ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՀԿ ԲԱԺՆԻ ՕՐԱԳՐԻՑ


 

***

Մարզպետ Էդգար Ղազարյանի հրավերով Վայոց ձորի մարզ էր այցելել Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզային գործադիր կոմիտեի նախագահ (նահանգապետ) Բորիս Բատուրայի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը, որի կազմում էին մարզի տնտեսական կոմիտեի նախագահ Դմիտրի Պավլովիչը, «ԲելԱԶ»  ավտոգործարանի տնօրեն Պյոտր Պարխոմչիկը: Պատվիրակությանը մշտապես ուղեկցում էր ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մինսկի մարզը 2004թ. բարեկամության և համագործակցության հուշագիր է ստորագրել Սյունիքի մարզի հետ` հյուրերը սեպտեմբերի 16-ին և 17-ին այցելեցին  նաև ՀՀ Սյունիքի մարզ: Հյուրերին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը դիմավորեց Տաթևի վանական համալիրում, որտեղ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի և պատվիրակության անդամների հետ միասին շրջայց կատարեցին վանքի տարածքում, ծանոթացան համալիրի պատմությանն ու այդ տարածաշրջանում իրականացվող ծրագրերին: Այնուհետև հյուրերը Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին Ջերմուկ, որտեղ հանդիպում ունեցան Ջերմուկ քաղաքի տուրիստական ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Ջերմուկի քաղաքապետի տեղակալ Սամվել Մարգարյանը, Ջերմուկի առողջարանների և հյուրանոցների ղեկավարները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին զբոսաշրջային ոլորտում համագործակցության, մասնավորապես, Ջերմուկի առողջարաններում Բելառուսի քաղաքացիների բուժման և հանգստի կազմակերպման հեռանկարներին առնչվող հարցեր:

DSC_1834

Սեպտեմբերի 18-ին պատվիրակության անդամներն այցելեցին Եղեգնաձոր, որտեղ տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում մարզպետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ Վայոց ձորի և ԲՀ Մինսկի մարզերի միջև համագործակցության հեռանկարներն ու ուղղությունները: Նույն օրը հյուրերն այցելեցին Գետափ համայնքում գտնվող «Վեդի Ալկո» ընկերությանը պատկանող գինու գործարան, որտեղ ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը ծանոթացրեց գինու արտադրության պայմաններին և պատմությանը: Գործարանի արտադրամասերից մեկում հյուրերը համտեսեցին ընկերության տարբեր տարիներին արտադրված կարմիր և սպիտակ անուշահամ գինիներ: Հյուրերի այցի հաջորդ կանգառը Նորավանքի վանական համալիրն էր, որտեղ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանի կողմից ներկայացվեց Նորավանքի համառոտ պատմությունը: Վանական համալիրի տարածքում շրջայց կատարելուց և մոմավառությունից հետո` պատվիրակության անդամները ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ մեկնեցին Երևան, որտեղ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ միասին պետք է հանդիպեին ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին:

Սեպտեմբերի 12-ին Վայոց ձորի մարզպետարանում մարզպետ Էդգար Ղազարյանը և Ժողովրդական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր՝ Վայոց ձորի մարզում ժողովրդավարական կրթությունը խթանելու ոլորտում համագործակցության մասին: Փոխըմբռնման հուշագրի կնքմամբ կողմերը պատրաստակամություն հայտնեցին, մինչև ընթացիկ ուսումնական տարվա ավարտը, օժանդակելու Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի միջոցով Վայքի, Ջերմուկի և Եղեգնաձորի տարածաշրջաններում իրագործվելիք «Ժողովրդավարական քաղաքացիության կրթության հզորացում»  ծրագրին:

***

Սեպտեմբերի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզ էր այցելել ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին: Մարզպետարանում դեսպանին դիմավորեցին մարզպետ Էդգար Ղազարյանը և մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը: Մարզպետի մոտ տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածքային իշխանությունների մակարդակով Հայաստանի և Քուվեյթի միջև բարեկամության և համագործակցության զարգացման խնդիրներ և հեռանկարներ: Մասնավորապես, դեսպանի կողմից առաջարկվեց բարեկամություն հաստատել ՀՀ Վայոց ձորի մարզի և Քուվեյթի Ալ-Ահմադի նահանգի միջև, ինչը մարզպետի կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ: Դեսպանի համոզմամբ Քուվեյթի գործարար շրջանակների, ինչպես նաև ներդրումային հիմնադրամների համար գրավիչ են Վայոց ձորում, հատկապես Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրերում ներդրում իրականացնելը: Մարզպետն իր պատրաստակամությունը հայտնեց ցանկացած ձևաչափով Քուվեյթի գործընկերներին ներկայացնել բոլոր այն ներդրումային ծրագրերը և բիզնես նախագծերը, որոնք կարող են ունենալ շահեկան արդյունքներ բոլոր կողմերի համար:

