ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՀԿ ԲԱԺՆԻ ՕՐԱԳՐԻՑ


***

 Օգոստոսի 18-ին մարզպետ էդգար Ղազարյանի մասնակցությամբ  Նորավանքում տեղի ունեցավ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին կամ ինչպես ժողովրդի շրջանում է տարածված, խաղողօրհնեքին նվիրված պատարագ, իսկ Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում Վայոց ձորի թեմի Փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի ձեռամբ կատարվեց «Խաղողօրհնեքի» կարգ և օրհնված խաղողը բաժանվեց միջոցառման մասնակիցներին: Այնուհետև տեղի ունեցավ ժողովրդական տոնախմբություն:

 Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի

/«Խաղողօրհնեքի»/ մասին մանրամասն  այստեղ

***

Մարզպետ Էդգար Ղազարյանը փոխմարզպետ Սամվել Թարվերդյանի ուղեկցությամբ այցելություն է ունեցել Աղավնաձոր համայնք` քննարկելու 2013 թ. խաղողի մթերումների կազմակերպման հետ կապված խնդիրներ: Մարզպետի կողմից այգետերերին ներկայացվեց տեղեկատվություն ՀՀ գյուղատնտեսության նախարարության և մարզպետարանի կողմից խաղողի մթերումների կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքների, մթերող կազմակերպությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև մթերումների հավանական ծավալների և մոտավոր գների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում համայնքի բնակիչները ներկայացրին մթերումների հետ կապված իրենց անհանգստություններն ու առաջարկությունները:

***

Ջերմուկի ավագ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ միաժամանակ երկու միջոցառում. Ջերմուկի նոր գլխավոր հատակագծի նախագծի հանրային քննարկում և համայնքի ղեկավարի 2013թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքների հանրային հաշվետվություն: Միջոցառմանը մասնակցում էին մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Սամվել Աղաջանյանը, Ջերմուկի քաղաքապետարանի աշխատակիցներ, տարբեր կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև համայնքի այլ բնակիչներ: Միջոցառման ընթացքում զեկույցով հանդես եկավ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, որը ներկայացրեց քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված գոտիավորման սխեմաները և քաղաքի զարգացման հեռանկարային ուղղությունները: Քաղաքապետը ներկայացրեց նաև 2013թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքները և գործունեության հիմնական արդյունքները: Մարզպետը ներկայացրեց հաշվետվություն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին Ջերմուկ քաղաքում իրականացված ծրագրերի վերաբերյալ: Է.Ղազարյանը և Վ.Հովհաննիսյանը պատասխանեցին նաև մասնակիցների հուզող հարցերին, քննարկման ընդունեցին հնչած առաջարկությունները:

***

Օգոստոսի 26-ին Արենիի մշակույթի տան դահլիճում կայացավ գյուղի համայնքային կայքի և “ԱՐՓԱ” երիտասարդական ամսաթերթի  շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցում էին փոխմարզպետ Արամ Գրիգորյանը, համայնքապետ Սերյոժա Սուքիասյանը, համայքնի ավագանու անդամները և բնակիչներ:

Հեղինակը Արենիի համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբն է` ՀԵՆԱ-ն, իսկ աջակիցը` Քաունթրփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչությունը` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ:

Ակումբի անդամ Արևիկ Հայրապետյանը ներկայացրեց ՀԵՆԱ երկամյա գործունեությունը, իսկ Նորայր Գրիգորյանը`  համայնքային կայքն իր աշխատանքային  բոլոր բաժիններով:

Կայքի գործարկման և համայնքային թերթի հրատարակման կապակցությամբ շնորհավորանքի խոսքեր ասացին Ս.Սուքիասյանը, Ա. Գրիգորյանը, Քաունթրփարթի “Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի”  Վայոց ձորի մարզային հակարգող Ռուզան Ղազարյանը:

Վերջում համերգային ծրագրով ելույթ ունեցան համայնքի մշակույթի տան մանկական երգչախումբը և ազգագրական պարերի համույթը, որոնց բեմական հագուստները ևս ձեռք են բերվել Համայքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբի իրականացրած ծրագրերով:

Ս. Մարգարյան

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s