ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՀԿ ԲԱԺՆԻ ՕՐԱԳՐԻՑ


 

***

Մարզպետ Էդգար Ղազարյանի հրավերով Վայոց ձորի մարզ էր այցելել Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզային գործադիր կոմիտեի նախագահ (նահանգապետ) Բորիս Բատուրայի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը, որի կազմում էին մարզի տնտեսական կոմիտեի նախագահ Դմիտրի Պավլովիչը, «ԲելԱԶ»  ավտոգործարանի տնօրեն Պյոտր Պարխոմչիկը: Պատվիրակությանը մշտապես ուղեկցում էր ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մինսկի մարզը 2004թ. բարեկամության և համագործակցության հուշագիր է ստորագրել Սյունիքի մարզի հետ` հյուրերը սեպտեմբերի 16-ին և 17-ին այցելեցին  նաև ՀՀ Սյունիքի մարզ: Հյուրերին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը դիմավորեց Տաթևի վանական համալիրում, որտեղ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի և պատվիրակության անդամների հետ միասին շրջայց կատարեցին վանքի տարածքում, ծանոթացան համալիրի պատմությանն ու այդ տարածաշրջանում իրականացվող ծրագրերին: Այնուհետև հյուրերը Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին Ջերմուկ, որտեղ հանդիպում ունեցան Ջերմուկ քաղաքի տուրիստական ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Ջերմուկի քաղաքապետի տեղակալ Սամվել Մարգարյանը, Ջերմուկի առողջարանների և հյուրանոցների ղեկավարները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին զբոսաշրջային ոլորտում համագործակցության, մասնավորապես, Ջերմուկի առողջարաններում Բելառուսի քաղաքացիների բուժման և հանգստի կազմակերպման հեռանկարներին առնչվող հարցեր:

DSC_1834

Սեպտեմբերի 18-ին պատվիրակության անդամներն այցելեցին Եղեգնաձոր, որտեղ տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում մարզպետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ Վայոց ձորի և ԲՀ Մինսկի մարզերի միջև համագործակցության հեռանկարներն ու ուղղությունները: Նույն օրը հյուրերն այցելեցին Գետափ համայնքում գտնվող «Վեդի Ալկո» ընկերությանը պատկանող գինու գործարան, որտեղ ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը ծանոթացրեց գինու արտադրության պայմաններին և պատմությանը: Գործարանի արտադրամասերից մեկում հյուրերը համտեսեցին ընկերության տարբեր տարիներին արտադրված կարմիր և սպիտակ անուշահամ գինիներ: Հյուրերի այցի հաջորդ կանգառը Նորավանքի վանական համալիրն էր, որտեղ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանի կողմից ներկայացվեց Նորավանքի համառոտ պատմությունը: Վանական համալիրի տարածքում շրջայց կատարելուց և մոմավառությունից հետո` պատվիրակության անդամները ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ մեկնեցին Երևան, որտեղ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ միասին պետք է հանդիպեին ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին: Continue reading