ՄԱԼԻՇԿԱՅԻ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՎԵՐԱԲԱՑՈՒՄԸ


ՄԱԼԻՇԿԱՅԻ  ԶՈՀՎԱԾՆԵՐԻ  ՀՈՒՇԱՐՁԱՆԻ  ՎԵՐԱԲԱՑՈՒՄԸ

Օգոստոսի 10-ին տեղի ունեցավ 1979թ. Մալիշկա համայնքի բնակիչների նախաձեռնությամբ և ջանքերով Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված  և այս տարի հիմնովին վերանորոգված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին մարզային իշխանությունների, զինվորական, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, բարերարներ ու վետերաններ: Մասնակիցները պարտքի զգացումով ու սրտի թրթիռով էին հետևում հուշակոթողին ու ինքնաբերաբար մրմնջում իրենց սրտի խոսքը. «Խոնարհվում ենք Ձեր առջև, հավատացեք, որ  ձեր հիշատակը միշտ վառ կպահենք»: Յուրաքանչյուր մալիշկեցի ամեն տարի այս օրը հիշում է ռազմաճակատ մեկնած իր 280 որդիներին, հպարտության խոսք ասում 104 հերոս զինվորների հասցեին:

ՄԱԼԻՇԿԱՅԻ  ԶՈՀՎԱԾՆԵՐԻ  ՀՈՒՇԱՐՁԱՆԻ  ՎԵՐԱԲԱՑՈՒՄԸ

Հուշարձանի վերանորոգումը կատարվել է մոսկվայաբնակ մալիշկեցի բարերարների միջոցներով: Հանդիսավոր բացումն սկսվեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի օրհնությամբ, որից հետո ելույթ ունեցան մարզպետ Էդգար Ղազարյանը, Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանը, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր- Գրիգորյանը,  թիվ 1 միջն. դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, բարերարներ Հայկ Դովլաթյանը, Սամվել Աբրահամյանը և այլք: Continue reading

Advertisements