Թիվ 10 /114/ Հոկտեմբերի 31, 2013թ.


ՀՀ ՆԱԽԱԳԱՀ  ՍԵՐԺ   ՍԱՐԳՍՅԱՆԻ   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ԱՅՑԸ

ՎԱՅՈՑ  ՁՈՐԻ ՄԱՐԶ 

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 5-ին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր։  Հանրապետության Նախագահը Ջերմուկ քաղաքում մասնակցեց հոկտեմբերի 3-ից մեկնարկած Գյուղական համայնքների 3-րդ համաժողովին, որի ընթացքում քննարկվեցին տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրները` ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի` պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ: Համաժողովի ընթացքում հնչած զեկույցներից հետո տեղի ունեցավ մտքերի փոխանակում համայնքների արդյունավետ կառավարմանն ուղղված վարչատարածքային բարեփոխումների, ակնկալվող արդյունքների ու խնդիրների վերաբերյալ:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ  ՍԵՐԺ   ՍԱՐԳՍՅԱՆԻ   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ԱՅՑԸ ՎԱՅՈՑ  ՁՈՐԻ ՄԱՐԶ

 Հանրապետության Նախագահն ընդգծեց, որ իրականացվելիք բարեփոխումների հիմքում պետք է առաջին հերթին դիտարկել բնակիչների հարմարավետությունը, նրանց կենցաղային պայմանների բարելավումը, համայնքներում կրթական, առողջապահական և այլ ծառայությունների որակյալ մատուցումը: Նախագահի համոզմամբ, վարչատարածքային բարեփոխումների առավելությունները պետք է տեսանելի լինեն բնակիչներին, որոնց ցանկության պարագայում էլ բարեփոխումները կարող են առաջ ընթանալ:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է «Ջերմուկ ռեզորթ» հանգստյան տան շինհրապարակ, ծանոթացել իրականացված ներդրումներին, ընթացիկ աշխատանքներին, որոնք, ըստ ծրագրի, կավարտվեն 2014թ. տարեվերջին: Հանրապետության Նախագահին զեկուցել են նաև Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրերի ընթացքի մասին:

Հոկտեմբերի 5-ին Ջերմուկում աշխատանքներն ամփոփեց Գյուղական համայնքների երրորդ համաժողովը, որի ավարտին մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

«Համաժողովը լավ հնարավորություն էր ՏԻՄ-երին ներկայացնելու ոլորտում ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին որդեգրած քաղաքականության հիմնական շեշտադրումները, խոշոր ծրագրերը, օրենսդրական նախաձեռնությունները եւ լսելու նրանց կարծիքները` գործնականում դրանց կիրարկման հնարավոր ռիսկերի եւ դրական ազդեցությունների վերաբերյալ»,-ասաց Վ.Տերտերյանը` ավելացնելով, որ այս տարի, բացի համայնքների ղեկավարներից, համաժողովին մասնակցում էին նաեւ ավագանիների ներկայացուցիչներ: Նրա խոսքով, համաժողովը կարեւոր հարթակ էր հատկապես համայնքապետերի համար` ներկայացնելու իրենց փորձը, ոլորտի փորձառու մասնագետների եւ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ քննարկելու առկա խնդիրները: Նա նշեց նաև, որ գույքագրվել են ՏԻՄ-երի կողմից բարձրացված բոլոր մտահոգություններն ու խնդիրները, որոնք առաջիկա տարվա ընթացքում կընդգրկվեն…

Շարունակել կարդալ→

 

Թիվ 1 /61/ 25-ը փետրվարիˌ 2010թ.


 

Լուրեր մարզի առօրյայից

ՏԱՐՎԱ  ԱՌԱՋԻՆ  ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ  ՆԻՍՏՈՒՄ

 Տարվա առաջին մարզխորհրդի նիստը տեղի ունեցավ փետրվարի 10-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մասնակցությամբ:

 ՏԱՐՎԱ  ԱՌԱՋԻՆ  ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ  ՆԻՍՏՈՒՄ

 Օրակարգում`

ա/ մարզպետ Վ. Մաթևոսյանի 2009թ. գործունեության և մարզի սոցիալ- տնտեսական իրավիճակի մասին հաշվետվություն,

