ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


***

Նոյեմբերի 10-ը պաշտոնապես նշվում է որպես Տեղական ինքնակառավարման օր: ՏԻՄ համակարգի ձևավորման 17-ամյակի կապակցությամբ այդ օրը ՀՀ տարածքային կառավարման նախարարութան և «Հայաստանի համայնքների միության» կողմից անցկացվեց «Տարվա լավագույն համայնք-2013» մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, մարզպետներ, համայնքապետեր, ավագանու անդամներ, հկ-ների ներկայացուցիչներ: Փոխվարչապետն օրվա կապակցությամբ շնորհավորեց ՏԻՄ-երի ներկայացուցիչներին և համայնքների զարգացման, տեղական ժողովրդավարության ամրապնդման գործում նրանց մաղթեց արդյունավետ աշխատանք: Նա ընդգծեց նաև, որ այս տարիների ընթացքում մեծ ջանքեր և աշխատանքներ են իրականացվել ՏԻ համակարգի կայացման ու հետևողական զարգացման առումով, սակայն համակարգի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ու հետագա զարգացման ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան: Տոնի կապակցությամբ ՏԻ համակարգում ներդրած ավանդի համար մի շարք աշխատողներ, համայնքներ ու ավագանու անդամներ ստացան պարգևներ: Նրանց կողքին լավագույն գյուղական համայնք ճանաչվեց Վայոց ձորի Ռինդ համայնքը, «Մաքուր համայնք» անվանակարգում մրցանակ շնորհվեց Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքային համայնքին:

***

 Նոյեմբերի 28-ին, Վայքի տուր.կենտրոնում տեղի ունեցավ Կենսաթոշակային նոր օրենսդրության մասին իրազեկման դասընթաց, որը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ «Կենսաթոշային համակարգի իրականացման ծրագրի» (USAID PRIP) շրջանակում: Դասընթացին մասնակցում էին մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոց.ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը:

Դասընթացը նախատեսված էր Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Վայոց ձորի մարզի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների, ինչպես նաև մարզում գործող սոցիալական ոլորտի այլ մարմինների աշխատակիցների համար: Մարզպետը ողջունելով մասնակիցներին, միջոցառուման կազմակերպիչներին, խոսեց նաև կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտության ու արդիականության մասին: Դասընթացը վարում էր Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը:

 Խմբագրության կողմից- Կենսաթոշակային նոր օրենսդրության մասին մանրամասն մեր հաջորդ համարում:

***

Սոցիալական աշխատողի օրվա և ՀՀ-ում սոցիալական ապահովության համակարգի կազմավորման 20-ամյակի միջոցառումների շրջանակում մարզի տարածաշրջանային սոց.ծառայության կենտրոններում կազմակերպվեցին հանդիպումներ: Նոյեմբերի 13-ին մարզպետ Է. Ղազարյանը, տեղակալներ Ս. Թարվերդյանի, Մ. Հարությունյանի ու մարզպետարանի առողջապահության և սոց. հարցերով վարչության պետ Խ. Գևորգյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնաձորի երաժշտական դպրոց, որտեղ հանդիպեցին Եղեգնաձորի տարածաշրջանի սոցիալական աշխատողների հետ:

4872

Մարզպետը, կարևորելով սոց.աշխատողի աշխատանքի դերն ու նշանակությունը հանրային կառավարման համակարգում, շնորհավորեց նրանց մասնագիտական տոնի առթիվ, ապա անդրադարձ կատարեց այդ ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին ու բարեփոխումներին:

Նույն առաքելությամբ նոյեմբերի 14-ին մարզպետի գլխավորությամբ ոլորտի պատասխանատուները հանդիպեցին Վայքի, իսկ նոյեմբերի 20-ին Ջերմուկի տարածաշրջանի սոց.աշխատողներին:

4867

Երկարամյա բարեխիղճ աշխատանքի և մասնագիտական տոնի առթիվ յուրաքանչյուր կենտրոնից երեք սոց. աշխատողներ պարգևատրվեցին մարզպետի շնորհակալագրով: Հանդիպումներն ավարտվեցին փոքրիկ համերգային ծրագրերով:

***

Նոյեմբերի 13-ը երկար կմնա մարտիրոսցիների հիշողությունում. այստեղ բացվեց համակարգչային կենտրոն, որի բացման արարողությանը ներկա էր նաև մարզպետը: Այն հիմնվել է Մարտիրոսի երիտասարդական կենտրոնի տարածքում, որը հիմնանորոգվել է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Համակարգչային կենտրոնը բացվեց «Օրանժ Արմենիա» ընկերության «Օրանժ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, որն իրականացվել է «ՇԵՆ» բհկ-ի կողմից: Կենտրոնը սպասարկելու է ոչ միայն Մարտիրոս համայնքի, այլև հարևան համայնքների բնակչությանը: Այն հնարավորություն կտա երիտասարդներին մատչելի պայմաններով օգտվել համակարգչային տեխնիկայից և ինտերնետից: Կենտրոնի բացման արարողությանը մասնակցում էին նաև «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանցիս Գելիբտերի գլխավորած պատվիրակությունը:

Միջոցառումից հետո մարզպետը ծանոթացավ Մարտիրոսի երիտասարդական կենտրոնի աշխատանքներին ու նոր իրականացվելիք ծրագրերին:

                                                   ***

Եղեգնաձոր քաղաքի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցն անցել է հիսնամյա ուղի: Նոյեմբերի 29-ին դպրոցի կամարների ներքո հավաքվել էին գրեթե բոլոր տարիների շրջանավարտներ, մանկավարժներ, հրավիրված հյուրեր: Հատկանշական է, որ լրիվ կազմով /ընդունելի բացականերով/ դպրոց էին այցելել առաջին շրջանավարտները, որոնք բավականին ժամանակ իրենց դպրոցական տարիներն էին վերապրում իրենց իսկ դասարանում…

Դպրոցում տոնական տրամադրություն էր, պատերին փակցված վահանակներում բոլոր տարիների շրջանավարտների նկարներն էին: Անթաքույց ցնծությամբ երիտասարդ տնօրեն Անահիտ Սարգսյանն ազդարարեց տոնական միջոցառման սկիզբը:

Միջոցառումն իր շարունակությունն ունեցավ Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում: Թիվ 2 հիմնական դպրոցի հիմնադրման 50-ամյակին նվիրված տոնակատարությանը  մասնակցում էր նաև մարզպետ Էդգար Ղազարյանը:

Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը: Կարևորելով դպրոցի դերը հասարակության զարգացման գործում, Էդգար Ղազարյանը ողջունեց ներկաներին և դպրոցի մանկավարժական ու աշակերտական կոլեկտիվներին` մաղթելով մեծ հաջողություններ:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև դպրոցի նախկին տնօրեն կենսաթոշակառու Կառլեն Կարապետյանը, վաստակաշատ ուսուցչուհի Ռոզա Խաչատրյանը, դպրոցի նախկին շրջանավարտ Կարինե Մովսիսյանը: Յուրաքանչյուրի խոսքում երախտագիտությամբ էին հիշատակվում առաջին տնօրեն Վաչե Գևորգյանի, և  բոլոր տնօրենների անունները, ինչպես նաև առանձին մեծարանքով էր նշվում երջանկահիշատակ Բենիկ Ավետիսյան տնօրենի, մանկավարժի ու դպրոցի հիմնադրման օրվանից փառահեղ ճանապարհ կերտող անհատի մասին:

Թերևս ամենահետաքրքիրը դպրոցի կեսդարյա պատմությունը ներկայցնող տեսաֆիլմի ցուցադրումն էր, որը դահլիճում առաջացրեց և’ հիշողություններ, և’ հաճելի պահեր, և’ հուզումներ:

Վերջում դպրոցի սաների կողմից ներկայացվեց հետաքրքիր կատարումներով համեմված համերգային ծրագիր:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s