<<Պետական կենսաթոշակների մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> օրենքի նախագծով Կառավարությունը փորձում է հունվարի 1-ից կենսաթոշակի հաշվարկման կարգը փոխել և գումարներն ուղղել ավելի ցածր կենսաթոշակ ստացողների կենսաթոշակների չափերի բարձրացմանը>>,- օրերս լրագրողների հետ զրույցում օրենքը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
Ըստ նախարարի, օրենքը ենթադրում է, որ մինչև 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցողների համար կսահմանվի կենսաթոշակառուի անձնական գործակից, այսինքն՝ 10 տարվա ստաժի դեպքում կապահովի մեկ գործակից, մինչդեռ մինչ այժմ մեկ գործակիցը 25 տարվա դեպքում էր սահմանվում։
<<Արդյունքում 10 տարվա ստաժ ունեցողների համար կլինի կենսաթոշակի 42%-ի չափով բարձրացում։ Որքան ստաժն ավելի բարձր լինի, այնքան ստաժի գործակիցն ավելի կնվազի>>,-ասաց նա՝ նկատի ունենալով, որ օրինակ՝ 10 տարվա աշխատանքային ստաժի դեպքում կբարձրանա 42%, 20 տարվա ստաժի դեպքում` 32%, իսկ 50 տարվա դեպքում 10%։
<<Արդյունքում շուրջ 500 000 կենսաթոշակառուներից 500-ի կենսաթոշակը չի ավելանա, որոնց կենսաթոշակի չափը կազմում է 93 հազար դրամ և ավելի, իսկ հիմնական կենսաթոշակառուների մասը, որոնք կազմում են բոլոր կենսաթոշակառուների ավելի քան 60%-ը, նրանցը կավելանա մի դեպքում 20%-ից ավելի, մյուս դեպքում 20-25%, մյուս դեպքում 10-15%, այսինքն՝ փոփոխությունով փորձում ենք գումարներն ուղղել ավելի ցածր կենսաթոշակ ստացողների կենսաթոշակների չափերի բարձրացմանը>>,- նշեց նախարարը։ Continue reading