բ/ 2010թ. համայնքային բյուջեների հաշվարկային ցուցանիշների համեմատական վերլուծություն 2009թ-ի ցուցանիշների նկատմամբ: /Զեկ. աշխատակազմի ֆինանսական և տնտեսական զարգացման վարչության պետ Ռ.Հայրապետյան/:

գ/ Գարնանային գյուղատնտեսական աշխատանքների վերաբերյալ: /Զեկ. աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բ. Մկրտչյան/:

Մարզպետի 2009թ. մեկամյա գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին հաշվետվությունը մարզխորհրդի կողմից գնահատվեց բավարար: 2-րդ հարցի վերաբերյալ փոխվարչապետը նշեց, որ չնայած վերջին 1-2 տարիներին մարզի համայնքներում արձանագրվել են տեղական բյուջեների հավաքագրման բարձր արդյունքներ, այնուամենայնիվ դեռ սպառված չեն բոլոր ռեզերվները. անհրաժեշտ է հայնտնաբերել դրանք և համալրել համայնքների բյուջեները:

Փոխվարչապետն առաջարկեց նաև որ առաջիկայում տվյալներ ներկայացվեն, թե որ համայնքներն են սեփական եկամուտների հաշվին իրականացրել ներհամայնքային ծրագրեր և ինչպիսիք են դրանք:

Երրորդ հարցի շուրջ ծավալված զրույցից պարզվեց, որ գրեթե ավարտված են գարնանային գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքները. ոռոգման ցանցերը  պատրաստ են շահագործման, պատրաստ է գյուղտեխնիկան, ունեն մշակաբույսերի սերմերի որոշակի քանակ, բույսերի բուժման համար դեղատներում կան դեղամիջոցներ: Այսինքն ըստ գյուղվարչության պետի պատրաստ են գարնանային գյուղատնտեսական աշխատանքներին, իհարկե եթե հաղթահարել կարողանան պարարտանյութերի ձեռք բերման գործում առկա որոշ դժվարություններ:

Փոխվարչապետի հավաստմամբ եթե այդ ուղղությամբ տարվեն համապատասխան աշխատանքներ, ապա կգտնվեն մատչելի գներով պարարտանյութ ձեռք բերելու ուղիներ:

Շարունակել կարդալ→

 

Մարզպետարան դիմած քաղաքացիների դիմումների, բողոքների 2013թ-ի ինն ամիսների ամփոփագիր


 

2013թ-ի  ինն  ամիսների  ընթացքում  ստացվել է 924  դիմում:

ա/ Դրամական օգնություն է խնդրել 609 քաղաքացի: Դրական պատասխան է ստացել 586-ը, մերժվել`     13-ը, ընթացքի մեջ է 7 դիմում: /Դրամական օգնության դիմումները  մերժվել են հիմնականում կրկնակի լինելու կամ ընթացիկ եռամսյակում օգնություն ստացած լինելու հիմքով/:

բ/ Բնակարանային և քաղաքաշինական հարցերով դիմել է 53 քաղաքացի, որից 5-ի խնդրանքը բավարարվել է, 38-ինը` մերժվել, 10 դիմում ընթացքի մեջ է: /Բնակարանային պահանջի դիմումները մերժվել են մարզպետարանի իրավասությունից դուրս լինելու պատճառով/:

գ/ Առողջապահական բնույթի 102 դիմումից դրական պատասխան է ստացել 93-ը, մերժվել է` 3-ը, ընթացքի մեջ է 6 դիմում: /Առողջապահական հարցերով դիմած քաղաքացիները մերժվել են պետ. պատվերի և առողջարանային ուղեգրերի սահմանափակ լինելու պատճառով:

դ/ Աշխատանքի հարցերով դիմած 53 քաղաքացիներից 23-ի պահանջին դրական ընթացք է տրվել, 28 դիմում  մերժվել է, 2դիմում ընթացքի մեջ է /դիմումները մերժվել են  աշխատատեղ չլինելու պատճառով/: Continue reading

Շնորհակալություն


Ասում են` այն մարդը, ով կարողանում է ապրել երախտագիտության զգացումով, ապա նրանից կարելի է միայն լավն ու բարին ակնկալել: Այդ զգացումով են օժտված նաև մի խումբ ռուսաստանաբնակ գլաձորցի բարերարներ, որոնք շատ հետաքրքրված են իրենց գյուղի, առավել ևս հարազատ դպրոցի ճակատագրով, որտեղ ուսում են առել, կրթվել են ու դաստիարակվել:

