«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի ծրագրերի շրջանակում


***

ՀՐԱԺԵՇՏԻ   ԽԱՐՈՒՅԿ`   ՆԵՐՇՆՉՎԱԾ   20-ԱՄՅԱ   ՏԱՐԵԼԻՑՈՎ

Արդեն յոթ տարի է, ինչ Վայոց ձոր մարզի Եղեգիսի կիրճի գողտրիկ անկյուններից մեկում ծվարած «Սիրանույշ» ճամբարում գործում է «Ճամբարներ հանուն հարավային Կովկասի խաղաղության» փոխանակային ծրագիրը, որն  իրականացվում է երկու փուլով, առաջինը` վրաստանյան ճամբարում, երկրորդը` հայաստանյան: Այս տարի առաջին փուլն սկսվեց հուլիսի 20-ից 31-ը, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի ծրագրի ղեկավար Նառա Հարությունյանի ղեկավարությամբ Վրաստան էր մեկնել հայկական խումբը` 15 երեխա: Նրանք 11 օր հաճելի ժամանակ են անցկացրել հարևան հանրապետության իրենց հասակակիցների հետ:

Յուրաքանչյուր տարի Վրաստան ժամանած երեխաներն իրենց հետ բերում են հետաքրքիր ու զվարճալի  պատմություններ: 2013-ն էլ բացառություն չէր, բայց այս անգամ մեր երեխաները մի քիչ ավելի հուզված էին. մեկը մյուսին հերթ չտալով պատմում էին իրենց հետ կատարված մի արտառոց դեպքի մասին: Անկեղծ ասած այդ պահին ոչինչ չէի հասկանում, բացի այն բանից, որ այդ պատմության մեջ անհանգստության տարրեր կային: Ինձ մնում էր զրուցել խմբի ղեկավարի հետ.

Վերադարձին ավտոմեքենան խափանվեց ադրբեջանաբնակ տարածքում, – պատմում է Նառան,- մտածում էինք. ի՞նչ անելելքը երկուսն էր, կամ մնալ դրսում, կամ գիշերել ադրբեջանցիների մոտ, ստիպված դրեցինք քվեարկության, և զարմանալիորեն բոլորն էլ որոշեցին երկրորդըևամեն ինչ բարեհաջող անցավ,- քիչ հուզված, բայց և ուրախ ավարտեց իր խոսքը Նառան:

Ու ևս մեկ անգամ մտովի վերլուծելով կատարվածը հասկացա, որ սա ևս կարելի է համարել գործող ծրագրի տարրերից մեկը` հանուն հարավային Կովկասի խաղաղության:

Երկրորդ փուլն սկսվեց օգոստոսի 4-ից 15-ը, ծրագրի շրջանակում «Սիրանույշ» ճամբարում էր արդեն Վրաստանի Հանրապետությունից ժամանած սոցիալապես անապահով ընտանիքների 30 երեխա: Վրաստանի խմբի ղեկավարն էր Բեքա Գվաշին, որն այս ծրագրում է 2009թ-ից:

Այստեղ, «Սիրանույշ» ճամբարում էր նաև Թիֆլիսի թեմի պատրիարքարանի քարտուղար Ռեզո Շարաբիձեն: Նա «Ճամբարներ հանուն հարավային Կովկասի խաղաղության» ծրագրի հիմնադիրներից է` 2006թ-ից ճամբարականների հետ է: Ռեզոն նաև «Լազարուս» ԲՀԿ-ի հիմնադիր տնօրենն է, որի շնորհիվ կազմակերպությունը այդ նույն ծրագրի շրջանակում հանդիսանում է «Սյունիք» ՀԿ-ի երկարաժամկետ գործընկերը:


Օգոստոսի 14-ին հրաժեշտի միջոցառումն էր: Այստեղ էին մարզպետ Էդգար Ղազարյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, փոխմարզպետ Արամ Գրիգորյանն ու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոց. ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը: Մեզ զարմացրեց Վրաստանից ժամանած երեխաների անմիջականությունը, նրանց մտերմանալու, մեզ հետ զրուցելու ու նաև նկարվելու ցանկությունը: Ինձ մոտ մեծ հետաքրքրություն առաջացավ զրուցել պատրիարքարանի ներկայացուցչի հետ: Continue reading