«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի ծրագրերի շրջանակում


***

ՀՐԱԺԵՇՏԻ   ԽԱՐՈՒՅԿ`   ՆԵՐՇՆՉՎԱԾ   20-ԱՄՅԱ   ՏԱՐԵԼԻՑՈՎ

Արդեն յոթ տարի է, ինչ Վայոց ձոր մարզի Եղեգիսի կիրճի գողտրիկ անկյուններից մեկում ծվարած «Սիրանույշ» ճամբարում գործում է «Ճամբարներ հանուն հարավային Կովկասի խաղաղության» փոխանակային ծրագիրը, որն  իրականացվում է երկու փուլով, առաջինը` վրաստանյան ճամբարում, երկրորդը` հայաստանյան: Այս տարի առաջին փուլն սկսվեց հուլիսի 20-ից 31-ը, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի ծրագրի ղեկավար Նառա Հարությունյանի ղեկավարությամբ Վրաստան էր մեկնել հայկական խումբը` 15 երեխա: Նրանք 11 օր հաճելի ժամանակ են անցկացրել հարևան հանրապետության իրենց հասակակիցների հետ:

Յուրաքանչյուր տարի Վրաստան ժամանած երեխաներն իրենց հետ բերում են հետաքրքիր ու զվարճալի  պատմություններ: 2013-ն էլ բացառություն չէր, բայց այս անգամ մեր երեխաները մի քիչ ավելի հուզված էին. մեկը մյուսին հերթ չտալով պատմում էին իրենց հետ կատարված մի արտառոց դեպքի մասին: Անկեղծ ասած այդ պահին ոչինչ չէի հասկանում, բացի այն բանից, որ այդ պատմության մեջ անհանգստության տարրեր կային: Ինձ մնում էր զրուցել խմբի ղեկավարի հետ.

Վերադարձին ավտոմեքենան խափանվեց ադրբեջանաբնակ տարածքում, – պատմում է Նառան,- մտածում էինք. ի՞նչ անելելքը երկուսն էր, կամ մնալ դրսում, կամ գիշերել ադրբեջանցիների մոտ, ստիպված դրեցինք քվեարկության, և զարմանալիորեն բոլորն էլ որոշեցին երկրորդըևամեն ինչ բարեհաջող անցավ,- քիչ հուզված, բայց և ուրախ ավարտեց իր խոսքը Նառան:

Ու ևս մեկ անգամ մտովի վերլուծելով կատարվածը հասկացա, որ սա ևս կարելի է համարել գործող ծրագրի տարրերից մեկը` հանուն հարավային Կովկասի խաղաղության:

Երկրորդ փուլն սկսվեց օգոստոսի 4-ից 15-ը, ծրագրի շրջանակում «Սիրանույշ» ճամբարում էր արդեն Վրաստանի Հանրապետությունից ժամանած սոցիալապես անապահով ընտանիքների 30 երեխա: Վրաստանի խմբի ղեկավարն էր Բեքա Գվաշին, որն այս ծրագրում է 2009թ-ից:

Այստեղ, «Սիրանույշ» ճամբարում էր նաև Թիֆլիսի թեմի պատրիարքարանի քարտուղար Ռեզո Շարաբիձեն: Նա «Ճամբարներ հանուն հարավային Կովկասի խաղաղության» ծրագրի հիմնադիրներից է` 2006թ-ից ճամբարականների հետ է: Ռեզոն նաև «Լազարուս» ԲՀԿ-ի հիմնադիր տնօրենն է, որի շնորհիվ կազմակերպությունը այդ նույն ծրագրի շրջանակում հանդիսանում է «Սյունիք» ՀԿ-ի երկարաժամկետ գործընկերը:


