ՀԻՇԱՏԱԿԻ ԽՈՍՔ


Ֆիլիպ Հարությունի Բալոյան

Ֆիլիպ Հարությունի Բալոյան

Ֆիլիպ Հարությունի Բալոյան

Ծնվել է 1952թ. Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում:

1968թ. ավարտել է Եղեգնաձորի թիվ 1 միջն. դպրոցը:

1976թ. ավարտել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանը:

1971-73թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1976-78թթ աշխատել է  Դոնեցկի  օպերային  թատրոնում  որպես  մեներգիչ:

1978-1982թթ. սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժինը:

1982թ.-ից Եղեգնաձորի երաժշտական դպրոցի տնօրենն է:

2007թ. ՀՀ Նախագահի հրամանագրով Ֆիլիպ Բալոյանն արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

2012 թվականին, ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարի ոսկե հուշամեդալով:

Վայոց ձորը ծանր կորուստ կրեց: Կյանքից անժամանակ  հեռացավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի երկարամյա տնօրեն Ֆիլիպ Հարությունի Բալոյանը: Ընդամենը մեկ տարի առաջ, հոկտեմբերի 1-ին, մենք մեծագույն սիրով և ոգևորությամբ տոնում էինք նրա ծննդյան 60-ամյա հոբելյանը: Կարճ ապրեց նա, սակայն մեծ հետք թողեց մեր մշակութային կյանքի պատմության մեջ: Առանձնապես մեծ ու անգնահատելի է Ֆիլիպ  Բալոյանի ավանդը մարզում  դասական արվեստի նկատմամբ սեր ու հետաքրքրություն ձևավորելու և մարզի արվեստասեր հասարակայնության ականջին այն ընկալելի դարձնելու գործում: Նա հարգված տնօրեն էր, ցանկալի ընկեր, սիրված հայր և  լավ ամուսին: Անգնահատելի է Ֆիլիպ Բալոյանի մանկավարժական վաստակը: Նա իր տաղանդն անշահախնդրորեն փոխանցում էր իր սաներին` վերածելով նրանց հրաշալի երաժիշտների և երգիչների: Բոլորիս սրտերում հավերժ վառ կմնա նրա պայծառ հիշատակը, իսկ հիշողություններում՝ նրա հնչեղ ձայնն ու անկեղծ ծիծաղը:

ՄԻ ԽՈՒՄԲ ԸՆԿԵՐՆԵՐ

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s