***
Օգոստոսի 19-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Ֆրանսիահայ 9 բժիշկների կողմից` «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի օժանդակությամբ, մարզում իրականացվեց «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագիրը, որն ընթանում էր երեք փուլով: Առաջինն իրականացվեց ապրիլ ամսին, որի ընթացքում բժիշկ Լեոն Արթինյանն այցելեց մարզ, անցկացրեց վերապատրաստական դասընթաց նախապես ընտրված 26 գյուղական և քաղաքային համայնքների բուժքույրերի համար, որպեսզի նրանք կարողանան ճիշտ ախտորոշել տեսողական խնդիրներ ունեցող երեխաներին: Արդեն երկրորդ փուլի ընթացքում վերապատրաստված բուժքույրերը ստուգումներ կազմակերպեցին տեղի դպրոցներում և մանկապարտեզներում ու ցուցակագրեցին տեսողական խնդիրներ ունեցող երեխաներին:
Ծրագրի վերջին փուլը նվիրված էր երեխաների տեսողական խնդիրների հայտնաբերմանը, ակնոցի նշանակմանը, դրանց պատրաստմանն ու հանձնմանը:
Ծրագրի ընթացքում զննում անցած 700 երեխաներից 314-ի համար տեղում պատրաստվեցին ակնոցներ: Զննում անցկացվեց նաև 55-ից բարձր տարիք ունեցողների, և ըստ անհրաժեշտության տրվեց 1100 ակնոց:
***
Կալիֆորնիա – Հայաստան ատամնաբույժների ասոցիացիայի փորձառու բժիշկները շարունակում են անվճար ծառայություններ մատուցել մարզի երեխաներին…
Կազմակերպության առաքելությունը Հայաստանի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին անվճար ծառայություն մատուցելն ու տեղի երիտասարդ ատամնաբույժների կարողությունների զարգացումն է:
Ատամնաբուժական ասոցիացիայի և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի միջև ձևավորված համագործակցության արդյունքում արդեն երկար տարիներ «Սիրանույշ» ճամբարում հիմնվել է ատամնաբուժական կլինիկա: Continue reading