ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ


 

Հոկտեմբերի  22-ին մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական  նիստը, որը վարում   էր մարզպետ Էդգար Ղազարյանը:

Օրակարգում`

1. «2013թ աշնանը մարզին հատկացված աշնանացան ցորենի սերմացուի, ազոտական   պարարտանյութերի և դիզվառելիքի հայտերի ստացման և ներկայացման մասին»:

/Զեկ.  փոխմարզպետ Ս. Թարվերդյան/

2. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու և ՀՀ Նախագահի հրամանագիրը մարզխորհրդի նիստերի անցկացման վերաբերյալ»:

/ Զեկ. մարզպ.աշխ. իրավաբանական բաժնի պետ Ն. Մաղաքյան/

3. «2013թ. ինն ամիսներին համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին»:

4. «Համայնքների ազգաբնակչության թվի ճշգրտման մասին»:

/Զեկ. մարզպ. աշխ. ֆին. և սոց. տնտ. զարգացման վարչ.պետ Ռ. Հայրապետյան/

5. «2013թ. գարնանային զորակոչի արդյունքները և աշնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքների մասին»:

/Զեկ. մարզպ.աշխ. ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/

6. «2013թ հոկտեմբերի 3-ից 5-ը Ջերմուկ քաղաքում կայացած գյուղական համայնքների 3-րդ համաժողովի արդյունքների մասին»:

/Զեկ. մարզպ. աշխ. ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/

7. «ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեոդեզիայի և հողային պետական տեսչության մասնագետների կողմից մի քանի համայնքներում կատարած ստուգումների արդյունքների մասին»:

/Զեկ. մարզպ. աշխ. հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մ. Մեսրոպյան/

Մինչ օրակարգի հարցերին անցնելը մարզպետը  իր և մարզխորհրդի անունից շնորհավորեց Ռինդի և Կարմրաշենի համայնքների ղեկավարներին գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ գյուղնախարարի շնորհակալագրին արժանանալու կապակցությամբ և հույս հայտնեց, որ վերջիններս այսուհետև կաշխատեն կրկնապատկված եռանդով ու կհասնեն նորանոր հաջողությունների: Մարզպետն իր գոհութությունը հայտնեց նաև համայնքների ղեկավարներին մարզի ավանդական գինու և բերքի տոներին ակտիվ մասնակցելու  համար:

Մարզխորհրդի նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզի համայնքների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, Եղեգնաձորի և Վայքի տարածքային զինվորական կոմիսարները, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Նիստի աշխատանքներին մասնակցում էր նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի կառավարման և զարգացման վարչության տարածքային զարգացման ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ Ս. Միքայելյանը:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s