Օգոստոսի 14-ին հրաժեշտի միջոցառումն էր: Այստեղ էին մարզպետ Էդգար Ղազարյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, փոխմարզպետ Արամ Գրիգորյանն ու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոց. ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը: Մեզ զարմացրեց Վրաստանից ժամանած երեխաների անմիջականությունը, նրանց մտերմանալու, մեզ հետ զրուցելու ու նաև նկարվելու ցանկությունը: Ինձ մոտ մեծ հետաքրքրություն առաջացավ զրուցել պատրիարքարանի ներկայացուցչի հետ:

Այն հարցին, թե ինչ տպավորություն ունի մեր երկրից, մասնավորապես «Սիրանույշ» ճամբարից, վերջինս պատասխանեց, որ հիացած է բնությամբ, ճամբարային այս ծրագրով, և որ ամենակարևորն է հիացած է Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի գործունեությամբ, որ անգնահատելի գործ է անում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների, երիտասարդների հանգիստը կազմակերպելու, ճամբարականների բարեկամությանն ու  մշակութային զարգացվածությանը խթանելու համար:

Այս 7 տարիների ընթացքում, ինձ համար բացահայտեցի այն ճշմարտությունը, որ անկախ ազգությունից Տեր Աբրահամը երեխաներին ընդունում է հարազատի պես,- ասաց պատրիարքարանի քարտուղարը,- զուգահեռականներ անցկացնելով նախորդ տարիների ճամբարականների պատմությունների հետ, վերջնականապես համոզվեցի, որ Սրբազանի վերաբերմունքը, կապվածությունը անփոփոխ է բոլոր տարիներին ու բոլորի նկատմամբ, յուրաքանչյուրին ճանաչում ու սիրում է իրենց արժանիքներով, յուրաքանչյուրի մոտ կարևորում է անհատականությունը, մեր երեխաներն էլ շատ կապված են նրա հետԱշխատանք ենք տանում, որ հաջորդ տարվանից ծրագիրը գործի 4 փուլով, կրկնակի ավելացնելով շահառուների թիվը, քանի որ մեզ մոտ ցանկացողները շատ են, իսկ երեխաներին մերժելը բավականին դժվար է,- վերջում ավելացրեց Ռեզո Շարաբիձեն:

DSC_33

Մինչ մենք զրուցում էինք, «Սիրանույշ» -ում թևածում էր երգ-երաժշտությունը: Ավանդույթի համաձայն այս անգամ ևս ճամբարականների համար հետաքրքիր խաղերով, ազգային մշակույթի ուրախ ելևէջներով հագեցած առօրյան դարձավ բարեկամության, մտերմության կամուրջ: Կարճ ժամանակում նրանք կարողացել էին այնքան հարազատ դառնալ միմյանց, որ թվում էր, թե բոլորն էլ նույն ընտանիքից են եկել: Դա է վկայում նաև հենց այս հրաժեշտի միջոցառումը, որն ուղեկցվում էր ուրախ ու հայրենասիրական երգերով ու պարերով, որոնցում գրեթե անհնար էր զանազանել վրացին հայից, հայը` վրացուց: Հրաժեշտի միջոցառման եզրափակիչ մասը կազմում էր ավանդական ճամբարային խարույկը, որի ֆոնի վրա իր անակնկալ ու գեղեցիկ ելույթը ներկայացրեց Վայոց ձորի թեմի «Ֆայեր» կրակների շոուն, որն ազդարարեց նաև տոնական օրվա երկրորդ խորհրդի մասին. այդ օրը լրացավ «Սիրանույշ»  ճամբարի հիմնադրման 20-ամյակը:

Կարևորելով «Սիրանույշ»   ճամբարի դերը երկու  ազգերի երեխաների բարեկամության, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգիստը լավագույնս կազմակերպելու գործում, մարզպետ Էդգար Ղազարյանը ճամբարականներին ու միջոցառման մասնակիցներին ողջունեց «Ճամբարներ հանուն հարավային Կովկասի խաղաղության» փոխանակային ծրագրի շարունակականությունն ու «Սիրանույշ»-ի հոբելյանը, ցանկանալով նորանոր ծրագրերի իրականացում:

