ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՀԿ ԲԱԺՆԻ ՕՐԱԳՐԻՑ


DSC_0459

ՀՀ Վայոց ձորի մարզի միջազգային համագործակցության շրջանակներում, սեպտեմբերի 27-29-ը Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալություն էր մեկնել մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, «Ջերմուկ Աշխարհ»  առողջարանի գլխավոր բժիշկ Ստեփան Ավագյանը, Վայքի «Տուրիզմի կենտրոնի»  տնօրեն Շիրակ Միքայելյանը, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, մարզպետի խորհրդական Սերոբ Անտինյանը, մարզպետի օգնական Լիպարիտ Ասատրյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Տրդատ Չալըմյանը: Հայաստանյան պատվիրակությունն արժանացավ ջերմ ընդունելության, այցելություններ եղան հայկական պատմամշակութային հուշարձաններ, Սբ. Ստեփանոս վանական համալիր:

Խոյի կուսակալ Ղոլամ Հոսեին Ամմարիի ուղեկցությամբ պատվիրակությունն այցելեց կուսակալությունում գործող արտադրական ձեռնարկություններ, Խոյի Սուրբ Սարգիս եկեղեցի, մշակութային և կրթական հաստատություններ: Եռօրյա հագեցած ծրագրի ընթացքում մեր պատվիրակությունը հյուրընկալվեց Խոյի քաղաքային խորհրդում, կուսակալության վարչակազմում, ընդունելություններին մասնակցեց նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: Վերջում տեղի ունեցավ պատվիրակության պաշտոնական ընդունելություն Խոյի կուսակալության հոգևոր առաջնորդի կողմից, որին մասնակցեցին նահանգի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, քաղաքային և մարզային խորհրդի անդամներ, ներկայացուցիչներ:

Ի կատարումն ՀՀ Վայոց ձորի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Խոյի կուսակալության միջև 2010թ. դեկտեմբերի 5-ին ստորագրված հուշագրի, համատեղ մշակութային ցուցահանդես կազմակերպելու վերաբերյալ, սեպտեմբերի 26-30-ը Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցավ հայ-իրանական մշակութային ցուցահանդես:

DSC_0451Համատեղ ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 28-ին, ժապավենը հանդիսավորությամբ կտրեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ու ԻԻՀ Խոյի կուսակալ Ղոլամ Հոսեին Ամմարին: Հանդիսությանը ներկա էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: Հայաստանից Իրանի Իսլամական Հանրապետություն էին մեկնել վայոցձորցի գեղանկարիչներ, քանդակագործներ, փայտագործ վարպետներ: Մշակութային պատվիրակության կազմում էին Կամո Սահակյանը (Եղեգնաձորի մշակույթի տան տնօրեն), Արտյոմ Ղազարյանը, Վարդան Ավետյանը, Էդուարդ Ասատրյանը, Սամվել Հովհաննիսյանը, Բագրատ Սարգսյանը, Սայադ Սայադյանը, Հայկ Շահբազյանը:
Մեր արվեստագետները Իրան էին տարել ավելի քան հարյուր աշխատանք, որոնց թվում` գեղանկարներ, գրաֆիկա, կոլլաժ, բատիկա, քանդակներ, փայտյա և մետաղական աշխատանքներ: Իրանական կողմը նույնպես ներկայացել էր ցուցահանդեսին շուրջ տասը արվեստագետներով, որոնց գործերի մեծ մասը ձեռագործ գոբելեն աշխատանքներ էին:
Մշակութային միջոցառումը լայնորեն լուսաբանվեց տեղի լրատվական միջոցներով: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին, ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ, Խոյի քաղաքի ակտիվի և մեր պատվիրակության ներկայացուցիչներ:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s