ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ՝ «ՎԱՅՈՑ ՁՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ
Nov242013
Շնորհակալություն
Ասում են` այն մարդը, ով կարողանում է ապրել երախտագիտության զգացումով, ապա նրանից կարելի է միայն լավն ու բարին ակնկալել: Այդ զգացումով են օժտված նաև մի խումբ ռուսաստանաբնակ գլաձորցի բարերարներ, որոնք շատ հետաքրքրված են իրենց գյուղի, առավել ևս հարազատ դպրոցի ճակատագրով, որտեղ ուսում են առել, կրթվել են ու դաստիարակվել:
Այս ուսումնական տարվա սկզբին Սվերդլովսկում բնակվող մի խումբ գլաձորցի բարերարներ և մոսկվայաբնակ Թաթուլ Սարգսյանը շատ գեղեցիկ անակնկալ մատուցեցին իրենց հարազատ դպրոցում սովորող աշակերտներին: Տասներորդ դասարանում սովորող աշակերտներին դպրոցական համազգեստ նվիրեցին, իսկ մի ստվար խմբի ծնողների ազատեցին գրքերի գումարի վճարից: Միշտ դժվարը առաջին քայլն է լինում. գլաձորցի բարերարները խոստացել են, որ նմանօրինակ օգնությունները շարունակական բնույթ են կրելու:
Գլաձորի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ծնողները խորին շնորհակալություն են հայտնում իրենց բարերարներին: