2013թ-ի ինն ամիսների ընթացքում ստացվել է 924 դիմում:
ա/ Դրամական օգնություն է խնդրել 609 քաղաքացի: Դրական պատասխան է ստացել 586-ը, մերժվել` 13-ը, ընթացքի մեջ է 7 դիմում: /Դրամական օգնության դիմումները մերժվել են հիմնականում կրկնակի լինելու կամ ընթացիկ եռամսյակում օգնություն ստացած լինելու հիմքով/:
բ/ Բնակարանային և քաղաքաշինական հարցերով դիմել է 53 քաղաքացի, որից 5-ի խնդրանքը բավարարվել է, 38-ինը` մերժվել, 10 դիմում ընթացքի մեջ է: /Բնակարանային պահանջի դիմումները մերժվել են մարզպետարանի իրավասությունից դուրս լինելու պատճառով/:
գ/ Առողջապահական բնույթի 102 դիմումից դրական պատասխան է ստացել 93-ը, մերժվել է` 3-ը, ընթացքի մեջ է 6 դիմում: /Առողջապահական հարցերով դիմած քաղաքացիները մերժվել են պետ. պատվերի և առողջարանային ուղեգրերի սահմանափակ լինելու պատճառով:
դ/ Աշխատանքի հարցերով դիմած 53 քաղաքացիներից 23-ի պահանջին դրական ընթացք է տրվել, 28 դիմում մերժվել է, 2դիմում ընթացքի մեջ է /դիմումները մերժվել են աշխատատեղ չլինելու պատճառով/:
ե/ Գյուղատնտեսական հարցերով դիմած 12 քաղաքացիներից բոլորն էլ ստացել են դրական պատասխան:
զ/ Կրթության և մանկական հիմնարկներին առնչվող հարցերով դիմել է 24 քաղաքացի, որից 13-ը ստացել է դրական պատասխան, 7-ը մերժվել է, 4-ը ընթացքի մեջ է:
է/ հողաշինության հարցերով դիմած 34 քաղաքացիներից, 26-ը ստացել են դրական պատասխան, 3 դիմում մերժվել է, 5 դիմում ընթացքի մեջ է:
ը/ Որդեգրման, մանկատնից երեխային վերադարձնելու և ներառական կրթության վկայագիր տրամադրելու հարցերով դիմած 19-ը քաղաքացիներից բոլորն էլ ստացել են դրական պատասխան:
թ/ Այլ բնույթի 18 դիմում է հաշվառման վերցված, 9-ին տրվել է դրական պատասխան, 6-ը մերժվել է, 3-ը ընթացքի մեջ է:
ժ/ Սեփականաշնորհման բնույթի դիմումներ ներկայացրած քաղաքացիներին առաջարկվել է դիմել դատարան: