***
Օգոստոսի 18-ին մարզպետ էդգար Ղազարյանի մասնակցությամբ Նորավանքում տեղի ունեցավ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին կամ ինչպես ժողովրդի շրջանում է տարածված, խաղողօրհնեքին նվիրված պատարագ, իսկ Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում Վայոց ձորի թեմի Փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի ձեռամբ կատարվեց «Խաղողօրհնեքի» կարգ և օրհնված խաղողը բաժանվեց միջոցառման մասնակիցներին: Այնուհետև տեղի ունեցավ ժողովրդական տոնախմբություն:
Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի
/«Խաղողօրհնեքի»/ մասին մանրամասն այստեղ
***
Մարզպետ Էդգար Ղազարյանը փոխմարզպետ Սամվել Թարվերդյանի ուղեկցությամբ այցելություն է ունեցել Աղավնաձոր համայնք` քննարկելու 2013 թ. խաղողի մթերումների կազմակերպման հետ կապված խնդիրներ: Մարզպետի կողմից այգետերերին ներկայացվեց տեղեկատվություն ՀՀ գյուղատնտեսության նախարարության և մարզպետարանի կողմից խաղողի մթերումների կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքների, մթերող կազմակերպությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև մթերումների հավանական ծավալների և մոտավոր գների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում համայնքի բնակիչները ներկայացրին մթերումների հետ կապված իրենց անհանգստություններն ու առաջարկությունները: Continue reading