***

Խոսելով «Ճամբարներ հանուն հարավային Կովկասի խաղաղության»  ծրագրի մասին, չենք կարող ոչինչ չասել 2010-ից գործող միջկովկասյան ամառային ակադեմիայի մասին, որը նույնպես փոխանակային ծրագիր է ու համարվում է «Սյունիք – Զարգացում»  ՀԿ-ի երիտասարդա-ուսանողական բարեկամական ծրագրերից մեկը: Ծրագրի նպատակն է վերապատրաստել երիտասարդ կադրերի, որպես վերապատրաստողներ ու նրանց զինել կոնֆլիկտի միջնորդության և փոխանակման գիտելիքներով ու հմտություններով: Ակադեմիան իրականացվել է Գերմանական EED (Evangelischer Entwicklungsdients) կազմակերպության կողմից ֆինանսավորվող Սոցիալական Զարգացում Հարավային Հայաստանում ծրագրի շրջանակներում: Այս տարի այն մեկնարկեց օգոստոսի 9-ին և տևեց մեկ շաբաթ: Ծրագրին մասնակցում էին տաս հայ և տաս վրացի երիտասարդներ: Ամառային Ակադեմիան անցկացվեց Հերմոն գյուղում գտնվող նորակառույց Լյուսի տուրիստական համալիրում: Ծրագրի ղեկավարն է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի համակարգող Տաթև Հարությունյանը: Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան այցելել մարզում գտնվող որոշ պատմամշակութային վայրեր:

Ամառային ակադեմիայի ավարտին մասնակիցներին շնորհվեց ավարտական վկայագրեր:

Լուսի Տուր հյուրանոցային համալիրը գրեթե միշտ մարդաշատ է: «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն մի շարք ծրագրերի կողքին կարևորում է նաև տեղական զբոսաշրջությունը, որի շրջանակում այս տարվա գարնանից իրականացրեց հնգամսյա «Տեղական զբոսավարների վերապատրաստում Վայոց ձորի մարզում» ծրագիրը, որը ֆինանսավորվեց ԱՄՆ ՄԶԳ (USAID) Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ( EDMC ) ծրագրի կողմից: Այդ ընթացքում մարզից 15 երիտասարդներ վերապատրաստվեցին որպես զբոսավարներ: Դասընթացի երեքամսյա տեսական դասընթացից հետո սկսվեց երկամսյա գործնական փուլը, որի ընթացքում  մասնակիցները պրոֆեսիոնալ զբոսավարների ուղեկցությամբ այցելեցին Վայոց ձորի և Սյունիքի մարզերում գտնվող պատմամշակութային կոթողներ՝  զբոսավարության գործնական աշխատանքներ իրականացնելու:

201

«Տեղական զբոսավարների վերապատրաստում Վայոց ձորում» ծրագրի շրջանակում Լուսի Տուր հյուրանոցային համալիրում օգոստոսի 30-ին տեղի ունեցավ «Տուրիզմ-Վայոց ձոր» խորագրով ֆորում-քննարկում, որին մասնակցում էին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, փոխմարզպետ Արամ Գրիգորյանն ու ֆինանսավորող կազմակերպության, տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման կենտրոնների, գործընկեր կառույցների, ՀԿ-ների, ինչպես նաև տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներ:

This slideshow requires JavaScript.

Մասնակիցները կարևորելով երիտասարդության շրջանում տուրիզմի զարգացման նկատմամբ ունեցած հետաքրքրությունն ու ոլորտի զարգացման գործում տեղական զբոսավարների վերապատրաստման դասընթացի դերը, հանդես եկան մի շարք առաջարկություններով, որոնք բնականաբար ընդգրկվեցին տուրիզմի զարգացման հեռանկարային ծրագրերում:

Հանդիպման ավարտին վերապատրաստված զբոսավարներին հանձնվեցին հավաստագրեր:

Ս. Դովլաթյան

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s