Հարցազրույց Ջերմուկի ավագ դպրոցի տնօրեն տկն. Արսենյանի հետ


Ջերմուկի ավագ դպրոցի տնօրեն՝ տկն. Արսենյան

Ջերմուկի ավագ դպրոցի տնօրեն՝ տկն. Արսենյան

Արդեն երկու տարի է, ինչ ավարտել եմ դպրոցը` Ջերմուկի ավագ դպրոցը: Երկար ժամանակ էր  չէի հանդիպել ուսուցիչներիս ու տնօրենին: Եվ ահա սեպտեմբերի 1-ին որոշեցի անակնկալ այցով գնալ դպրոց: Հասնելով դպրոցի դռան մոտ` աչքերս լցվեցին, քայլերս դանդաղեցին, մի պահ թուլացա: Բոլորն այս ու այն կողմ էին վազում, աշակերտները մեծ խանդավառությամբ ու ոգևորվածությամբ սկսում են նոր ուսումնական տարին: Ուսուցիչների դեմքին նույն վառ ժպիտն էր մնացել  ու այն բարի աչքերը, որ հատուկ է միայն նրանց: Հեռվում նկատեցի իմ առաջին ուսուցչուհուն` և ինձ հարազատ այն ուսուցիչներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել ինձ կրթելու և դաստիարակելու գործում: Տեսա նաև հեռվում կանգնած դպրոցի տնօրեն տկն. Արսենյանին: Մոտեցա նրան և անմիջապես սկսվեց ջերմ զրույցը, պատմեցի նրան, որ լրագրողական դասերի եմ հաճախում, և մեծ ցանկություն ունեմ հենց առաջին հարցազրույցս վերցնել նրանից: Իմ շատ սիրելի տնօրենը սիրով համաձայնեց պատասխանել իմ հարցերին և քանի որ դա իմ առաջին լուրջ աշխատանքն էր լինելու, ես ամենամեծ պատասխանատվությամբ անցա գործի: Վախենում էի, արդյո՞ք կստացվի ինձ մոտ, թ՞ե, ոչ: Եվ ահա Ձեզ եմ ներկայացնում իմ վարած հարցազրույցից մի հատված, հուսով եմ, որ այն Ձեզ դուր կգա:

Ո՞ր թվականից եք դպրոցում աշխատում որպես տնօրեն:

2004 թվականից աշխատում եմ Ջերմուկի ավագ դպրոցի տնօրեն, սակայն մինչ այդ դպրոցում դասավանդում էի մաթեմատիկա առարկան: Նշեմ, որ երբ նշանակվեցի տնօրեն, դպրոցը խիստ անմխիթար վիճակում էր: Ճիշտ է, դպրոցի վերանորոգման աշխատանքները սկսվել էր դեռ 2002 թվականից, այնուամենայնիվ, իմ առջև դրված պարտականությունն էր ստեղծել աշակերտների համար մի այնպիսի դպրոց, որտեղ նրանք մեծ հաճույքով կցանկանան սովորել: Եվ մենք հիմա ունենք շատ լավ, խելացի աշակերտներ, ինչպես նաև բանիմաց և իրենց գործին վարպետ ուսուցչական անձնակազմ: Եվ մենք գիտենք, որ կրթություն է գլխավորում ամբողջ զարգացման համակարգը:

Արդյոք դժվար չէ մանկավարժի համար, այսօրվա սերնդին հասցնել այն գիտելիքը, որն անհրաժետ է:

Ընդհանարապես բոլոր դպրոցներում կան աշակերտներ, ովքեր սովորում կամ չեն սովորում, կա հասունացման մի տարիք` հատկապես տղա երեխաների միջավայրում, որտեղ կրթությունը սկսում է նստել, հիմնականում դպրոցը ավարտելուց հետո տղա երեխաների մոտ առաջանում է ֆիզիոլոգիական զարգացման փուլը և նրանք կարծում են, որ տղամարդ լինելու համար պետք չէ լավ սովորել: Օրվա մեծ մասը անցկացնում են դրսում, ծխում են, ալկոհոլ օգտագործում և որքան էլ, որ անխուսափելի է, ընկնում են վիճաբանությունների մեջ: Մենք փորձում ենք հոգեբանորեն մոտենալ և ամեն կերպ ետ պահել նրանց այդ ամենից: Այնուամենայնիվ,  մենք անում են ամեն ինչ, որպեսզի բարձր պահենք դպրոցի և մանկավարժների բարի համբավը:

Ին՞չ  ծրագրեր  եք իրականացնում դպրոցի  կրթական  մակարդակը  ավելի  բարձրացնելու համար: Continue reading