ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ


Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 5-ին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր։  Հանրապետության Նախագահը Ջերմուկ քաղաքում մասնակցեց հոկտեմբերի 3-ից մեկնարկած Գյուղական համայնքների 3-րդ համաժողովին, որի ընթացքում քննարկվեցին տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրները` ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի` պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ  ՍԵՐԺ   ՍԱՐԳՍՅԱՆԻ   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ԱՅՑԸ ՎԱՅՈՑ  ՁՈՐԻ ՄԱՐԶ

Համաժողովի ընթացքում հնչած զեկույցներից հետո տեղի ունեցավ մտքերի փոխանակում համայնքների արդյունավետ կառավարմանն ուղղված վարչատարածքային բարեփոխումների, ակնկալվող արդյունքների ու խնդիրների վերաբերյալ: Հանրապետության Նախագահն ընդգծեց, որ իրականացվելիք բարեփոխումների հիմքում պետք է առաջին հերթին դիտարկել բնակիչների հարմարավետությունը, նրանց կենցաղային պայմանների բարելավումը, համայնքներում կրթական, առողջապահական և այլ ծառայությունների որակյալ մատուցումը: Նախագահի համոզմամբ, վարչատարածքային բարեփոխումների առավելությունները պետք է տեսանելի լինեն բնակիչներին, որոնց ցանկության պարագայում էլ բարեփոխումները կարող են առաջ ընթանալ:

457Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է «Ջերմուկ ռեզորթ» հանգստյան տան շինհրապարակ, ծանոթացել իրականացված ներդրումներին, ընթացիկ աշխատանքներին, որոնք, ըստ ծրագրի, կավարտվեն 2014թ. տարեվերջին: Հանրապետության Նախագահին զեկուցել են նաև Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրերի ընթացքի մասին:

Հոկտեմբերի 5-ին Ջերմուկում աշխատանքներն ամփոփեց Գյուղական համայնքների երրորդ համաժողովը, որի ավարտին մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

«Համաժողովը լավ հնարավորություն էր ՏԻՄ-երին ներկայացնելու ոլորտում ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին որդեգրած քաղաքականության հիմնական շեշտադրումները, խոշոր ծրագրերը, օրենսդրական նախաձեռնությունները եւ լսելու նրանց կարծիքները` գործնականում դրանց կիրարկման հնարավոր ռիսկերի եւ դրական ազդեցությունների վերաբերյալ»,-ասաց Վ.Տերտերյանը` ավելացնելով, Continue reading