ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՀԿ ԲԱԺՆԻ ՕՐԱԳՐԻՑ


***

Մարզպետ էդգար Ղազարյանն աշխատանքային հանդիպում ունեցավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի տուրիզմի ավագ փորձագետ Արմինե Իսրայելյանի և կարճաժամկետ միջազգային խորհրդատու Կիպլինգ Գառլանդի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր Էդ Բուքինգհամը և մարզպետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի ու վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի փորձագետների կողմից Վայոց ձորի մարզի զբոսաշրջության գրավչությունների ուսումնասիրության և բացահայտման, ինչպես նաև Նորավանքի ձորի զարգացման գլխավոր հատակագծի մշակման հնարավորություններն ու հեռանկարները:

***

Նոյեմբերի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այցելություն էր կատարել ՀՀ Վայոց ձորի մարզ: Մարզպետ Էդգար Ղազարյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ստորաբաժանումների գործունեությանն ու նրանց ծառայությանն առնչվող հարցեր: Այնուհետև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն ու մարզպետն այցելեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի փրկարարական ծառայություն` առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը պլանավորում է առաջիկայում ՀՀ մարզերում հիմնել ճգնաժամային կառավարման կենտրոններ` հագեցած ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով: Continue reading