ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻՑ ՄԵՐ ԹՂԹԱԿՑԻ ՏԵՂԵԿԱՑՄԱՄԲ


ՍԲ. ԵՂԻՇԵ  ՄԱՏՈՒՌԻ  ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ  ԳՆԴԵՎԱԶ  ԳՅՈՒՂՈՒՄ

Սեպտեմբերի 13-ին Գնդեվազ գյուղում տեղի ունեցավ Սբ. Եղիշե մատուռի օրհնության կարգը: Այն կառուցվել է բարերարությամբ Սամվել Արսենյանի:

Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի նախագահությամբ և  մասնակցությամբ Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանի ու Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս ավագ  քահանա Ավետիսյանի ու Գագիկ սարկավագի, կատարվեց Օրհնության արարողությունը:

ՍԲ. ԵՂԻՇԵ  ՄԱՏՈՒՌԻ  ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ  ԳՆԴԵՎԱԶ  ԳՅՈՒՂՈՒՄ

Օրհնության խոսքով  մատուռում գտնվողներին դիմեց Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ապա դուրս գալով՝ հավաքված հարյուրավոր գյուղացիներին և հյուրերին շնորհավորեց նորակառույց մատուռի օրհնության առիթով և հավուր պատշաճի քարոզ խոսեց «Առաքեա Տէր  զլոյս Քո եւ զճմարտութիւն Քո, զի առաջնորդեսցեն և հանցէն զիս ի լեառն սուրբ և ի յարկս Քո» բնաբանով՝ մատնանշելով, որ մեր ուժը մենք ստանում ենք Աստվածային լույսով զորանալով, մեր պապերի հավատին հավատարիմ մնալով ու մերօրյա Ավարայրը Սբ. Եղիշեի ոգով հաղթելով: Այս մատուռը նախ և առաջ Աստվածային ներկայություն է, մեր պապերի հավատի զորությունն ու սիրո աներկբա հաստատումը մեր սրբազան հողի վրա: Պահպանենք սրբությամբ այն և հպարտանանք նրանով:      Continue reading