ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՀԿ ԲԱԺՆԻ ՕՐԱԳՐԻՑ


***

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ սեմինար «Կլիմայի փոփոխության պայմաններում գյուղատնտեսության հիմնախնդիրները Վայոց ձորի մարզում» թեմայով: Սեմինարի բացման ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանը: Սեմինարը կազմակերպվել էր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվող «Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երրորդ ազգային հաղորդագրության պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում» ծրագրի շրջանակում Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ: Սեմինարի շրջանակ զեկույցներով հանդես եկան գիտնականներ, որոնք տարբեր տեսանկյունից դիտարկում էին կլիմայի փոփոխության հնարավոր ազդեցությունը մարզի գյուղատնտեսության վրա: Խնդրի կապակցությամբ իր մեկնաբանությունները ներկայացրեց նաև մարզպետի տեղակալ, տեխնիկական գիտությունների թեկնածու Սամվել Թարվերդյանը: Սեմինարին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության տարբեր մարզային կառույցների ներկայացուցիչներ:

***

Հոկտեմբերի 7-ին Հանրապետության բոլոր գրադարանները մինչև ոշ երեկո բաց էին  ընթերցողների համար:  Վայոց ձորի մարզային գրադարանը նույնպես իր դռներն էր բացել ընթերցողների և հյուրերի առջև:  Տոնին ընդառաջ՝ հոկտեմբերի 5-ին,  մարզային գրադարանում անցկացվեց  արդեն ավանդական դարձած  «Հանդիպան վայրը` գրադարան» ծրագիրը, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ու մարզպետարանի այլ պաշտոնատար այրեր:

Երեկոյի բացման խոսքով հանդես եկավ մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Այնուհետև  սկսվեց առակագիր Մկրտիչ Կորյունի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական-գեղարվեստական երեկոն «Սիրո և համակրանքի ջերմ առակագիրը» խորագրով: Միջոցառումը կազմակերպել էր գրադարանի մանկական բաժինը, բաժնի վարիչ` Ջեմմա Մարգարյան: Ներկայացվեց Մկրտիչ Կորյունի առակներից և հանելուկներից: Թատերականացված ձևով` մեկ գործողությամբ ներկայացվեց  «Կարմիր գաթան» հեքիաթ-պիեսը: Միջոցառման ավարտին գրադարանավարներին ողջունեց և շնորհակալանքի խոսք ասաց մարզպետը:

Մասնագիտական տոնին նվիրված միջոցառումներ է անցկացվել նաև Ջերմուկ և Վայք քաղաքների, Արտաբույնք և  Մալիշկա գյուղերի համայնքնային գրադարաններում:

***

Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից հայտնում են, որ Ազատեկ համայնքի շուրջ 26 հա հողատարածք Արփա գետի հեղեղումներից պաշտպանելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ԾԻԳ-ի կողմից իրականացվել է ափապաշտպան գաբիոնային շարվածք` 380գծմ ընդհանուր երկարությամբ, որի նախահաշվային արժեքը կազմում է 60726 հազ. դրամ: Շինարարական աշխատանքներն սկսվել մարտ ամսին, ավարտվել են սեպտեմբերի 30- ին:

***

ՀՀ Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղում հոկտեմբերի 2-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ զինծառայողներին ծառայողական բնակարաններով ապահովելու գործընթացի շրջանակում տեղի է ունեցել հերթական շենքի բացման և բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությունը: ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ուղեկցել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Բնակարաններ են ստացել 9 զինծառայողների ընտանիքներ: Շնորհավորելով բնակարանամուտի բերկրանք ապրող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նրանց է հանձնել բնակարանների բանալիներն ու վկայագրերը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումը մշտապես գտնվում է հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում, և ամեն ինչ արվում է, որպեսզի զինծառայողներն, իրենց թիկունքում զգալով պետական հոգածությունը և զերծ լինելով կենցաղային խնդիրներից, բարեխղճորեն կատարեն ծառայողական պարտականությունները:

Ս. Մարգարյան

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s