Օրերս ՀՀ ԳԱԱ պատմության ինսիտուտը հրատարակեց Վայոց Ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի «Սյունյաց մետրոպոլիտական աթոռը Օրբելյանների իշխանության ժամանակաշրջանում» գիրքը:
Աշխատությունում աղբյուրագիտական և պատմագիտական լայն հենքի վրա ներկայացվում է Սյունյաց աթոռի պատմության՝ Օրբելյան հոգևոր գործիչների ժամանակաշրջանը: Օրբելյանների գործունեությունը Սյունիքում հանդիսանում է Հայ եկեղեցու և, ընդհանրապես, հայոց պատմության լուսավոր էջերից մեկը:
Աշխատության հիմքում հեղինակի թեկնածուական ատենախոսությունն է, որի հրապարակային պաշտպանության համար նրան շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Գիրքը հասցեագրված է ընթերցող լայն հանրությանը: