ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ


Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 5-ին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր։  Հանրապետության Նախագահը Ջերմուկ քաղաքում մասնակցեց հոկտեմբերի 3-ից մեկնարկած Գյուղական համայնքների 3-րդ համաժողովին, որի ընթացքում քննարկվեցին տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրները` ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի` պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ  ՍԵՐԺ   ՍԱՐԳՍՅԱՆԻ   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ԱՅՑԸ ՎԱՅՈՑ  ՁՈՐԻ ՄԱՐԶ

Համաժողովի ընթացքում հնչած զեկույցներից հետո տեղի ունեցավ մտքերի փոխանակում համայնքների արդյունավետ կառավարմանն ուղղված վարչատարածքային բարեփոխումների, ակնկալվող արդյունքների ու խնդիրների վերաբերյալ: Հանրապետության Նախագահն ընդգծեց, որ իրականացվելիք բարեփոխումների հիմքում պետք է առաջին հերթին դիտարկել բնակիչների հարմարավետությունը, նրանց կենցաղային պայմանների բարելավումը, համայնքներում կրթական, առողջապահական և այլ ծառայությունների որակյալ մատուցումը: Նախագահի համոզմամբ, վարչատարածքային բարեփոխումների առավելությունները պետք է տեսանելի լինեն բնակիչներին, որոնց ցանկության պարագայում էլ բարեփոխումները կարող են առաջ ընթանալ:

457Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է «Ջերմուկ ռեզորթ» հանգստյան տան շինհրապարակ, ծանոթացել իրականացված ներդրումներին, ընթացիկ աշխատանքներին, որոնք, ըստ ծրագրի, կավարտվեն 2014թ. տարեվերջին: Հանրապետության Նախագահին զեկուցել են նաև Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրերի ընթացքի մասին:

Հոկտեմբերի 5-ին Ջերմուկում աշխատանքներն ամփոփեց Գյուղական համայնքների երրորդ համաժողովը, որի ավարտին մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

«Համաժողովը լավ հնարավորություն էր ՏԻՄ-երին ներկայացնելու ոլորտում ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին որդեգրած քաղաքականության հիմնական շեշտադրումները, խոշոր ծրագրերը, օրենսդրական նախաձեռնությունները եւ լսելու նրանց կարծիքները` գործնականում դրանց կիրարկման հնարավոր ռիսկերի եւ դրական ազդեցությունների վերաբերյալ»,-ասաց Վ.Տերտերյանը` ավելացնելով, որ այս տարի, բացի համայնքների ղեկավարներից, համաժողովին մասնակցում էին նաեւ ավագանիների ներկայացուցիչներ: Նրա խոսքով, համաժողովը կարեւոր հարթակ էր հատկապես համայնքապետերի համար` ներկայացնելու իրենց փորձը, ոլորտի փորձառու մասնագետների եւ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ քննարկելու առկա խնդիրները: Նա նշեց նաև, որ գույքագրվել են ՏԻՄ-երի կողմից բարձրացված բոլոր մտահոգություններն ու խնդիրները, որոնք առաջիկա տարվա ընթացքում կընդգրկվեն ՏԿ նախարարության թիրախների շարքում: «Համաժողովի հետ մենք լուրջ ակնկալիքներ ենք կապում նաեւ հետագայում: Վստահ ենք, որ hամայնքների ղեկավարներն այս տարիների փորձառությունը օգտագործելով` հաջորդ համաժողովների ժամանակ կբարձրացնեն ավելի գործնական հարցեր»,-ասաց Վ.Տերտերյանը:

Համաժողովին մասնակցում էին պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Յուրաքանչյուր մարզից համաժողովին մասնակցում է տասը համայնքապետ ու ավագանու հինգ անդամ:

Համաժողովի շրջանակում կազմակերպվեցին նաեւ մարզական միջոցառումներ. մարզերի թիմերը մասնակցեցին շախմատի եւ նարդու մրցաշարերին, ինչպես նաեւ «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթին:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s