ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Կորել է

Երևանի ֆինանսատնտեսագիտական տեխնիկումի

«Իրավագիտություն»  բաժնի 2000թ. շրջանավարտ

Սերոբ Զարզանդի Մարգարյանի

իրավագետի որակավորման N K 045797 դիպլոմը`

տրված 25.07.2000թ.:

Համարել անվավեր:

 

Վաճառվում է

Առանձնատուն Եղեգնաձոր քաղաքի Թամանցիների թիվ 1 նրբանցք,

մյուս կողմից Կամոյի թողոցի վրա /թիվ 1 դպրոցից 100-150մ վերև/:

Գինը պայմանագրային:

Մանրամասն տեղեկությունների համար զարգահարել

093324005 կամ 094943766 հեռախոսահամարներով` Գայանեին:

Advertisements

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՀԿ ԲԱԺՆԻ ՕՐԱԳՐԻՑ


DSC_0459

ՀՀ Վայոց ձորի մարզի միջազգային համագործակցության շրջանակներում, սեպտեմբերի 27-29-ը Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալություն էր մեկնել մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, «Ջերմուկ Աշխարհ»  առողջարանի գլխավոր բժիշկ Ստեփան Ավագյանը, Վայքի «Տուրիզմի կենտրոնի»  տնօրեն Շիրակ Միքայելյանը, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, մարզպետի խորհրդական Սերոբ Անտինյանը, մարզպետի օգնական Լիպարիտ Ասատրյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Տրդատ Չալըմյանը: Հայաստանյան պատվիրակությունն արժանացավ ջերմ ընդունելության, այցելություններ եղան հայկական պատմամշակութային հուշարձաններ, Սբ. Ստեփանոս վանական համալիր: Continue reading

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ


ՀՀ  ՆԱԽԱԳԱՀ  ՍԵՐԺ  ՍԱՐԳՍՅԱՆԻ  ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ԱՅՑԸ  ՎԱՅՈՑ  ՁՈՐԻ ՄԱՐԶ

ՀՀ Նախագահը սեպտեմբերի 25-ին այցելեց Վայոց ձորի մարզ: Մարզպետ Էդգար Ղազարյանի  ուղեկցությամբ եղավ Նորավանքի ճանապարհին գտնվող «Արենի 1» քարանձավում, ծանոթացավ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Քորքի (Իռլանդիա) և Կալիֆորնիայի համալսարանների, Կոտսենի հնագիտության ինստիտուտի (ԱՄՆ) գիտաշխատողների, պրոֆեսորական կազմի և ուսանողների ներգրավմամբ համատեղ արշավախմբի կողմից կատարված պեղման աշխատանքներին ու մինչ օրս արձանագրված արդյունքներին:

ՀՀ  ՆԱԽԱԳԱՀ  ՍԵՐԺ  ՍԱՐԳՍՅԱՆԻ  ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ԱՅՑԸ  ՎԱՅՈՑ  ՁՈՐԻ ՄԱՐԶ

Մասնագետների կողմից ընդգծվեց, որ Արփա գետի հովտի քարայրի պեղումների արդյունքները կարևոր նշանակություն ունեն ինչպես Հայկական լեռնաշխարհի, Continue reading

ՋԵՐՄՈՒԿԻ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԸ` ՀԵՔԻԱԹԱԳԻՐ


Հարգելի′ ընթերցող, Ձեզ ենք ներկայացնում Jermuk news լրատվականի թղթակից Ռոզա Ավագյանի առաջին թղթակցությունը Ջերմուկի քաղաքային գրադարանի տնօրեն, «Վարդաձոր»-ի թղթակից Զեմֆիրա Սարգսյանի հեղինակած հեքիաթների փոքրիկ ժողովածուի մասին: Ի դեպ, Jermuk NEWS Լրատվականը իրենից ներկայացնում է մի թիմ, որն ամեն օր հետևում է Վայոց Ձորի մարզում և Ջերմուկ առողջարանային քաղաքում տեղի ունեցող իրադարձություններին և դրանք ավելի պատկերավոր ներկայացնում հանրությանը: Ծառայության ղեկավարն է Նարեկ Միրզոյանը:

Այսուհետ հաճախ կհրապարակենք Jermuk news լրատվականի թղթակցություններից, որոնք կարծում եմ բոլորիդ կհետաքրքրի:

ՋԵՐՄՈՒԿԻ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԸ` ՀԵՔԻԱԹԱԳԻՐՕրերս լույս է տեսել Ջերմուկի քաղաքային գրադարանի տնօրեն Զեմֆիրա Սարգսյանի հեղինակած հեքիաթների փոքրիկ ժաղովածուն: Այն ընդգրկում է յոթ հեքիաթներ և հասցեագրված է նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաներին: Գրքի ձևավորումը և նկարազարդումները հեղինակինն են:

Հեքիաթները յուրահատուկ են իրենց ասելիքով: Դրանցում չկան պառավ կախարդներ ու հրեշներ, թագավորներ ու ծառաներ, դաժան ու սրտաճմլիկ իրադարձություններ: Սյուժեները մեր առօրյա միջավայրում են զարգանում և միշտ էլ ավարտվում են բարությամբ ու խաղաղությամբ: Ասելիքի շեշտված նպատակը երեխաների դաստիարակության գործում ծնողներին օգնելն է հեքիաթների կերպարների օրինակով: <<Խոսող գաթաները>>, <<Ով էր մեղավոր>> հեքիաթները ընտանիքում հարազատ քույրերի ու եղբայրների համերաշխության, միմյանց սիրելու և օգնելու, խաղաղ ապրելու մասին է, <<Ոսկեծամիկ աղջիկը>> հեքիաթում, պատմվում է, թե ինչ կարող է կատարվել ուտելուց առաջ ձեռքերը չլվանալու, ավելին` եղունգները կրծելու վատ սովորության պատճառով: Չի կարելի լաց լինելով պահանջել այն, ինչ մեծերը հարմար չեն գտնում` բացատրում են <<Վարագույրի աղջիկները>> հեքիաթի` խելացի ու գեղեցիկ աղջիկները: Continue reading

ԹԻՎ 8 /112/, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 2013Թ.


ԱՐՄԵՆ  ԳԵՎՈՐԳՅԱՆԻ  ՀԵՐԹԱԿԱՆ   ԱՅՑԸ  ՎԱՅՈՑ  ՁՈՐԻ  ՄԱՐԶ

Օգոստոսի 9-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այցելեց Վայոց ձորի մարզ` ծանոթանալու պետական տարբեր ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին:

Մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ նա եղավ Սևան-Մարտունի-Գետափ մայրուղու` Քարագլուխ համայնքի մոտ փլուզված հատվածում, ծանոթացավ կատարվող շինարարական աշխատանքներին: Պատասխանատուները զեկուցեցին, որ մոտ մեկ շաբաթից ճանապարհն արդեն երթևեկելի կլինի նաև բեռնատար մեքենաների համար: Ճանապարհահատվածի վերանորոգման համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 38 մլն դրամ:

Փոխվարչապետն այցելեց նաև Գետափ, Շատին, Արտաբույնք, Հերմոն համայնքներ: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով մինչև սեպտեմբեր կավարտվեն Արտաբույնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները, Շատին գյուղում նույն ծրագրով արդեն ավարտվել է համայնքային կենտրոնի շենքի վերակառուցումը, իսկ Գետափում Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով նորոգվում է մանկապարտեզի շենքը:

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Եպս. Մկրտչյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այցելեցին նաև Վայոց ձորի գողտրիկ անկյուններից մեկում՝ Հերմոնում, գտնվող «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի համայնքային կենտրոն: Այստեղ Ա. Գևորգյանը ծանոթացավ զբոսաշրջային նոր համալիրի պայմաններին և հնարավորություններին, որտեղ ստեղծված են անհրաժեշտ ենթակառուցվածքներ` մարզ այցելող զբոսաշրջիկներին որակյալ ծառայություններ մատուցելու համար: Քննարկվեցին Եղեգիսի կիրճում զբոսաշրջության զարգացման հեռանկարները` հաշվի առնելով, այն որ տարածքն ու մարզը հարուստ են պատմամշակութային հուշարձաններով:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ…

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻՑ ՄԵՐ ԹՂԹԱԿՑԻ ՏԵՂԵԿԱՑՄԱՄԲ


ՍԲ. ԵՂԻՇԵ  ՄԱՏՈՒՌԻ  ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ  ԳՆԴԵՎԱԶ  ԳՅՈՒՂՈՒՄ

Սեպտեմբերի 13-ին Գնդեվազ գյուղում տեղի ունեցավ Սբ. Եղիշե մատուռի օրհնության կարգը: Այն կառուցվել է բարերարությամբ Սամվել Արսենյանի:

Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի նախագահությամբ և  մասնակցությամբ Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանի ու Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս ավագ  քահանա Ավետիսյանի ու Գագիկ սարկավագի, կատարվեց Օրհնության արարողությունը:

