ԲԱՐԻՆ ԸՆԴ ՁԵԶ, ՍԻՐԵԼԻ ԲԱՐԵՐԱՐՆԵՐ


Աշխարհքում ամեն բան հեշտ է, մի բան է դժվար` մարդ լինելը:

Հ. Թումանյան 

ԲԱՐԻՆ  ԸՆԴ  ՁԵԶ  ՍԻՐԵԼԻ′  ԲԱՐԵՐԱՐՆԵՐՍահմանամերձ Բարձրունի գյուղի միջնակարգ դպրոցում եռուզեռ էր: Կրկին բարձրունցի աշակերտների համար շատ դժվարին խնդիր էր լուծվել: ՌԴ-ում ապրող համագյուղացի Սարմեն Գևորգյանն արդեն որերորդ անգամ է, որ իր վրա է վերցնում վարձակալական դասագրքերի գումարի մուծման պարտականությունը: Ծնողները երախտագիտությամբ լի խոսքեր էին ասում  մեծ բարերարի հասցեին.

«Նա իսկական հայ է ու հայրենասեր…Հայրենասիրության մասին ոչ թե խոսում, այլ գործով է ցույց տալիս… Սարմենն ուզում է իր այդ քայլով թեթևացնել բարձրունցի փոքրիկների առանց այդ էլ դժվարին հոգսերը… »:

Ամենուրեք հնչում էին գովեստի հրաշալի խոսքեր:

Ասում են. «Երջանիկ է նա, ով ուրիշներին է երջանկացնում»:

Սարմեն Գևորգյանը ոչ միայն դասագրքերի գումարի վճարման հարցն է լուծում, այլ ամեն տարի, Ամանորին, անակնկալ նվերներով հիշում է դպրոցի բոլոր երեխաներին և ուրախացնում նրանց:

Փառք ու պատի′վ քեզ, սիրելի′ Սարմեն, օրինակելի մարդ, օրինակելի ծնող, համոզված ենք, որ Ձեր որդին միշտ քայլելու է Ձեր ճանապարհով, մաղթում ենք Ձեր որդուն կանաչ ճանապարհ, անամպ երկինք: Ցանկանում ենք Ձեզ առողջություն,  երջանկություն և երկար ու շատ երկար տարիների կյանք:

ՈՒզում ենք հավատացնել, որ Ձեր քայլը օրինակ է յուրաքանչյուրիս համար: Հպարտ ենք, որ ունենք Ձեզ պես հայրենասեր համագյուղացի:

                                                            Դպրոցի մանկավարժական կոլեկտիվ

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s