«Աջակցություն շրջանակաձև միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի մասին ամփոփ տեղեկություն


2013թ-ի. հունվարից Եվրամիության ֆինանսավորմամբ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան ներկայացուցչությունը իրականացնում է «Աջակցություն շրջանակաձև միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրը: Այն կիրականացվի ՀՀ չորս մարզերում` Արմավիր, Արարատ, Վայոց Ձոր, Սյունիք:

Ծրագիրն իր մեջ ներառում է տարրեր, որոնք հիմք են հանդիսանում անօրինական միգրացիայի կանխարգելմանը և վերադարձողներին իրենց տեղը հայրենիքում գտնելու հնարավորությանը:

Ծրագրի նպատակներն են`

1. Նպաստել Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, ովքեր մեկնում են դուրս աշխատանքի, տնտեսական կայունության ապահովման նպատակով:

2. Աջակցել աշխատանքային միգրանտների վերաինտեգրմանը:

3. Կանխել անօրինական միգրացիան` նպաստելով ՀՀ միգրացիայի պետական քաղաքականության 2012-2016թթ հայեցակարգի իրականացման գործողությունների ազգային ծրագրին:

4. Զարգացնել,  հզորացնել Հայաստանում աշխատանքային միգրացիայի հարցերով բոլոր շահագրգիռ կողմերին` միգրացիայի կարգավորման նպատակով:

5. Բարձրացնել իրազեկվածության աստիճանը միգրացիոն արդի խնդիրների վերաբերյալ պատասխանատու պետեկան մարմինների, լրագրողների և հասարակության լայն շրջաններում:

6. Զարգացնել միգրացիայի հարցերով զբաղվող պետական մարմինների աշխատակիցների կարողությունները, վերադարձողների կարողությունները ի շահ իրենց և իրենց համայնքների:

Ծրագրի ընթացքում նախատեսվում է աջակցել «ՀՀ միգրացիայի պետական քաղաքականության  հայեցակարգի իրականացման 2012-2016թթ գործողությունների ազգային ծրագրի» մոնիտորինգի աշխատանքային խմբին:

Հանդիպումները տեղի կունենան  տարին չորս անգամ և կնպաստեն միգրացիայի կառավարմանը և  միգրացիայի Ազգային Ծրագրի իրականացմանը:

Ծրագրի ռազմավարությանը համապատասխան Հայաստանի հարավային մարզերում` Արմավիր, Արարատ, Վայոց Ձոր, Սյունիք ստեղծվել են միգրացիոն տեղեկատվական և խորհրդատվական  կենտրոններ, որոնք իրենց առօրյա գործունեության ընթացքում համալիր աջակցություն են ցուցաբերում պոտենցիալ միգրանտներին և վերադարձածներին: Նրանց համար կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ, իսկ վարադարձածներին տրամադրվում են նաև բիզնես դրամաշնորհներ:

«Աջակցություն շրջանակաձև միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում,  միգրացոն խնդիրների վերաբերյալ պետական մարմինների, լրագրողների, հասարակության իրազեկման բարձրացման նպատակով կազմակերպվում են լրատվական քարոզարշավ, որի բովանդակությունը հիմնված է լինում  իրազեկության մակարդակի ուսումնասիրության արդյունքների վրա  և որը կլրացնի տեղական մակարդակում չորս կենտրոնների կողմից տրամադրած իրազեկության տարածմանը:

Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև փոքր դրամաշնորհների տեսքով վերադարձածների վերաինտեգրմանն աջակցելը: Դիմորդները պետք է ներկայացնեն իրենց բիզնես-պլաններն ընտրող հանձնաժողովին: Ընտրության չափորոշիչները կլինեն ծրագրի կայունությունը, նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորությունների քանակը, դիմորդի սեփական ներդրման ծավալը: Հաջողված ծրագրերը դրամաշնորհ կստանան և  ՄԿՄ- ի հետ կկնքվի պայմանագիր:

«Աջակցություն շրջանակաձև միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրից ակնկալվող արդյունքները հետևյալն են`

  • բարձրացնել միջգերատեսչական հաղորդակցությունը միգրացիոն միջավայրի վերաբերյալ,
  • զարգացնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գիտելիքները և հմտությունները միգրացիոն թեմաների վերաբերյալ,
  • բարելավել վերադարձողներին առաջարկվող ծառայությունների շարքը, դրանց որակն ու հասանելությունը,
  • բարձրացնել Հայաստանի քաղաքացիների իրազեկությունը, ովքեր դուրս են գալիս երկրից աշխատանքի նպատակով և համարվում են պոտենցիալ միգրանտներ:

Եվրամիության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն շրջանակաձև միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի տևողությունը 3 տարի է:

Ծրագրի մեկնարկը տրվել է 2013 թվականի հունվար ամսին:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s