ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ


***

Սեպտեմբերի 5-ին` համաժողովի ամփոփումից հետո, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը  մարզպետների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2014թ. բյուջետավարման գործընթացի հետ կապված հարցեր:

ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը մարզպետներին տեղեկացրել է 2014թ. ֆինանսական տարում փոփոխությունների, մասնավորապես` հուլիսի 1-ից սպասվող նվազագույն աշխատավարձի բարձրացման, 2014թ. պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկման սկզբունքների մասին:

Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց հաշվարկել նշված փոփոխություններով պայմանավորված ծախսերը, եւ հաշվարկները ներկայացնել կառավարություն: Նշվեց, որ կառավարությունը նվազագույն աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված ծախսերի դեֆիցիտը նպատակային սուբվենցիաների միջոցով ծածկելու հնարավորություն է նախատեսում:

Ինչ վերաբերում է ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկման կարգին, ապա տեղեկացվեց, որ 2014թ-ի համար եւս կառավարությունն առաջարկում է այն հաշվարկել նախորդ տարվա սկզբունքով, սակայն գալիք տարիներին արդեն հաշվարկ կատարվելու է` հիմնվելով Բնակչության պետական ռեգիստրի տվյալների վրա:

Այս կապակցությամբ փոխվարչապետը կարեւորեց համայնքների ղեկավարների եւ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ աշխատանքը` բնակչության թվաքանակի տվյալների ճշգրտման ուղղությամբ: Նա մարզպետներին հանձնարարեց առաջիկայում հրավիրել մարզխորհրդի նիստեր` այս եւ բյուջետային խնդիրների հետ կապված հարցերը քննարկելու նպատակով:

Տեղեկություններ ներկայացվեց մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի ընթացքի մասին: Մարզպետները նշեցին, որ նախատեսված աշխատանքները հիմնականում կատարված են, եւ մինչեւ հոկտեմբերի վերջ ընթացքի մեջ գտնվող բոլոր ծրագրերն ավարտին կհասցվեն:

Քննարկվեց հողօգտագործողներին 2013 թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի բաշխման ծրագրի ընթացքը: Զեկուցվեց, որ արդեն բաշխվել է սահմանված քանակի կեսից ավելին, հաջորդ շաբաթ նախատեսվում է, որ բաշխումն ամբողջությամբ կավարտվի: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց վերագնահատել ըստ մարզերի ներկայացված պահանջարկը, եւ հայտագրված քանակից շեղումների դեպքում տեղեկացնել կառավարությանը` վերաբաշխում կատարելու համար:

Ներկայացվեցին նաեւ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2013թ. ինն ամիսների ցուցանիշները: Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 93,7 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը 10,3 տոկոս է: Փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը հրավիրեց հողի հարկի կատարողականի ցուցանիշների վրա, որը կազմել է 87,4 տոկոս: Նա ընդգծեց եկամուտների նախատեսված ծավալի ամբողջական հավաքագրման անհրաժեշտությունը` անթույլատրելի համարելով ապառքների կուտակումը:

Մարզպետներին տեղեկություններ ներկայացվեց նաեւ հանրային սպասարկման կենտրոնների ստեղծման նախաձեռնության մասին, որը ենթադրում է մի շարք ծառայությունների մատուցում «մեկ պատուհանի» սկզբունքով: Առաջարկվեց ծանոթանալ հայեցակարգի նախագծին եւ առաջարկություններ ներկայացնել:

***

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց քաղաքում, ծանոթացավ իրականացվող ծրագրերին:

Փոխվարչապետն այցելեց նաեւ այն հաստատություններ, որտեղ ներկայումս վերանորոգման աշխատանքներ են իրականացվում «Գեոթիմ» ընկերության կողմից` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթի շրջանակում: Ընկերության միջոցներով ներկայումս հիմնանորոգվում են Ջերմուկի մանկապարտեզի ու արվեստի դպրոցի շենքերը, որոնք նախկինում անմխիթար վիճակում են եղել:

Ընկերության պատասխանատուները տեղեկացրեցին, որ աշխատանքները կավարտվեն նոյեմբերի կեսերին` մանկապարտեզի ավելի քան 60 եւ դպրոցի 140 սաների համար ապահովելով անհրաժեշտ պայմաններ: Երկու ծրագրերի ընդհանուր արժեքը շուրջ 100 մլն դրամ է, եւս 26 մլն դրամ փոխանցվել է Ջերմուկի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնադրամին: Բացի այդ, կառուցվել է Ջերմուկի ավագ դպրոցի բացօթյա մարզական համալիրը, նախատեսվում է կառուցել թիվ 1 դպրոցի սանհանգույցը:

Ընկերության ղեկավարները տեղեկություններ ներկայացրեցին Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի ազդակիր մյուս` Գնդեվազ, Սարավան եւ Գորայք համայնքներում իրականացվող ենթակառուցվածքների բարելավման, համայնքների զարգացման, կրթական եւ առողջապահական տարբեր ծրագրերի մասին: Ընկերությունը նախատեսում է շարունակել ու ընդլայնել դրանք եւ իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք հաշվի կառնեն նաեւ տվյալ համայնքի առանձնահատկությունները. մասնավորապես Գնդեվազում նախատեսվում է առաջիկայում ստեղծել չրերի պատրաստման կոոպերացիա, Գորայքում իրականացվում է գյուղատնտեսության մեջ նոր տեխնոլոգիաների կիրառման ծրագիր: Ջերմուկում եւ նշված երեք գյուղական համայնքներում ընկերության կողմից տարեկան կատարվում է շուրջ 350 հազար դոլարի ներդրում:

              Աղբյուր՝  president.am

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s