ՍԲ. ԵՂԻՇԵ  ՄԱՏՈՒՌԻ  ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ  ԳՆԴԵՎԱԶ  ԳՅՈՒՂՈՒՄ

Օրհնության խոսքով  մատուռում գտնվողներին դիմեց Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ապա դուրս գալով՝ հավաքված հարյուրավոր գյուղացիներին և հյուրերին շնորհավորեց նորակառույց մատուռի օրհնության առիթով և հավուր պատշաճի քարոզ խոսեց «Առաքեա Տէր  զլոյս Քո եւ զճմարտութիւն Քո, զի առաջնորդեսցեն և հանցէն զիս ի լեառն սուրբ և ի յարկս Քո» բնաբանով՝ մատնանշելով, որ մեր ուժը մենք ստանում ենք Աստվածային լույսով զորանալով, մեր պապերի հավատին հավատարիմ մնալով ու մերօրյա Ավարայրը Սբ. Եղիշեի ոգով հաղթելով: Այս մատուռը նախ և առաջ Աստվածային ներկայություն է, մեր պապերի հավատի զորությունն ու սիրո աներկբա հաստատումը մեր սրբազան հողի վրա: Պահպանենք սրբությամբ այն և հպարտանանք նրանով:      Continue reading

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ


Հարգելի΄ ընթերցող, մեր նախորդ համարում Ձեզ տեղեկացրել էինք այն մասին, որ ՀՀ կառավարության որոշմամբ առաջնահերթ հիմնախնդիրների լուծման նպատակով մարզին հատկացված 260 մլն. դրամ գումարից 59.2 մլն. դրամը մարզպետի որոշմամբ տրամադրվել էր Եղեգնաձոր համայնքի փողոցների բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները իրականացնելու համար: Եվ այսօր արդեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի, Սպանդարյանի, Նարեկացու և Արսենյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները:

Ներհամայնքային ճանապարհների բարեկարգումը մարզպետարանի պատվիրատվությամբ կունենա շարունակական բնույթ: Բացի այդ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությունից տեղեկացանք, որ ՀՀ պետական բյուջեի միջոցներով 2013թ. առաջին կիսամյակում շինարարական ծրագրերով մարզպետարանի պատվիրատվությամբ մարզում իրականացվել են նաև  հիմնանորոգման հետևյալ աշխատանքները: Continue reading

Հարցազրույց Ջերմուկի ավագ դպրոցի տնօրեն տկն. Արսենյանի հետ


Ջերմուկի ավագ դպրոցի տնօրեն՝ տկն. Արսենյան

Ջերմուկի ավագ դպրոցի տնօրեն՝ տկն. Արսենյան

Արդեն երկու տարի է, ինչ ավարտել եմ դպրոցը` Ջերմուկի ավագ դպրոցը: Երկար ժամանակ էր  չէի հանդիպել ուսուցիչներիս ու տնօրենին: Եվ ահա սեպտեմբերի 1-ին որոշեցի անակնկալ այցով գնալ դպրոց: Հասնելով դպրոցի դռան մոտ` աչքերս լցվեցին, քայլերս դանդաղեցին, մի պահ թուլացա: Բոլորն այս ու այն կողմ էին վազում, աշակերտները մեծ խանդավառությամբ ու ոգևորվածությամբ սկսում են նոր ուսումնական տարին: Ուսուցիչների դեմքին նույն վառ ժպիտն էր մնացել  ու այն բարի աչքերը, որ հատուկ է միայն նրանց: Հեռվում նկատեցի իմ առաջին ուսուցչուհուն` և ինձ հարազատ այն ուսուցիչներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել ինձ կրթելու և դաստիարակելու գործում: Տեսա նաև հեռվում կանգնած դպրոցի տնօրեն տկն. Արսենյանին: Մոտեցա նրան և անմիջապես սկսվեց ջերմ զրույցը, պատմեցի նրան, որ լրագրողական դասերի եմ հաճախում, և մեծ ցանկություն ունեմ հենց առաջին հարցազրույցս վերցնել նրանից: Իմ շատ սիրելի տնօրենը սիրով համաձայնեց պատասխանել իմ հարցերին և քանի որ դա իմ առաջին լուրջ աշխատանքն էր լինելու, ես ամենամեծ պատասխանատվությամբ անցա գործի: Վախենում էի, արդյո՞ք կստացվի ինձ մոտ, թ՞ե, ոչ: Եվ ահա Ձեզ եմ ներկայացնում իմ վարած հարցազրույցից մի հատված, հուսով եմ, որ այն Ձեզ դուր կգա:

Ո՞ր թվականից եք դպրոցում աշխատում որպես տնօրեն:

2004 թվականից աշխատում եմ Ջերմուկի ավագ դպրոցի տնօրեն, սակայն մինչ այդ դպրոցում դասավանդում էի մաթեմատիկա առարկան: Նշեմ, որ երբ նշանակվեցի տնօրեն, դպրոցը խիստ անմխիթար վիճակում էր: Ճիշտ է, դպրոցի վերանորոգման աշխատանքները սկսվել էր դեռ 2002 թվականից, այնուամենայնիվ, իմ առջև դրված պարտականությունն էր ստեղծել աշակերտների համար մի այնպիսի դպրոց, որտեղ նրանք մեծ հաճույքով կցանկանան սովորել: Եվ մենք հիմա ունենք շատ լավ, խելացի աշակերտներ, ինչպես նաև բանիմաց և իրենց գործին վարպետ ուսուցչական անձնակազմ: Եվ մենք գիտենք, որ կրթություն է գլխավորում ամբողջ զարգացման համակարգը:

Արդյոք դժվար չէ մանկավարժի համար, այսօրվա սերնդին հասցնել այն գիտելիքը, որն անհրաժետ է:

Ընդհանարապես բոլոր դպրոցներում կան աշակերտներ, ովքեր սովորում կամ չեն սովորում, կա հասունացման մի տարիք` հատկապես տղա երեխաների միջավայրում, որտեղ կրթությունը սկսում է նստել, հիմնականում դպրոցը ավարտելուց հետո տղա երեխաների մոտ առաջանում է ֆիզիոլոգիական զարգացման փուլը և նրանք կարծում են, որ տղամարդ լինելու համար պետք չէ լավ սովորել: Օրվա մեծ մասը անցկացնում են դրսում, ծխում են, ալկոհոլ օգտագործում և որքան էլ, որ անխուսափելի է, ընկնում են վիճաբանությունների մեջ: Մենք փորձում ենք հոգեբանորեն մոտենալ և ամեն կերպ ետ պահել նրանց այդ ամենից: Այնուամենայնիվ,  մենք անում են ամեն ինչ, որպեսզի բարձր պահենք դպրոցի և մանկավարժների բարի համբավը:

Ին՞չ  ծրագրեր  եք իրականացնում դպրոցի  կրթական  մակարդակը  ավելի  բարձրացնելու համար: Continue reading

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի ծրագրերի շրջանակում


***

ՀՐԱԺԵՇՏԻ   ԽԱՐՈՒՅԿ`   ՆԵՐՇՆՉՎԱԾ   20-ԱՄՅԱ   ՏԱՐԵԼԻՑՈՎ

Արդեն յոթ տարի է, ինչ Վայոց ձոր մարզի Եղեգիսի կիրճի գողտրիկ անկյուններից մեկում ծվարած «Սիրանույշ» ճամբարում գործում է «Ճամբարներ հանուն հարավային Կովկասի խաղաղության» փոխանակային ծրագիրը, որն  իրականացվում է երկու փուլով, առաջինը` վրաստանյան ճամբարում, երկրորդը` հայաստանյան: Այս տարի առաջին փուլն սկսվեց հուլիսի 20-ից 31-ը, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի ծրագրի ղեկավար Նառա Հարությունյանի ղեկավարությամբ Վրաստան էր մեկնել հայկական խումբը` 15 երեխա: Նրանք 11 օր հաճելի ժամանակ են անցկացրել հարևան հանրապետության իրենց հասակակիցների հետ:

Յուրաքանչյուր տարի Վրաստան ժամանած երեխաներն իրենց հետ բերում են հետաքրքիր ու զվարճալի  պատմություններ: 2013-ն էլ բացառություն չէր, բայց այս անգամ մեր երեխաները մի քիչ ավելի հուզված էին. մեկը մյուսին հերթ չտալով պատմում էին իրենց հետ կատարված մի արտառոց դեպքի մասին: Անկեղծ ասած այդ պահին ոչինչ չէի հասկանում, բացի այն բանից, որ այդ պատմության մեջ անհանգստության տարրեր կային: Ինձ մնում էր զրուցել խմբի ղեկավարի հետ.

