2013թ-ի. հունվարից Եվրամիության ֆինանսավորմամբ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան ներկայացուցչությունը իրականացնում է «Աջակցություն շրջանակաձև միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրը: Այն կիրականացվի ՀՀ չորս մարզերում` Արմավիր, Արարատ, Վայոց Ձոր, Սյունիք:
Ծրագիրն իր մեջ ներառում է տարրեր, որոնք հիմք են հանդիսանում անօրինական միգրացիայի կանխարգելմանը և վերադարձողներին իրենց տեղը հայրենիքում գտնելու հնարավորությանը:
Ծրագրի նպատակներն են`
1. Նպաստել Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, ովքեր մեկնում են դուրս աշխատանքի, տնտեսական կայունության ապահովման նպատակով:
2. Աջակցել աշխատանքային միգրանտների վերաինտեգրմանը:
3. Կանխել անօրինական միգրացիան` նպաստելով ՀՀ միգրացիայի պետական քաղաքականության 2012-2016թթ հայեցակարգի իրականացման գործողությունների ազգային ծրագրին:
4. Զարգացնել, հզորացնել Հայաստանում աշխատանքային միգրացիայի հարցերով բոլոր շահագրգիռ կողմերին` միգրացիայի կարգավորման նպատակով:
5. Բարձրացնել իրազեկվածության աստիճանը միգրացիոն արդի խնդիրների վերաբերյալ պատասխանատու պետեկան մարմինների, լրագրողների և հասարակության լայն շրջաններում: Continue reading