Լուրեր մարզի առօրյայից
ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
Տարվա առաջին մարզխորհրդի նիստը տեղի ունեցավ փետրվարի 10-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մասնակցությամբ:
Օրակարգում`
ա/ մարզպետ Վ. Մաթևոսյանի 2009թ. գործունեության և մարզի սոցիալ- տնտեսական իրավիճակի մասին հաշվետվություն,
բ/ 2010թ. համայնքային բյուջեների հաշվարկային ցուցանիշների համեմատական վերլուծություն 2009թ-ի ցուցանիշների նկատմամբ: /Զեկ. աշխատակազմի ֆինանսական և տնտեսական զարգացման վարչության պետ Ռ.Հայրապետյան/:
գ/ Գարնանային գյուղատնտեսական աշխատանքների վերաբերյալ: /Զեկ. աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բ. Մկրտչյան/:
Մարզպետի 2009թ. մեկամյա գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին հաշվետվությունը մարզխորհրդի կողմից գնահատվեց բավարար: 2-րդ հարցի վերաբերյալ փոխվարչապետը նշեց, որ չնայած վերջին 1-2 տարիներին մարզի համայնքներում արձանագրվել են տեղական բյուջեների հավաքագրման բարձր արդյունքներ, այնուամենայնիվ դեռ սպառված չեն բոլոր ռեզերվները. անհրաժեշտ է հայնտնաբերել դրանք և համալրել համայնքների բյուջեները:
Փոխվարչապետն առաջարկեց նաև որ առաջիկայում տվյալներ ներկայացվեն, թե որ համայնքներն են սեփական եկամուտների հաշվին իրականացրել ներհամայնքային ծրագրեր և ինչպիսիք են դրանք:
Երրորդ հարցի շուրջ ծավալված զրույցից պարզվեց, որ գրեթե ավարտված են գարնանային գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքները. ոռոգման ցանցերը պատրաստ են շահագործման, պատրաստ է գյուղտեխնիկան, ունեն մշակաբույսերի սերմերի որոշակի քանակ, բույսերի բուժման համար դեղատներում կան դեղամիջոցներ: Այսինքն ըստ գյուղվարչության պետի պատրաստ են գարնանային գյուղատնտեսական աշխատանքներին, իհարկե եթե հաղթահարել կարողանան պարարտանյութերի ձեռք բերման գործում առկա որոշ դժվարություններ:
Փոխվարչապետի հավաստմամբ եթե այդ ուղղությամբ տարվեն համապատասխան աշխատանքներ, ապա կգտնվեն մատչելի գներով պարարտանյութ ձեռք բերելու ուղիներ:
Շարունակել կարդալ→