Այս ուսումնական տարվա սկզբին Սվերդլովսկում բնակվող մի խումբ գլաձորցի բարերարներ և մոսկվայաբնակ Թաթուլ Սարգսյանը շատ գեղեցիկ անակնկալ մատուցեցին իրենց հարազատ դպրոցում սովորող աշակերտներին: Տասներորդ դասարանում սովորող աշակերտներին դպրոցական համազգեստ նվիրեցին, իսկ մի ստվար խմբի ծնողների ազատեցին գրքերի գումարի վճարից: Միշտ դժվարը առաջին քայլն է լինում. գլաձորցի բարերարները խոստացել են, որ նմանօրինակ օգնությունները շարունակական բնույթ են կրելու:

Գլաձորի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ծնողները խորին շնորհակալություն են հայտնում իրենց բարերարներին:

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻՑ ՄԵՐ ԹՂԹԱԿՑԻ ՏԵՂԵԿԱՑՄԱՄԲ


ՍԻՐՈ, ՀԱՎԱՏՔԻ և ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ուխտերթ

Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ ՍԻՐՈ, ՀԱՎԱՏՔԻ և ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ուխտերթ` կազմակերպված Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ.Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երիտասարդաց միավորման, մի շարք երիտասարդական կառույցների ու հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ: Ուխտերթը կոչված էր վերահաստատելու հայ երիտասարդության հավատարմությունն ազգային-հոգևոր արժեքների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու հայ ժողովրդի կյանքում նրա անխաթար առաքելության հանդեպ: Ուխտերթին, որին մասնակցում էին հազարավոր երիտասարդներ Հայ Եկեղեցու Հայաստանի, Արցախի և Վրաստանի թեմերից, հասարակական կազմակերպություններից ու երիտասարդական միություններից, մեկնարկեց Երևանի Ազատության հրապարակից, որտեղից ուխտավոր հայորդիները խաչերով, խաչվառներով ու ազգային-հոգևոր արժեքների պահպանության կարգախոսներով քայլերթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ:

Ոխտերթին իր մասնակցությունն ունեցավ Վայոց Ձորի թեմը: Թեմի ուխտավորները, գլխավորությամբ Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի և Ջերմուկի  տարածաշրջանի հոգևոր հովիվ  Տ. Գալուստ քահանա Սահակյանի, Եղեգանձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ.Վազգեն քահանա Հովհաննիսյանի, Խաչիկ համայնքի հոգևոր հովիվ Տ. Զաքարիա քահանա Անանյանի ու Գագիկ սարկավագ Հակոբյանի, մասնակցեցին ուխտերթին:

ՍԻՐՈ, ՀԱՎԱՏՔԻ և ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ուխտերթ

Թեմի կողմից ուխտերթին մասնակցեցին Ջերմուկի Սբ. Գայանե, Վայքի Սբ. Տրդատ և Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցիների եկեղեցասեր երիտասարդաց ակտիվիստներ` Continue reading

Թիվ 2-3 /62-63/ 25-ը մարտիˌ 2010թ.


ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ – ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑ  ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ  ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ`

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ – ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԿԱՊԵՐԻ   ԱՄՐԱՊՆԴՈՒՄ

Ոստիկանությունն իր կայացման գործընթացում կրել է բազմաթիվ փոփոխություններ և տարբեր ժամանակաշրջանում ունեցել է տարբեր գործառույթային պարտականություններ: Սակայն միշտ էլ նրա հիմնական գործունեությունը մնացել է նույնը` երկրի  ներսում  հասարակական  կարգ ու կանոնի հաստատումը, հասարակական անվտանգության  ապահովումը և  հանցավորության դեմ տարվող  պայքարը:

ՀՀ ոստիկանությունը միասնական համակարգ կազմող պետական  կառավարման  մարմին  է, որն ունի խնդիրներ և որոնք իրագործելիս հիմնվում է օրինականության, անձի  իրավունքների և  ազատությունների,  պատիվն  ու  արժանապատվությունը  հարգելու,  մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա: Ոստիկանության  խնդիրներն ամրագրված են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում: Ոստիկանության  խնդիրներն  են  օրենքին  համապատասխան ապահովել՝

1. մարդու  անվտանգությունը.