***

Սեպտեմբերի 24-ին Նորավանքի վանական համալիրի տարածքում մարզպետը հանդիպում ունեցավ «Արենի գինու փառատոնի»  շրջանակներում ճանաչողական այցով Հայաստան ժամանած ֆրանսիացի մի խումբ լրագրողների և տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Է.Ղազարյանը ներկայացրեց մարզում տուրիզմի զարգացման, ինչպես նաև «Արենի գինու փառատոն»-ի կազմակերպման ծրագրերը: Այցի նպատակն էր Ֆրանսիայի առաջատար լրատվամիջոցների և տուրիստական կազմակերպությունների միջոցով Ֆրանսիայում ներկայացնել և տարածել Վայոց ձորի զբոսաշրջային գրավչությունները` խթանելով ֆրանսիացի զբոսաշրջիկների այցը ՀՀ վայոց ձորի մարզ:

***

Սեպտեմբերի 24-ին Գոմք համայնքում տեղի ունեցավ «Բերքի ցուցահանդես-տոնահանդես» միջոցառումը: Այն կազմակերպվել էր Օքսֆամի կողմից իրականացվող «Կայուն զարգացման ծրագրի»  շրջանակում` մարզային գործընկեր «Աշխատանք և Հայրենիք»  ՀԿ-ի կողմից: Միջոցառմանը մասնակցում էին շահառու վեց համայնքների կանանց կոոպերատիվների ավելի քան 100 ներկայացուցիչներ, ովքեր ներկայացնում էին իրենց արտադրանքը, ինչպես նաև իրենց գյուղերին բնորոշ բերքն ու բարիքը: Յուրաքանչյուր համայնք ներկայացնում էր նաև տեղական խոհանոցին բնորոշ մի ճաշատեսակ: Միջոցառմանը մասնակցում էին մարզպետ Էդգար Ղազարյանը, աշխատանքային այցով ՀՀ Վայոց ձորի մարզ ժամանած Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին, Օքսֆամ և Քաունթրփարթ Ինթերնեյշնլ կազմակերպության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, բազմաթիվ հյուրեր: Բերքի տոնահանդեսից հետո տեղի ունեցավ Գոմք համայնքի զարգացման համաժողովը` ՀՀ վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանի, համայնքների ղեկավարների, ծրագրեր իրականացնող տարբեր տեղական, միջազգային և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

***

Սեպտեմբերի 20-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող Քաունթերփարթ Ինթերնեյշնլի քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում Եղեգնաձորի մշակույթի տան ճեմասրահում և դահլիճում տեղի ունեցավ «Վայոց ձորի համայնքային երիտասարդական համաժողով-փառատոն», որի նպատակն է մարզի երիտասարդության քաղաքացիական ակտիվության բարձրացումը, երիտասարդությանը հուզող խնդիրների բացահայտումը և մարզի զարգացման հեռանկարում երիտասարդության դերակատարության բարձրացումը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում էին նաև մարզպետ Էդգար Ղազարյանն ու մարզպետարանի պատասխանատու աշխատողներ,  մի շարք համայնքների ղեկավարներ, այլ պաշտոնյաներ: Նախքան համաժողովի մեկնարկը հյուրերը շրջեցին Բարձրունի, Գոմք, Հերհեր, Արենի, Գետափ համայնքների երիտասարդական նախաձեռնությունների ակումբների տաղավարներով, ծանոթացան նրանց գործունեությանն ու ներկայացված արդյունքներին: Այնուհետև Եղեգնաձորի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ համաժողովի պլենար նիստ, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Քաունթրփարթ Ինթերնեյշնլի Վայոց ձորի մարզային համակարգող Ռուզան Ղազարյանը և մարզպետ Էդգար Ղազարյանը: Այնուհետև իրենց համայնքում իրականացված ծրագրերի մասին հարակից զեկույցներով հանդես եկան Արենի, Գետափ, Հերհեր, Գոմք, Բարձրունի համայնքների համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբների նախագահները: Ամփոփիչ ելույթներով հանդես եկան Քաունթրփարթ Ինթերնեյշնլի Երիտասարդական ծրագրերի համակարգող Վահե Դարբինյանը: Մարզպետն իր ամփոփիչ խոսքում շնորհավորեց նաև համաժողովի մասնակիցներին` Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Համաժողովը շարունակեց իր աշխատանքները «Երիտասարդական աշխատանք, բիզնես», «Երիտասարդության դերը համայնքային խնդիրների լուծման մեջ. Իրականություն և մասնակցության խոչընդոտներ», «Գյուղական երիտասարդության հիմնախնդիրներ»  թեմատիկ խմբերում, որոնց արդյունքները պետք է ամփոփվեին սեպտեմբերի 21-ին կայանալիք ամփոփիչ պլենար նիստում:

Ս.  Մարգարյան

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s