Կրթության համակարգի աշխատողների օգոստոսյան խորհրդակցություն


Օգոստոսի 27-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզի կրթության համակարգի աշխատողների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարում էր մարզպետ Էդգար Ղազարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենները և ուսմասվարները, կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղի աշխատակիցներ:

Մարզպետը բացման խոսքում շնորհավորեց կրթության համակարգի աշխատողներին և աշակերտներին նոր ուստարին մեկնարկելու կապակցությամբ, հորդորեց սեպտեմբերի 1-ը որպես Գիտելիքի օր նշել հանդիսավորությամբ և հավաստեց, որ մարզային իշխանությունների ներկայացուցիչները կայցելեն դպրոցներ, իրենց ողջույնը բերելով ուսուցիչներին և աշակերտներին:

Մարզի կրթական համակարգի 2012-2013 ուսումնական տարվա արդյունքների և 2013-2014 ուստարվա խնդիրների մասին հաշվետվությամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:

 Այնուհետև  ելույթ ունեցավ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը և պատասխանեց ելույթում առաջ քաշված, ինչպես նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող մի շարք հարցերի:

Հնչեցին նոր ուսումնական տարվա մեկնարկին առնչվող մի շարք առաջարկություններ ու հայտարարություններ:

Ամփոփելով խորհրդակցությունը` Է.Ղազարյանը շնորհավորեց մարզի մանկավարժերին գալիք ուսումնական տարվա կապակցությամբ ու մաղթեց նրանց արդյունավետ աշխատանք: Խոսեց անցած ուսումնական տարում ստուգումների արդյունքում վեր հանված թերությունների մասին և հորդորեց առավել կարճ ժամանակահատվածում վերացնել նշված թերությունները:

 Մարզպետը հանձնարարեց դպրոցների ղեկավարներին՝ անել հնարավոր ամեն բան տարրական դասարանների աշակերտներին անվճար սնունդ տրամադրելու պետական ծրագիրն իրենց ղեկավարած դպրոցներում հաջողությամբ իրականացնելու համար: Նա նշեց նաև, որ 2013-2014 ուս.տարում Վայոց ձորի մարզի բոլոր դպրոցները կապահովվեն համակարգչային դասարաններով և էլեկտրոնային կապով, որն իրականացվելու է  ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան կողմից:

Խոսվեց նաև ուսումնական պրոցեսի  արդյունավետ կազմակերպման մասին, որին էլ միտված կլինի դպրոցների օպտիմալացման ծրագրի իրականացումը:

***

Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի և դպրության օրվա առիթով մարզի հանրակրթական բոլոր դպրոցներում կազմակերպվեցին տոնական միջոցառումներ, ու բոլոր դպրոցներում էլ կատարվեցին այցելություններ մարզպետարանի պատասխանատու աշխատողների կողմից:

Գիտելիքի և դպրության օրվա առիթով մարզպետ Էդգար Ղազարյանը  մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց մարզի մի շարք հանրակրթական դպրոցներ: Առաջին կանգառը Վայքի հիմնական դպրոցն էր, որտեղ քաղաքապետ Հարություն Սարգսյանի հետ մասնակցեց դպրոցի բակում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Հաջորդ կանգառը  Զառիթափի միջն. դպրոցն էր: Զառիթափի դպրոցի տնօրեն Խաժակ Դավթյանը տոնական միջոցառման շրջանակներում պայուսակներ նվիրեց բոլոր առաջին դասարանցիներին: Է.Ղազարյանն այցելեց նաև Վայոց ձորի սահմանամերձ Մարտիրոս, Բարձրունի և Սերս գյուղերի հանրակրթական դպրոցներ, որտեղ աշակերտներին և ուսուցիչներին շնորհավորելուց բացի համայնքների  ղեկավարների և դպրոցների տնօրենների հետ շրջայց կատարեց դպրոցների տարածքում, ծանոթացավ ուսումնական մասնաշենքների պայմաններին և նոր ուս.տարվա մեկնարկի կապակցությամբ իրականացված նախապատրաստական աշխատանքների արդյունքներին: Է.Ղազարյանն այցելեց նաև Վայքի ավագ դպրոց:

***

2013-14թ. ուս. տարին մեկնարկեց նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում, որտեղ դասավանդում է նաև մարզպետ Էդգար Ղազարյանը: Ուս. տարվա առաջին օրը  Է. Ղազարյանը այցելեց նաև ուսումնական հաստատություն և ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանի հետ շրջեց մասնաճյուղի տարածքում, ծանոթացավ ամառային արձակուրդների ընթացքում մասնաճյուղի տարածքում իրականացված վերանորոգման աշխատանքներին, որի արդյունքում ստեղծվել են հարմարավետ լսարաններ, օժանդակ տարածքներ, ինչպես նաև դասախոսների համար կեցության պայմաններ: Է.Ղազարյանն ու Ս. Խաչիկյանը հանդիպեցին նաև մասնաճյուղ ընդունված առաջին կուրսի ուսանողներին` շնորհավորելով նրանց ուսանողի կարգավիճակ ստանալու և նոր ուսումնական տարվա կապակցությամբ:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s