ՋԵՐՄՈՒԿԻ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԸ` ՀԵՔԻԱԹԱԳԻՐ


Հարգելի′ ընթերցող, Ձեզ ենք ներկայացնում Jermuk news լրատվականի թղթակից Ռոզա Ավագյանի առաջին թղթակցությունը Ջերմուկի քաղաքային գրադարանի տնօրեն, «Վարդաձոր»-ի թղթակից Զեմֆիրա Սարգսյանի հեղինակած հեքիաթների փոքրիկ ժողովածուի մասին: Ի դեպ, Jermuk NEWS Լրատվականը իրենից ներկայացնում է մի թիմ, որն ամեն օր հետևում է Վայոց Ձորի մարզում և Ջերմուկ առողջարանային քաղաքում տեղի ունեցող իրադարձություններին և դրանք ավելի պատկերավոր ներկայացնում հանրությանը: Ծառայության ղեկավարն է Նարեկ Միրզոյանը:

Այսուհետ հաճախ կհրապարակենք Jermuk news լրատվականի թղթակցություններից, որոնք կարծում եմ բոլորիդ կհետաքրքրի:

ՋԵՐՄՈՒԿԻ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԸ` ՀԵՔԻԱԹԱԳԻՐՕրերս լույս է տեսել Ջերմուկի քաղաքային գրադարանի տնօրեն Զեմֆիրա Սարգսյանի հեղինակած հեքիաթների փոքրիկ ժաղովածուն: Այն ընդգրկում է յոթ հեքիաթներ և հասցեագրված է նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաներին: Գրքի ձևավորումը և նկարազարդումները հեղինակինն են:

Հեքիաթները յուրահատուկ են իրենց ասելիքով: Դրանցում չկան պառավ կախարդներ ու հրեշներ, թագավորներ ու ծառաներ, դաժան ու սրտաճմլիկ իրադարձություններ: Սյուժեները մեր առօրյա միջավայրում են զարգանում և միշտ էլ ավարտվում են բարությամբ ու խաղաղությամբ: Ասելիքի շեշտված նպատակը երեխաների դաստիարակության գործում ծնողներին օգնելն է հեքիաթների կերպարների օրինակով: <<Խոսող գաթաները>>, <<Ով էր մեղավոր>> հեքիաթները ընտանիքում հարազատ քույրերի ու եղբայրների համերաշխության, միմյանց սիրելու և օգնելու, խաղաղ ապրելու մասին է, <<Ոսկեծամիկ աղջիկը>> հեքիաթում, պատմվում է, թե ինչ կարող է կատարվել ուտելուց առաջ ձեռքերը չլվանալու, ավելին` եղունգները կրծելու վատ սովորության պատճառով: Չի կարելի լաց լինելով պահանջել այն, ինչ մեծերը հարմար չեն գտնում` բացատրում են <<Վարագույրի աղջիկները>> հեքիաթի` խելացի ու գեղեցիկ աղջիկները:

Տխուր իրավիճակներում է հայտնվում բոլորին մշտապես հակառակվող տղան <<Թարսիկ Ներսիկը>> հեքիաթում, լավ է, որ ամեն ինչ բարի ավարտ է ունենում: Շատ խիստ պատիժ է ստանում Գոռը շրջապատի ճնճղուկներին հալածելու համար , զղջում է ու բարեկամանում նրանց հետ: Հիվանդ պապիկ-տատիկների նկատմամբ թոռնիկների անսահման սիրո ու հոգատարության գողտրիկ պատմություն է <<Քաղցրիկն ու Թթվաշիկը>> հեքիաթը: Գրքի հեքիաթներում բնության, շրջապատի նկատմամբ սերն ու հոգատարությունն է գովերգվում: Հենց այս արժանիքները նկատի ունենալով գրքի մեկական օրինակներ դրվեցին առաջին դասարան ընդգրկված բոլոր երեխաների համար Ջերմուկի քաղաքապետի կողմից սեպտեմբերի 1-ի կապակցությամբ պատրաստված նվերների հավաքածուի մեջ:

Հեղինակ` Ռոզա Ավագյան
Jermuk news լրատվական

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s