ԼՈՒՐԵՐ ՄԱՐԶԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ


***

Ըստ պատմական տվյալների Եղեգիս համայնքի տարածքում գտնվող Զորաց Սբ. Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է Տարսայիճ իշխանի թոռ Ստեփանոս Սյունյաց եպիսկոպոսի կողմից 1303թ.-ից ոչ ուշ, նախատեսված է եղել արշավի գնացող զորքի համար, և այս տարվա գարնանային զորակոչի ժամանակ  մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ վերականգվեց հնուց եկած ավանդույթը: Բայց այս զորակոչի ժամանակ նկատի ունենալով եղանակային պայմանները, դեպի Զորաց Սբ. Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհի անանցանելիությունը նախատեսվեց նման միջոցառում կազմակերպել Նորավանքում: Եվ դեկտեմբերի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովը Հայ-Առաքելական Սուրբ եկեղեցու հետ համատեղ Նորավանքում կազմակերպեց 2013-2014թթ ձմեռային զորակոչի նորակոչիկների օծման հանդիսավոր արարողություն: Բոլոր նորակոչիկներին դեպի Նորավանք ուղեկցեցին համապատասխան համայնքների ղեկավարները: Նորավանքի ձորում ՀՀ օրհներգի հնչյուններն ազդարարեցին միջոցառման մեկնարկը, որից հետո <<Հայր Մեր>> տերունական աղոթքով Հայ-Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանի և ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ մատուցվեց նորակոչիկների օրհնության հատուկ կարգ: Նորակոչիկներին իր օրհնանքի խոսքը հղեց Հայ-Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանը, իր ողջույնի խոսքն ասաց մարզպետ Էդգար Ղազարյանը: Հանդիսավոր արարողությունից հետո նորակոչիկները երկու սրբազանների և մարզպետի ձեռամբ ստացան Զինվորի աղոթագրքեր և օրհնված խաչեր:

Միջոցառման վերջում վայոցձորցի գործարար Նորիկ Հակոբջանյանի ընտանիքի անունից կազմակերպվեց մատաղ` բոլոր զինվորականների խաղաղ ծառայության խորհրդով և մաղթանքով:

***

2013թ. դեկտեմբերի 24-ին մարզպետ Է.Ղազարյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման, 2014թ. բյուջեների հաստատման, 2012թ. աշնանը մարզին հատկացված աշնանացան ցորենի սերմացուի, ինչպես նաև 2013թ. աշնանը համայնքների հատկացված ազոտական պարարտանյութի գումարների հավաքագրման հարցեր:

***

2013թ. դեկտեմբերի 24-ին մարզպետ Է.Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը, որտեղ քննարկվեցին 2013թ. ներքին աուդիտի ծրագրով Աղնջաձորի, Աղավնաձորի միջն. դպրոցների, Եղեգնաձորի քաղաքային վարժարանի, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի և Եղեգնաձորի մշակույթի կենտրոնիրում իրականացված աուդիտ հաշվետվությունները: Արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ տրվեցին կոնկրետ հանձնարարականներ: Նիստում հաստատվեց նաև 2014-2016 թվականների ներքին աուդիտի ռազմավարական ծրագրի և 2014 թվականի ներքին աուդիտի տարեկան ծրագրերը: Անդրադարձ կատարվեց նախկին նիստերում տրված հանձնարարականների կատարման ընթացքին:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s