ՄԱԼԻՇԿԱՅԻ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՎԵՐԱԲԱՑՈՒՄԸ


ՄԱԼԻՇԿԱՅԻ  ԶՈՀՎԱԾՆԵՐԻ  ՀՈՒՇԱՐՁԱՆԻ  ՎԵՐԱԲԱՑՈՒՄԸ

Օգոստոսի 10-ին տեղի ունեցավ 1979թ. Մալիշկա համայնքի բնակիչների նախաձեռնությամբ և ջանքերով Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված  և այս տարի հիմնովին վերանորոգված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին մարզային իշխանությունների, զինվորական, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, բարերարներ ու վետերաններ: Մասնակիցները պարտքի զգացումով ու սրտի թրթիռով էին հետևում հուշակոթողին ու ինքնաբերաբար մրմնջում իրենց սրտի խոսքը. «Խոնարհվում ենք Ձեր առջև, հավատացեք, որ  ձեր հիշատակը միշտ վառ կպահենք»: Յուրաքանչյուր մալիշկեցի ամեն տարի այս օրը հիշում է ռազմաճակատ մեկնած իր 280 որդիներին, հպարտության խոսք ասում 104 հերոս զինվորների հասցեին:

ՄԱԼԻՇԿԱՅԻ  ԶՈՀՎԱԾՆԵՐԻ  ՀՈՒՇԱՐՁԱՆԻ  ՎԵՐԱԲԱՑՈՒՄԸ

Հուշարձանի վերանորոգումը կատարվել է մոսկվայաբնակ մալիշկեցի բարերարների միջոցներով: Հանդիսավոր բացումն սկսվեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի օրհնությամբ, որից հետո ելույթ ունեցան մարզպետ Էդգար Ղազարյանը, Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանը, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր- Գրիգորյանը,  թիվ 1 միջն. դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, բարերարներ Հայկ Դովլաթյանը, Սամվել Աբրահամյանը և այլք:

Այնուհետև պարգևների ու հուշանվերների արժանացան պատերազմի վետերաններ Համազասպ Խաչատրյանը, Աշոտ Պետրոսյանը և Սիրեկան Զաքարյանը:

Թիվ 1 միջն. դպրոցի  «Պատմություն» առարկայի ուսուցիչ Գևորգ Սարգսյանը ներկայացրեց Հայրենական Մեծ պատերազմի ընթացքի և մալիշկեցիների մասնակցությունն այդ աշխարհամարտին:

Հուշարձանի պաշտոնական բացմանը հետևեց երաժշտական միջոցառումը, որի ընթացքում ելույթ ունեցան «Սայաթ-Նովա» մշակութային միության Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղի սաները՝ ղեկավարությամբ միջազգային մրցույթների դափնեկիր, մեդալակիր Ս. Գրիգորյանի, «Մալիշկա» պարային համույթը՝ ղեկավարությամբ Դ. Մարտիրոսյանի, Արտակ Պետրոսյանը և վերջերս Հայաստանի դպրոցներում անցկացված «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական 2-րդ փառատոնում հատուկ մրցանակի արժանացած Զոյա Սարգսյանը:

Տոնական միջոցառումն ավարտվեց հրավառությամբ:

Սիրան Սարգսյան
Վայոց Ձորի թեմի
լրատվության բաժին

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s