2.հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը.

3.հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, քրեական գործով  նախնական քննությունը.

4. հասարակական  կարգի  պահպանությունը  և  հասարակական  անվտանգությունը.

5. սեփականության  բոլոր  ձևերի  հավասար  պաշտպանությունը.

6. օրենքով  նախատեսված սահմաններում  ֆիզիկական և իրավաբանական անձանց իրենց  իրավունքներն  ու  օրինական  շահերը  պաշտպանելիս  օգնություն  ցույց  տալը:

Նշված խնդիրներն իրագործելիս ոստիկանությունը չի գործում հասարակությունից,  ժողովրդից առանձնացված, այլ  աշխատում է նրանց հետ ու ծառայում ժողովրդին:  Գիտատեխնիկական նվաճումների արդյունքում փոփոխման են ենթարկվել հասարակական  հարաբերությունները, բնականաբար  նաև իրավախախտ  անձանց  գործելակերպը: Առաջ  են եկել նոր հանցատեսակներ, որոնք նախկին քրեական օրենսդրությունում չէին  նախատեսվել: Եվ ընդհակառակը, որոշ արարքներ, որոնք նախկին օրենսդրությամբ համարվում էին հանցագործություններ, նոր օրենսդրությամբ վերացվել են: Նույնը  վերաբերվում  է նաև վարչական  իրավախախտումների  մասին  օրենսդրությանը:

Շարունակել կարդալ→

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՀԿ ԲԱԺՆԻ ՕՐԱԳՐԻՑ


***

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ սեմինար «Կլիմայի փոփոխության պայմաններում գյուղատնտեսության հիմնախնդիրները Վայոց ձորի մարզում» թեմայով: Սեմինարի բացման ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանը: Սեմինարը կազմակերպվել էր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվող «Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երրորդ ազգային հաղորդագրության պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում» ծրագրի շրջանակում Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ: Սեմինարի շրջանակ զեկույցներով հանդես եկան գիտնականներ, որոնք տարբեր տեսանկյունից դիտարկում էին կլիմայի փոփոխության հնարավոր ազդեցությունը մարզի գյուղատնտեսության վրա: Խնդրի կապակցությամբ իր մեկնաբանությունները ներկայացրեց նաև մարզպետի տեղակալ, տեխնիկական գիտությունների թեկնածու Սամվել Թարվերդյանը: Սեմինարին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության տարբեր մարզային կառույցների ներկայացուցիչներ:

***

Հոկտեմբերի 7-ին Հանրապետության բոլոր գրադարանները մինչև ոշ երեկո բաց էին  ընթերցողների համար:  Վայոց ձորի մարզային գրադարանը նույնպես իր դռներն էր բացել ընթերցողների և հյուրերի առջև:  Տոնին ընդառաջ՝ հոկտեմբերի 5-ին,  մարզային գրադարանում անցկացվեց  արդեն ավանդական դարձած  «Հանդիպան վայրը` գրադարան» ծրագիրը, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ու մարզպետարանի այլ պաշտոնատար այրեր:

Երեկոյի բացման խոսքով հանդես եկավ մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Այնուհետև  սկսվեց առակագիր Մկրտիչ Կորյունի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական-գեղարվեստական երեկոն «Սիրո և համակրանքի ջերմ առակագիրը» խորագրով: Միջոցառումը կազմակերպել էր գրադարանի մանկական բաժինը, բաժնի վարիչ` Ջեմմա Մարգարյան: Ներկայացվեց Մկրտիչ Կորյունի առակներից և հանելուկներից: Թատերականացված ձևով` մեկ գործողությամբ ներկայացվեց  «Կարմիր գաթան» հեքիաթ-պիեսը: Միջոցառման ավարտին գրադարանավարներին ողջունեց և շնորհակալանքի խոսք ասաց մարզպետը: Continue reading

ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ


 

Հոկտեմբերի  22-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական  նիստը, որը վարում   էր մարզպետ Էդգար Ղազարյանը:

Օրակարգում`

1. «2013թ աշնանը մարզին հատկացված աշնանացան ցորենի սերմացուի, ազոտական   պարարտանյութերի և դիզվառելիքի հայտերի ստացման և ներկայացման մասին»:

/Զեկ.  փոխմարզպետ Ս. Թարվերդյան/

2. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու և ՀՀ Նախագահի հրամանագիրը մարզխորհրդի նիստերի անցկացման վերաբերյալ»:

/ Զեկ. մարզպ.աշխ. իրավաբանական բաժնի պետ Ն. Մաղաքյան/

3. «2013թ. ինն ամիսներին համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին»:

4. «Համայնքների ազգաբնակչության թվի ճշգրտման մասին»:

/Զեկ. մարզպ. աշխ. ֆին. և սոց. տնտ. զարգացման վարչ.պետ Ռ. Հայրապետյան/

5. «2013թ. գարնանային զորակոչի արդյունքները և աշնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքների մասին»:

/Զեկ. մարզպ.աշխ. ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/

6. «2013թ հոկտեմբերի 3-ից 5-ը Ջերմուկ քաղաքում կայացած գյուղական համայնքների 3-րդ համաժողովի արդյունքների մասին»:

/Զեկ. մարզպ. աշխ. ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/

7. «ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեոդեզիայի և հողային պետական տեսչության մասնագետների կողմից մի քանի համայնքներում կատարած ստուգումների արդյունքների մասին»:

/Զեկ. մարզպ. աշխ. հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մ. Մեսրոպյան/

Մինչ օրակարգի հարցերին անցնելը մարզպետը  իր և մարզխորհրդի անունից շնորհավորեց Continue reading

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻՑ ՄԵՐ ԹՂԹԱԿՑԻ ՏԵՂԵԿԱՑՄԱՄԲ


***

մարզային երիտասարդական եռօրյա հավաք

Վայոց ձորի թեմի «Սիրանույշ» ճամբարն իր հյուրընկալ դռներն էր բացել Վայոց ձորի մարզի և Արցախի երիտասարդների առջև: Հոկտեմբերի 11-13-ը Եղեգիսի կիրճում գտնվող «Սիրանույշ» ճամբարում Վայոց ձորի մարզպետարանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնը կազմակերպել էին մարզային երիտասարդական եռօրյա հավաք, որին մասնակցում էին Եղեգնաձոր, Վայք քաղաքների, Շատին, Ելփին, Ազատեկ, Արփի համայնքների, ինչպես նաև մարզի տարածաշրջանային պետական քոլեջի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի մի քանի տասնյակ երիտասարդներ: Առանձին ջոկատով երիտասարդական հավաքին առաջին անգամ մասնակցում էր նաև Արցախի ջոկատը, որոնք Վայոց ձոր էին ժամանել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնի հետ համագործակցության արդյունքում:

Արցախի ջոկատը՝ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդի հետ

 Եռօրյա հավաքի ընթացքում կազմակերպվեցին մարզական, մշակութային, ինտելեկտուալ և ժամանցային բազմաթիվ միջոցառումներ և առաջնություններ: Երիտասարդական հավաք-ճամբարը նպատակ ուներ համայնքներում ակտիվացնել մշակութային, սպորտային և հասարակական կյանքը, բարեկամական, մրցակցային մթնոլորտում ի հայտ բերել մարզի տաղանդավոր երիտասարդներին, խթանել երիտասարդների միջհամայնքային կապի ամրապնդումը:

Ըստ նախատեսվածի` «Սիրանույշ»  ճամբարի մեծ դահլիճում երիտասարդների հետ հանդիպեցին թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը և Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Հոգևոր Հայրերը պատասխանեցին երիտասարդներին հուզող հարցերին, ակտիվ քննարկում տեղի ունեցավ հոգևոր-ազգային հարցերի շուրջ:

Այնուհետև տեղի ունեցավ մարզային երիտասարդական հավաքի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ու մարզպետարանի այլ պաշտոնատար այրեր: Հավաքի պաշտոնական բացումն սկսվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձով, որից հետո օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ապա Աղոթքով սկսվեց հավաքի բացումը, որին հետևեց մարզպետի հանդիպումը հավաքի մասնակիցների հետ: Այդ ընթացքում մարզպետը ներկայացրեց մարզի զարգացման իր ծրագրերն ու պատկերացումները, պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին: Continue reading