Հարցազրույց Ջերմուկի ավագ դպրոցի տնօրեն տկն. Արսենյանի հետ


Ջերմուկի ավագ դպրոցի տնօրեն՝ տկն. Արսենյան

Ջերմուկի ավագ դպրոցի տնօրեն՝ տկն. Արսենյան

Արդեն երկու տարի է, ինչ ավարտել եմ դպրոցը` Ջերմուկի ավագ դպրոցը: Երկար ժամանակ էր  չէի հանդիպել ուսուցիչներիս ու տնօրենին: Եվ ահա սեպտեմբերի 1-ին որոշեցի անակնկալ այցով գնալ դպրոց: Հասնելով դպրոցի դռան մոտ` աչքերս լցվեցին, քայլերս դանդաղեցին, մի պահ թուլացա: Բոլորն այս ու այն կողմ էին վազում, աշակերտները մեծ խանդավառությամբ ու ոգևորվածությամբ սկսում են նոր ուսումնական տարին: Ուսուցիչների դեմքին նույն վառ ժպիտն էր մնացել  ու այն բարի աչքերը, որ հատուկ է միայն նրանց: Հեռվում նկատեցի իմ առաջին ուսուցչուհուն` և ինձ հարազատ այն ուսուցիչներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել ինձ կրթելու և դաստիարակելու գործում: Տեսա նաև հեռվում կանգնած դպրոցի տնօրեն տկն. Արսենյանին: Մոտեցա նրան և անմիջապես սկսվեց ջերմ զրույցը, պատմեցի նրան, որ լրագրողական դասերի եմ հաճախում, և մեծ ցանկություն ունեմ հենց առաջին հարցազրույցս վերցնել նրանից: Իմ շատ սիրելի տնօրենը սիրով համաձայնեց պատասխանել իմ հարցերին և քանի որ դա իմ առաջին լուրջ աշխատանքն էր լինելու, ես ամենամեծ պատասխանատվությամբ անցա գործի: Վախենում էի, արդյո՞ք կստացվի ինձ մոտ, թ՞ե, ոչ: Եվ ահա Ձեզ եմ ներկայացնում իմ վարած հարցազրույցից մի հատված, հուսով եմ, որ այն Ձեզ դուր կգա:

Ո՞ր թվականից եք դպրոցում աշխատում որպես տնօրեն:

2004 թվականից աշխատում եմ Ջերմուկի ավագ դպրոցի տնօրեն, սակայն մինչ այդ դպրոցում դասավանդում էի մաթեմատիկա առարկան: Նշեմ, որ երբ նշանակվեցի տնօրեն, դպրոցը խիստ անմխիթար վիճակում էր: Ճիշտ է, դպրոցի վերանորոգման աշխատանքները սկսվել էր դեռ 2002 թվականից, այնուամենայնիվ, իմ առջև դրված պարտականությունն էր ստեղծել աշակերտների համար մի այնպիսի դպրոց, որտեղ նրանք մեծ հաճույքով կցանկանան սովորել: Եվ մենք հիմա ունենք շատ լավ, խելացի աշակերտներ, ինչպես նաև բանիմաց և իրենց գործին վարպետ ուսուցչական անձնակազմ: Եվ մենք գիտենք, որ կրթություն է գլխավորում ամբողջ զարգացման համակարգը:

Արդյոք դժվար չէ մանկավարժի համար, այսօրվա սերնդին հասցնել այն գիտելիքը, որն անհրաժետ է:

Ընդհանարապես բոլոր դպրոցներում կան աշակերտներ, ովքեր սովորում կամ չեն սովորում, կա հասունացման մի տարիք` հատկապես տղա երեխաների միջավայրում, որտեղ կրթությունը սկսում է նստել, հիմնականում դպրոցը ավարտելուց հետո տղա երեխաների մոտ առաջանում է ֆիզիոլոգիական զարգացման փուլը և նրանք կարծում են, որ տղամարդ լինելու համար պետք չէ լավ սովորել: Օրվա մեծ մասը անցկացնում են դրսում, ծխում են, ալկոհոլ օգտագործում և որքան էլ, որ անխուսափելի է, ընկնում են վիճաբանությունների մեջ: Մենք փորձում ենք հոգեբանորեն մոտենալ և ամեն կերպ ետ պահել նրանց այդ ամենից: Այնուամենայնիվ,  մենք անում են ամեն ինչ, որպեսզի բարձր պահենք դպրոցի և մանկավարժների բարի համբավը:

