ԹԻՎ 7 /111/ ՕԳՈՍՏՈՍԻ 6, 2013Թ.


ԼՈՒՐԵՐ  ՄԱՐԶԻ  ԱՌՕՐՅԱՅԻՑ

***

ՀՀ կառավարության որոշմամբ առաջնահերթ հիմնախնդիրների լուծման նպատակով, մարզին հատկացված 260 մլն. դրամ գումարից Եղեգնաձոր համայնքի Մոմիկի փողոցի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները իրականացնելու համար մարզպետի որոշմամբ տրամադրվեց 59.2 մլն. դրամ: ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կիրականացվի նաև Եղեգնաձորի Սպանդարյան, Նարեկացի և Արսենյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Ներհամայնքային ճանապարհների բարեկարգումը մարզպետարանի պատվիրատվությամբ կունենա շարունակական բնույթ:

***

2013-ի գարնանը պետ. աջակցության ծրագրերի շրջանակում ՀՀ կառավարության կողմից մարզի հողօգտագործողներին մատչելի գներով հատկացվեց 440տ ազոտական պարարտանյութ` պարկը 6000 դրամ, 353,877լ դիզ. վառելիք՝ լիտրը 350դրամ, 40տ գարնանացան գարու սերմացու՝  կգ-ը  200դրամ, 1տ կորնգանի սերմացու՝  կգ-ը 370դրամ, 150կգ առվույտի սերմացու՝ կգ 1500դրամ և 225կգ եգիպտացորենի սերմացու՝ կգ-ը 350դրամ: Մատակարարներն առանց փոխադրավարձի ազոտական պարարտանյութը և դիզ. վառելիքը հասցրել են համայնքներ, իսկ սերմացուները՝ մինչև մարզկենտրոն: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից հայտնում են, որ ըստ օպերատիվ տվյալների՝ հուլիսի 30-ի դրությամբ մարզի տարածքում հնձված 340 հա հացահատիկի ցանքատարածությունից ստացվել է 8500 ց հացահատիկի բերք: Մարզում  արտադրվել է 1500 ց բանջարեղեն, 8400 ց կարտոֆիլ, 13000 ց պտուղ:  Կուտակվել է 140000 ց խոտ:

***

 Հուլիսի 26-ին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Օգնեք ինձ՝ դառնալու ձեզանից մեկը» խորագրով բարեգործական համերգ, որի նպատակն  էր  բարձրաձայնել սահմանափակ կարողություններով մարդկանց  խնդիրները  և  ինչ-որ չափով նպաստել  դրանց լուծմանը: Հանգանակության արդյունքում հավաքված գումարը կօգտագործվի քաղաքի մայթերի, սպասարկման օբյեկտների առջև  թեքահարթակների կառուցման և  ներառական կրթության դասարաններին գույքով ապահովելու նպատակով: Միջոցառումը կազմակերպել էր «Ընդդեմ Իրավական Կամայականության» ՀԿ-ի Եղեգնաձորի  քաղաքացիական  կենտրոնը, իսկ համերգային ծրագիրը իրականացրել էր` ՀԵՀ մարզային կենտրոնը: Ծրագրին մասնակցել են պարային խմբեր, երգիչներ,  կենտրոնի կամավորներ: Տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող Սոնիկ Մելքոնյանը ևս իր գեղեցիկ երգով մասնակցեց ծրագրին:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ…

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s