Նոյեմբերի 30-ին հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի շրջանակում Վայոց ձորի մարզ այցելեցին ՌԴ Արխանգելսկի /նահանգապետ Իգոր Արլով/ և Նիժնի Նովգորոդի /նահանգապետ Վալերի Շանցև/ նահանգների պատվիրակությունները: Մինչ մարզկենտրոն հասնելը` ճանապարհին մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ նրանք եղան Արենիի գինու գործարանի համտեսի սրահ և ծանոթացան գործարանում արտադրվող գինու տեսականիներին: Ապա արդեն վառ տպավորություններով հյուրերն ուղևորվեցին դեպի Ջերմուկ, որտեղ Է.Ղազարյանի կողմից նրանց պատվին տրվեց պաշտոնական ընթրիք: Բացի հյուրերից մասնակցում էին նաև մարզային և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, գործարարներ:
Նախապես մշակված ծրագիրը շատ հետաքրքիր էր պատվավոր հյուրերի համար. հաջորդ օրն իսկ առավոտ վաղ նրանք այցելեցին Ջերմուկի մուտքի հրապարակ, որտեղ ի նշան հայ-ռուսական քաղաքական կապերի դարավոր պատմության` հարգանքի տուրք մատուցեցին ու ծաղկեպսակներ դրեցին հայ ժողովրդի արժանավոր զավակ Իսրայել Օրու հիշատակը հավերժացնող հուշարձանին, հետո ուղևորվեցին Մալիշկա համայնք` Սուրբ Աննա եկեղեցի, որի մուտքի մոտ հյուրերին դիմավորեց հոգևոր դասը՝ գլխավորությամբ Վայոց ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանն ու այլ պաշտոնատար անձինք: Continue reading