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Մարզպետի մոտ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Այնուհետև դեսպանը մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնաձորի թիվ 1 հիմնական, Ջերմուկի թիվ 2 ավագ, թիվ 3 հիմնական, Վայքի թիվ 2 հիմնական և Գնդեվազի միջնակարգ դպրոցներ: Նշենք, որ 2014թ. դեսպանատունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ Վայոց ձորի մարզի բոլոր դպրոցներում կիրականացնի համակարգիչներով հագեցած ինտերնետային դասարաններ ստեղծելու ծրագիր:

***

Հուլիսի 18-ին իր անդրանիկ ներկայացումն ունեցավ Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի նորաստեղծ մանկապատանեկան թատրոն-ստուդիան: Դերասանները Եղեգնաձոր քաղաքի և հարակից համայնքների շնորհալի երեխաներն էին, իսկ ստուդիայի ղեկավարը, սցենարի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը՝ դերասան Մարիետա Սարգսյանը: Ներկայացվեց Հ.Թումանյանի հեքիաթների հիման վրա ստեղծված «Նազարը և Շաշաստանի բնակիչները» պիեսը: Ներկայացման դերակատարներն էին՝ Քրիստինե Դավթյանը (Գյուլմար), Դավիթ Սարգսյանը (Նազար), Մհեր Մհերյանը (Կիկոս), Լիլիթ Մաթևոսյան (Հուռի): Թատերական խմբին մաղթենք հետագա ստեծագործական աշխատանք և հաջողություններ:

***

Հուլիսի 16-ին մարզպետ Է.Ղազարյանը մասնակցել է Նորավանք համալիրում տեղի ունեցած «Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք» ծրագրի հայաստանյան շնորհանդեսին: Ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, մարզպետ Էդգար Ղազարյանը ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Սևծովյան համագործակցության ծրագրի, իսկ Հայաստանում՝ նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (Ի-Դի-Էմ-Սի) կողմից: Այն Վրաստանի, Հունաստանի, Թուրքիայի և Հայաստանի հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող համատեղ ծրագիր է, որի նպատակն է ստեղծել 3000-կիլոմետրանոց զբոսաշրջային ուղի, որը հունական Սալոնիկ քաղաքից կձգվի մինչև հայկական Մեղրի:

***

Հուլիսի 16-ին մարզպետի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, նվիրված աղբահանության խնդիրներն: Խորհրդակցությանը հրավիրված էին Արարատի մարզի Վեդիի քաղաքապետ Վ. Բարսեղյանը, գյուղական համայնքների և միջհամայնքային միավորման ղեկավարները: Իսկ Վայոց ձորի կողմից մասնակցում էին փոխմարզպետ Ա. Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Մ.Ներսիսյանը, Եղեգնաձորի քաղաքապետ Դ. Հարությունյանը, տարածաշրջանի 12 գյուղական համայնքների ղեկավարներ և Եղեգնաձորի ԲԿՏ ԲԲԸ-ի տնօրեն Վ. Սմբատյանը: Քննարկման թեման համայնքներում իրականացվող աղբահանության խնդիրներն էին: Առաջարկություն եղավ ստեղծել միջհամայնքային միավորում, որը կզբաղվի վերոնշյալ համայնքներում աղբահանության կազմակերպմամբ:

***

Օրերս մարզպետ Էդգար Ղազարյանը հյուրընկալեց «Զվարթնոց Վերածննդի» հիմնադրամի կողմից կազմակերպված «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոնին մասնակցած և լավագույնս իրենց դրսևորած վայոցձորցի 7 շնորհալի աշակերտներին և մրցույթ-փառատոնի կազմակերպիչներին: «Զվարթնոց Վերածննդի» հիմնադիր նախագահ Սուսաննա Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց մարզային իշխանություններին մրցույթի մարզային փուլին աջակցելու համար և շնորհակալագիր հանձնեց մարզպետին: Ս.Բաղդասարյանը մասնակիցներին հանձնեց դիպլոմներ, իսկ Անի Աբրահամյանին՝ փառատոնի երրորդ կարգի և Արմեն Հարությունյանին՝ փառատոնի ժյուրիի սամանած հատուկ մրցանակները: Մարզպետը փառատոնի հանրապետական փուլին մասնակցած 7 երեխաներին էլ հուշանվերներ և դիպլոմներ հանձնեց և նրանց նորանոր հաջողություններ և ավելի մեծ բեմերում հանդես գալու հնարավորություններ մաղթեց:

***

Հուլիսի 9-ին մարզպետը հանդիպել է «Լույս» հիմնադրամի աջակցությամբ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող մի խումբ ուսանողների, որոնք հանգրվանել էին մարզի Հերմոն համայնքի տարածքում գործող «Լուսի» տուրիստական հանգստի տանը: Մարզպետ Էդգար Ղազարյանը զրուցել է ուսանողների հետ նրանց ուսումնառության հետ կապված ծրագրերի մասին, ինչպես նաև ձեռք բերված գիտելիքներով մեր երկրի տնտեսության զարգացմանը օգտակար լինելու հարցերի շուրջ: Հանդիպմանը մասնակցել է նաև մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը:

***

Հուլիսի 9-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ճանապարհում էր իր շրջանավարտներին: Տոնական հանդիսությանը, որը մեկնարկել էր նույն օրը, ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ, ՀՊՏՀ խորհրդի անդամ Արման Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՊՏՀ խորհրդի անդամ Կարեն Ճշմարիտյանը, ՀՊՏՀ խորհրդի անդամ Բարսեղ Բեգլարյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի նախկին դեկան Էդգար Ղազարյանը:

Ս. Մարգարյան

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s