ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՏՀԿ ԲԱԺՆԻ ՕՐԱԳՐԻՑ


***

Մարզպետ էդգար Ղազարյանն աշխատանքային հանդիպում ունեցավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի տուրիզմի ավագ փորձագետ Արմինե Իսրայելյանի և կարճաժամկետ միջազգային խորհրդատու Կիպլինգ Գառլանդի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր Էդ Բուքինգհամը և մարզպետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի ու վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի փորձագետների կողմից Վայոց ձորի մարզի զբոսաշրջության գրավչությունների ուսումնասիրության և բացահայտման, ինչպես նաև Նորավանքի ձորի զարգացման գլխավոր հատակագծի մշակման հնարավորություններն ու հեռանկարները:

***

Նոյեմբերի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այցելություն էր կատարել ՀՀ Վայոց ձորի մարզ: Մարզպետ Էդգար Ղազարյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ստորաբաժանումների գործունեությանն ու նրանց ծառայությանն առնչվող հարցեր: Այնուհետև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն ու մարզպետն այցելեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի փրկարարական ծառայություն` առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը պլանավորում է առաջիկայում ՀՀ մարզերում հիմնել ճգնաժամային կառավարման կենտրոններ` հագեցած ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով:

 ***

Նոյեմբերի 26-ին մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի և  մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանի, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների, Եղեգնաձորի քաղաքապետարանի, ՀՀ ԱԻՆ Վայոց ձորի  մարզային փրկարարական ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ սեյսմապաշտպանության վարքականոններին նվիրված ուսուցում-դասախոսություն: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության Արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից: Դասախոսություններով հանդես եկան ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների կենտրոնի պետ Սերոբ Դարբինյանը (Ազգային դիտացանցեր և ընդհանուր սեյսմիկ իրավիճակը Հայաստանում), տեղակալ Համլետ Բիշարյանը (Երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները), բաժնի վարիչ Աիդա Կարապետյանը (Երկրաշարժի հետևանքները և արձագանքման ձևերը) և կառուցվածքների սեյսմապաշտպանության կենտրոնի առաջատար մասնագետ Նազելի Գալստյանը (Սեյսմիկ ռիսկերի կառավարում և պլանավորում): Նշենք, որ ՊՈԱԿ-ի կողմից 2013թ.  սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում է կազմակերպվել մարզի մի շարք դպրոցների 536 աշակերտների և 34 ուսուցիչների համար:

 ***

Նոյեմբերի 26–ին մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ, մարզպետ Էդգար Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ–մայոր Անդրանիկ Մակարյանը, կայազորի ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Վարդան Խաչատրյանը, Եղեգնաձորի և Վայքի տարածքային զինվորական կոմիսարները, ոստիկանության և մարզպետարանի աշխատակազմի պատասխանատուներ։ Հանձնաժողովի նիստում ամփոփվեցին 2013թ. գարնանային զորակոչի արդյունքները և քննարկվեցին 2013-2014թթ ձմեռային զորակոչի կազմակերպմանն առնչվող հարցեր։ Հատուկ անդրադարձ եղավ վերջերս ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացած հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստում ՀՀ պաշտպանության նախարար, հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանի կողմից տրված հանձնարարականների կատարմանն առնչվող հարցերին։ Հանձնաժողովը որոշեց հաջորդ նիստը հրավիրել ձմեռային զորակոչի ավարտից հետո, իսկ մինչ այդ զորակոչին առնչվող առանձին խնդիրներ կքննարկվեն մարզխորհրդի առաջիկա նիստում և հանրակրթական դպրոցների տնօրենների հետ նախատեսվող խորհրդակցությունների ընթացքում՝ մարզային զորակոչային հանձնաժողովի անդամների մասնակցությամբ։

Ս. Մարգարյան

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s