ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻՑ ՄԵՐ ԹՂԹԱԿՑԻ ՏԵՂԵԿԱՑՄԱՄԲ


 

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐԵՐ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄՈՒՄ

Սեպտեմբերի 28-29-ը հոգևոր-մշակութային անմոռանալի օրեր էին վայոցձորցիների համար: Այդ օրերին, Երևանի ՙՄխիթար Սեբաստացի՚ կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի նախաձեռնությամբ և Վայոց Ձորի թեմի հետ համագործակցությամբ, թեմից ներս անցկացվեց «Կոմիտասյան օրեր» հոգևոր-մշակութային նախագիծը:

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐԵՐ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄՈՒՄ

Կրթահամալիրի ուսուցչաց «Սեբաստացիներ» երգչախումբը (գեղ. ղեկավար` Երևանի կամերային պետական երգչախմբի հիմնադիր, խմբավար` Հարություն Թոփիկյան) եկեղեցիներում և վանքերում հրաշալի կատարումներով ժողովրդին ներկայացրին Կոմիտասի հիասքանչ ստեղծագործությունները:

Հոգևոր-մշակութային այս ծրագիրն սկսվեց Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցուց, որից հետո ուխտավորները մեկնեցին Նորավանք, ուր նրանց դիմավորեց Նորավանքի հոգևոր հովիվ Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանը, ապա օրհնության խոսքով հանդես եկավ թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը: Այնուհետև այդ հրաշալի ծրագիրը շարունակվեց Մալիշկա համայնքի Սուրբ Աննա եկեղեցում, ժամը 16:30` Արկազի Սուրբ Խաչ վանքում, որից հետո` Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում: Continue reading