ԲԱՐԵԿԱՄ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԵՐԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ


ԲԱՐԵԿԱՄ  ՆԱՀԱՆԳԱՊԵՏԵՐԸ  ՎԱՅՈՑ  ՁՈՐՈՒՄ

Նոյեմբերի 30-ին հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի շրջանակում Վայոց ձորի մարզ այցելեցին ՌԴ Արխանգելսկի /նահանգապետ Իգոր Արլով/ և Նիժնի Նովգորոդի /նահանգապետ Վալերի Շանցև/ նահանգների պատվիրակությունները: Մինչ մարզկենտրոն հասնելը` ճանապարհին մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ նրանք եղան Արենիի գինու գործարանի համտեսի սրահ և ծանոթացան գործարանում արտադրվող գինու տեսականիներին: Ապա արդեն վառ տպավորություններով հյուրերն ուղևորվեցին դեպի  Ջերմուկ, որտեղ Է.Ղազարյանի կողմից նրանց պատվին տրվեց պաշտոնական ընթրիք: Բացի հյուրերից մասնակցում էին նաև մարզային և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, գործարարներ:

ԲԱՐԵԿԱՄ  ՆԱՀԱՆԳԱՊԵՏԵՐԸ  ՎԱՅՈՑ  ՁՈՐՈՒՄ

Նախապես մշակված ծրագիրը շատ հետաքրքիր էր պատվավոր հյուրերի համար. հաջորդ օրն իսկ առավոտ վաղ նրանք այցելեցին Ջերմուկի մուտքի հրապարակ, որտեղ ի նշան հայ-ռուսական քաղաքական կապերի դարավոր պատմության` հարգանքի տուրք մատուցեցին ու ծաղկեպսակներ դրեցին հայ ժողովրդի արժանավոր զավակ Իսրայել Օրու հիշատակը հավերժացնող հուշարձանին, հետո ուղևորվեցին Մալիշկա համայնք` Սուրբ Աննա եկեղեցի, որի մուտքի մոտ հյուրերին դիմավորեց հոգևոր դասը՝ գլխավորությամբ Վայոց ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանն ու այլ պաշտոնատար անձինք:

Մոմավառությունից հետո հարակից հայ և ռուս ժողովուրդների բարեկամության այգում տեղի ունեցավ եղևնիների տնկում, որից հետո մասնակցեցին Մալիշկայի թիվ 2 միջն. դպրոցի ռուս գիտնական Մ. Լոմոնոսովի անունով անվանակոչության ցուցանակի բացման հանդիսավոր արարողությանը: Հյուրերը Մալիշկայից ուղևորվեցին մարզկենտրոն Եղեգնաձոր, ի նշանավորումն Հայրենական Մեծ պատերազմում զոհված եղեգնաձորցիների հիշատակի` ծաղկեպսակներ դրեցին հուշարձան-կոթողին, ապա հանդիպեցին Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին: Հյուրերի պատվին Եղեգնաձորի երաժշտական դպրոցում կազմակերպվեց բարեկամության համերգ` ծրագրում հայ և ռուս անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններ: ՌԴ հյուրերի Վայոց ձորի մարզ կատարած այցն ավարտվեց «Նորավանք»-ի  այցելությամբ:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s