Կրթության համակարգի աշխատողների օգոստոսյան խորհրդակցություն


Օգոստոսի 27-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզի կրթության համակարգի աշխատողների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարում էր մարզպետ Էդգար Ղազարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենները և ուսմասվարները, կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղի աշխատակիցներ:

Մարզպետը բացման խոսքում շնորհավորեց կրթության համակարգի աշխատողներին և աշակերտներին նոր ուստարին մեկնարկելու կապակցությամբ, հորդորեց սեպտեմբերի 1-ը որպես Գիտելիքի օր նշել հանդիսավորությամբ և հավաստեց, որ մարզային իշխանությունների ներկայացուցիչները կայցելեն դպրոցներ, իրենց ողջույնը բերելով ուսուցիչներին և աշակերտներին:

Մարզի կրթական համակարգի 2012-2013 ուսումնական տարվա արդյունքների և 2013-2014 ուստարվա խնդիրների մասին հաշվետվությամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:

 Այնուհետև  ելույթ ունեցավ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը և պատասխանեց ելույթում առաջ քաշված, ինչպես նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող մի շարք հարցերի:

Հնչեցին նոր ուսումնական տարվա մեկնարկին առնչվող մի շարք առաջարկություններ ու հայտարարություններ: Continue reading