ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻՑ ՄԵՐ ԹՂԹԱԿՑԻ ՏԵՂԵԿԱՑՄԱՄԲ


***

Ուխտագնացություն Շատիվանք

Ավելի քան 100 տարի հետո

Ուխտագնացություն Շատիվանք

Նոյեմբերի 10-ին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի և Շատինի համայնքապետ Մամիկոն Սմբատյանի գլխավորությամբ Շատիվանքում կազմակերպվեց մեծ տոնակատարություն:

«…Լայնանիստ սարալանջի վրա սփռված են Շատինի վանքի տխուր ավերակները: Ահա մեր աչքի առաջ կանգնած է Շատիվանքի եկեղեցու տխուր բեմի վրա վեմ քարը: Նրա վրա բազմած չէ ոսկեզօծ սկիհը, զգեստավորված պատարագիչ քահանան չի երևում և դողդոջուն մատներով չի արտահայտում «խաղաղություն ամենեցուն» բառերը: Դպիրների ձայնի արձագանքն այլևս չի լսվում այդ տխուր կամարների տակ: Տաք ջրի գոլորշին չի բարձրանում ավազանից և մկրտվող մանկան ճիչը հավիտյան կտրված է: Երբեմնի հզոր միաբանությունը, բազմահարուստ, բազմաշեն, բազմամարդ և շքեղ Շատինի անապատը այսօր չունի ոչ մի կտոր հող, ոչ մի ծառ, ոչ մի կաթիլ ջուր… »: (Քաջբերունի, էջ 200):

Եվ ահա նոյեմբերի 10-ին Շատիվանքի կամարների ներքո տեղի ունեցավ և΄ Սուրբ Պատարագ, և΄ մկրտություն, ինչպես նաև՝ մշակութային հանդիսություն և սիրո ճաշ:

Տոնական այդ օրը Վայոց Ձորի թեմը` իր ողջ կառույցներով և բազմաթիվ ուխտավորներ, ինչպես Շատին համայնքից, այնպես էլ Վայոց ձորի և այլ տարածաշրջաններից և մայրաքաղաք Երևանից ուխտի էին եկել այդ սրբավայր, որպեսզի իրենց աղոթքը խառնեին այն հազարավոր մարդկանց աղոթքներին, ովքեր աղոթում էին այս սրբավայրում, երբ Շատիվանքն իր շենությամբ, ճոխությամբ, գեղեցկությամբ, երևի թե չէր զիջում որևէ վանքի:

Ժամը 11-00-ին ուխտավորները մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Սուրբ Պատարագի ավարտին տեղի ունեցավ մկրտության արարողություն, որի ընթացքում Տեր Վազգենը մկրտեց 13 հոգու, ովքեր ունեին իրենց կնքահայրերը:

 Համայնքապետ Մամիկոն Սմբատյանի կողմից կազմակերպվեց մշակութային տոնախմբություն, և բոլոր ուխտավորներին տրվեց սիրո ճաշ:

 ***

Ուխտի Սբ. Պատարագ Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում

 Ուխտի Սբ. Պատարագ Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում

Նոյեմբերի 17-ին Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցու ուխտի օրն էր, որի առթիվ Սբ. Գայանե եկեղեցում մատուցվեց Սբ. Պատարագ: Օրվա պատարագիչն էր Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը: Սբ. Պատարագին մասնակցեցին բազմաթիվ ուխտավորներ, ինչպես Ջերմուկ քաղաքից, այնպես էլ Վայոց ձորի և այլ տարածաշրջաններից: Սբ. Պատարագին ուխտավորներով ներկա էր Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Բագրատ Եպիսկոպոս  Գալստանյանը:

Ուխտի Սբ. Պատարագ Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում

Ուխտագնացությունների միջոցով իրականանում է հավատացյալների հոգևոր հաղորդությունը, ստեղծվում են մտերմիկ հարաբերություններ: Ամեն անգամ հավատացյալներն ուխտի գնալիս մտքի ու հոգու ներդաշնակությամբ, Աստծուն տեսնելու ակնկալությամբ ու սպասումով ճանապարհ են ընկնում` յուրաքանչյուրն իր սրտում ունենալով այն ակնկալիքը, որ Աստծո առջև պետք է բացի իր սիրտն ու ամենաթաքուն գաղտնիքները, զորություն ստանա Սուրբ վայրից, որպեսզի կարողանա դիմակայել կյանքի փորձություններին: Սբ. Պատարագի ավարտին եկեղեցու բակում Ջերմուկի հոգևոր հովվի՝ Տեր Գալուստ քահանա Սահակյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մշակութային միջոցառում՝ մասնակցությամբ տեղի  արվեստի դպրոցի սաների, իսկ դպրոցների աշակերտները  հանդես եկան ողջույնի խոսքով և բանաստեղծություններով:

Վերջում Սբ. Գայանե եկեղեցու բարերարներ Արսենյանների հովանավորությամբ տրվեց սիրո ճաշ:

«Եղի՛ր ու մնա՛ ուխտի ժողովուրդ: Ուխտ նշանակում է հավատարմություն հանդեպ Աստծո ու ազգիդ: Ուխտ անել իմացող և ուխտը կատարել կարողացող ժողովուրդը չի մեռնում: Ուխտը բարձրացնում է մարդուն դեպի Աստված և շաղկապում ազգին» (Գարեգին Ա):

Սիրան Սարգսյան

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s