ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻՑ ՄԵՐ ԹՂԹԱԿՑԻ ՏԵՂԵԿԱՑՄԱՄԲ


 

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐԵՐ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄՈՒՄ

Սեպտեմբերի 28-29-ը հոգևոր-մշակութային անմոռանալի օրեր էին վայոցձորցիների համար: Այդ օրերին, Երևանի ՙՄխիթար Սեբաստացի՚ կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի նախաձեռնությամբ և Վայոց Ձորի թեմի հետ համագործակցությամբ, թեմից ներս անցկացվեց «Կոմիտասյան օրեր» հոգևոր-մշակութային նախագիծը:

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐԵՐ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄՈՒՄ

Կրթահամալիրի ուսուցչաց «Սեբաստացիներ» երգչախումբը (գեղ. ղեկավար` Երևանի կամերային պետական երգչախմբի հիմնադիր, խմբավար` Հարություն Թոփիկյան) եկեղեցիներում և վանքերում հրաշալի կատարումներով ժողովրդին ներկայացրին Կոմիտասի հիասքանչ ստեղծագործությունները:

Հոգևոր-մշակութային այս ծրագիրն սկսվեց Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցուց, որից հետո ուխտավորները մեկնեցին Նորավանք, ուր նրանց դիմավորեց Նորավանքի հոգևոր հովիվ Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանը, ապա օրհնության խոսքով հանդես եկավ թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը: Այնուհետև այդ հրաշալի ծրագիրը շարունակվեց Մալիշկա համայնքի Սուրբ Աննա եկեղեցում, ժամը 16:30` Արկազի Սուրբ Խաչ վանքում, որից հետո` Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում:

Սրբազան այս վայրերում երգչախմբի հիանալի կատարումները մեկնաբանում և Կոմիտաս Վարդապետի կյանքն ու գործունեությունն էր ներկայացնում Ա. Բլեյանը: Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում կիրակնամտից ժամերգությունից հետո «Սեբաստացիներ» երգչախմբի կատարմամբ սկսվեց հոգևոր-մշակութային հայտագիրը:

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՕՐԵՐ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄՈՒՄ

Կրթահամալիրի տնօրենը շնորհակալական խոսք ասաց ծրագրի մասնակիցներին, արվեստասեր հասարակությանը և փոխառաջնորդին` Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանին` փոխհամագործակցության և այս ծրագրի իրականացմանն աջակցելու համար: Այնուհետև Հայր Զարեհն իր պատասխան խոսքով, կարևորելով նմանատիպ միջոցառումների կազմակերպումն ու իրագործումը, ասաց. «…Արվեստը, երաժշտությունը, հատկապես հայ հոգևոր երգն ինքնաճանաչման, հոգևոր ապրումների արտահայտման, մեր ազգային նկարագրի և ինքնության պահպանման, հոգևոր և ազգային արժեքների վերաիմաստավորման հզորագույն միջոց է…»:

 Երեկոյան Վայոց Ձորի թեմի  «Սիրանույշ» ճամբարում հյուրընկալվելուց հետո միջոցառումը շարունակվեց Ցախաց քար վանական համալիրում:

Երաժշությունը` աստվածային այս հրաշքը, որ ի վերուստ շնորհվեց մարդկանց, Կոմիտասյան եդեմական ելևէջներով շղարշեց Վայոց ձորի եկեղեցիների ու վանքերի սրբաբույր պատերը և հոգևոր խանդավառությամբ լցրեց բոլորիս սրտերը` վերանորոգելով մեր ուխտն Աստուծո հետ, մեր ուխտը` մեր Սուրբ Եկեղեցու և ազգի համար արված:

Սիրան Սարգսյան

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s