Վերադարձին ավտոմեքենան խափանվեց ադրբեջանաբնակ տարածքում, – պատմում է Նառան,- մտածում էինք. ի՞նչ անելելքը երկուսն էր, կամ մնալ դրսում, կամ գիշերել ադրբեջանցիների մոտ, ստիպված դրեցինք քվեարկության, և զարմանալիորեն բոլորն էլ որոշեցին երկրորդըևամեն ինչ բարեհաջող անցավ,- քիչ հուզված, բայց և ուրախ ավարտեց իր խոսքը Նառան:

Ու ևս մեկ անգամ մտովի վերլուծելով կատարվածը հասկացա, որ սա ևս կարելի է համարել գործող ծրագրի տարրերից մեկը` հանուն հարավային Կովկասի խաղաղության:

Երկրորդ փուլն սկսվեց օգոստոսի 4-ից 15-ը, ծրագրի շրջանակում «Սիրանույշ» ճամբարում էր արդեն Վրաստանի Հանրապետությունից ժամանած սոցիալապես անապահով ընտանիքների 30 երեխա: Վրաստանի խմբի ղեկավարն էր Բեքա Գվաշին, որն այս ծրագրում է 2009թ-ից:

Այստեղ, «Սիրանույշ» ճամբարում էր նաև Թիֆլիսի թեմի պատրիարքարանի քարտուղար Ռեզո Շարաբիձեն: Նա «Ճամբարներ հանուն հարավային Կովկասի խաղաղության» ծրագրի հիմնադիրներից է` 2006թ-ից ճամբարականների հետ է: Ռեզոն նաև «Լազարուս» ԲՀԿ-ի հիմնադիր տնօրենն է, որի շնորհիվ կազմակերպությունը այդ նույն ծրագրի շրջանակում հանդիսանում է «Սյունիք» ՀԿ-ի երկարաժամկետ գործընկերը:


Օգոստոսի 14-ին հրաժեշտի միջոցառումն էր: Այստեղ էին մարզպետ Էդգար Ղազարյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, փոխմարզպետ Արամ Գրիգորյանն ու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոց. ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը: Մեզ զարմացրեց Վրաստանից ժամանած երեխաների անմիջականությունը, նրանց մտերմանալու, մեզ հետ զրուցելու ու նաև նկարվելու ցանկությունը: Ինձ մոտ մեծ հետաքրքրություն առաջացավ զրուցել պատրիարքարանի ներկայացուցչի հետ: Continue reading

«Սյունիք – Զարգացում» ՀԿ-ի մեր թղթակցի օրագրից


***

Օգոստոսի 19-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Ֆրանսիահայ 9 բժիշկների կողմից` «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի օժանդակությամբ, մարզում իրականացվեց «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագիրը, որն ընթանում էր երեք փուլով: Առաջինն իրականացվեց ապրիլ ամսին, որի ընթացքում բժիշկ Լեոն Արթինյանն այցելեց մարզ, անցկացրեց վերապատրաստական դասընթաց նախապես ընտրված 26 գյուղական և քաղաքային համայնքների բուժքույրերի համար, որպեսզի նրանք կարողանան ճիշտ ախտորոշել տեսողական խնդիրներ ունեցող երեխաներին:  Արդեն երկրորդ փուլի ընթացքում վերապատրաստված բուժքույրերը ստուգումներ կազմակերպեցին տեղի դպրոցներում և մանկապարտեզներում ու ցուցակագրեցին տեսողական խնդիրներ ունեցող երեխաներին:

Ծրագրի վերջին փուլը նվիրված էր երեխաների տեսողական խնդիրների հայտնաբերմանը, ակնոցի նշանակմանը, դրանց պատրաստմանն ու հանձնմանը:

Ծրագրի ընթացքում զննում անցած 700 երեխաներից 314-ի համար տեղում պատրաստվեցին ակնոցներ: Զննում անցկացվեց նաև 55-ից բարձր տարիք ունեցողների, և ըստ անհրաժեշտության տրվեց 1100 ակնոց:

***

Կալիֆորնիա – Հայաստան ատամնաբույժների ասոցիացիայի փորձառու բժիշկները շարունակում են անվճար ծառայություններ մատուցել մարզի երեխաներին…

Կազմակերպության առաքելությունը Հայաստանի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին անվճար ծառայություն  մատուցելն ու տեղի երիտասարդ ատամնաբույժների կարողությունների զարգացումն է:

Ատամնաբուժական ասոցիացիայի և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի միջև ձևավորված համագործակցության արդյունքում արդեն երկար տարիներ «Սիրանույշ» ճամբարում հիմնվել է ատամնաբուժական կլինիկա: Continue reading