Ին՞չ  ծրագրեր  եք իրականացնում դպրոցի  կրթական  մակարդակը  ավելի  բարձրացնելու համար:

Մենք համագործակցում ենք երիտասարդական, հասարակական մի շարք կազմակերպությունների հետ: Մեր դպրոցը Վայոց Ձորում գրեթե  միակ դպրոցն է, որ այդքան շատ ծրագրային ընդգրկվածություն ունի: Այս տարի ունենք 2 նոր ծրագրեր, որոնցից մեկը շուկայագիտությունն է, իսկ մյուսը` ռոբոտաշինությունը:  Նշեմ, որ արդեն երկու տարի է, անընդմեջ  մասնակցում ենք`  «Ժողովրդավարությունը սկսվում է քեզանից» ծրագրին, որը զարգացնում է աշակերտների ինտելեկտն ու աշխարհայացը: Համագործակցում ենք, նաև Ջերմուկում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների հետ, ունենք նաև իրենց հետ պայմանավորվածություն` դպրոցում այդ ծրագրերը իրագործելու հետ կապված և այլն:

Դուք նաև Ջերմուկ համայնքի  ավագանու խորհրդի անդամ եք, կնշեքթե ին՞չ հիմնախնդիրներ կան քաղաքում:

Դրանք գլոբալ հարցեր են մեր քաղաքի` Ջերմուկի համար: Կան մի շարք հիմնախնդիրներ Ջերմուկի հենց Ձախափնյակ թաղամասում: Պետք է, որ բակերը ասֆալտապատ լինեն, բայց մենք գիտենք, որ դրանք կապված են շատ մեծ գումարների հետ: Ցավոք, մեր համայնքի բյուջեն բավարար չէ, այդ խնդիրները լուծելու համար: Մենք նաև  ուզում ենք հարց բարձրացնել, որպեսզի Ջերմուկի ավագ դպրոցը դառնա միջնակարգ դպրոց: Մենք լավ գիտենք, թե Ջերմուկում ձմեռը ինչպիսին է` մեկ ու կես մետր ձյուն, քամի, անանցանելի ճանապարհներ և վեց տարեկան երեխային դժվար է մեքենայով տեղափոխել մի ափից մյուս ափը:

 Ջերմուկի ավագ դպրոցը արդյո՞ք իր ակտիվ մասնակցություն է ունենում քաղաքում և մարզում կազմակերպվող միջոցառումներին, տոնակատարություններին և այլն:

Մենք համագործակցում ենք Ջերմուկի քաղաքապետարանի հետ, համայնքում գործող կազմակերպությունների հետ և կազմակերպվելիք միջոցառումներին մեր դպրոցը իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում: Ինչպես նաև  մասնակցում ենք  հանրապետական մի շարք օլիմպիադաների և բավարար արդյունքների ենք հասնում:

 Ինչ՞պիսին է դպրոցի տեխնիկապես հագեցվածությունը:

Մեր դպրոցը հագեցված է տեխնիկապես, ունենք համակարգչային դասարան, որտեղ համայնքի երեխաները հնարավորություն ունեն աշխատելու և բավարարելու իրենց հետաքրքրությունները: Ունենք հրաձգարան, մարզադահլիճ, բուֆետ աշակերտների համար: Ի ուրախություն մեզ Ջերմուկի քաղաքապետի` Վարդան Հովհաննիսյանի կողմից վերջերս  մեծ անակնկալի արժանացանք` նա մեզ էլեկտրոնային գրատախտակ նվիրեց, որի համար շնորհակալ ենք:

 Ձեր բարեմաղթանքը աշակերտներին:

Քանի որ ուսումնական տարին նոր է սկսվում, ուզում եմ շնորհավորել բոլոր աշակերտներին: Ցանկանում եմ, որ նոր ուսումնական տարին սկսեն գերազանց գնահատականներով և լինեն կարգապահ  աշակերտներ:

Հեղինակ` Նարեկ Միրզոյան

Jermuk news լրատվական
ԻնտերՎՅՈՒ

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s