ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ


<<Պետական կենսաթոշակների մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> օրենքի նախագծով Կառավարությունը փորձում է հունվարի 1-ից կենսաթոշակի հաշվարկման կարգը փոխել և գումարներն ուղղել ավելի ցածր կենսաթոշակ ստացողների կենսաթոշակների չափերի բարձրացմանը>>,- օրերս լրագրողների հետ զրույցում օրենքը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Ըստ նախարարի, օրենքը ենթադրում է, որ մինչև 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցողների համար կսահմանվի կենսաթոշակառուի անձնական գործակից, այսինքն՝ 10 տարվա ստաժի դեպքում կապահովի մեկ գործակից, մինչդեռ մինչ այժմ մեկ գործակիցը 25 տարվա դեպքում էր սահմանվում։

<<Արդյունքում 10 տարվա ստաժ ունեցողների համար կլինի կենսաթոշակի 42%-ի չափով բարձրացում։ Որքան ստաժն ավելի բարձր լինի, այնքան ստաժի գործակիցն ավելի կնվազի>>,-ասաց նա՝ նկատի ունենալով, որ օրինակ՝ 10 տարվա աշխատանքային ստաժի դեպքում կբարձրանա 42%, 20 տարվա ստաժի դեպքում` 32%, իսկ 50 տարվա դեպքում 10%։

<<Արդյունքում շուրջ 500 000 կենսաթոշակառուներից 500-ի կենսաթոշակը չի ավելանա, որոնց կենսաթոշակի չափը կազմում է 93 հազար դրամ և ավելի, իսկ հիմնական կենսաթոշակառուների մասը, որոնք կազմում են բոլոր կենսաթոշակառուների ավելի քան 60%-ը, նրանցը կավելանա մի դեպքում 20%-ից ավելի, մյուս դեպքում 20-25%, մյուս դեպքում 10-15%, այսինքն՝ փոփոխությունով փորձում ենք գումարներն ուղղել ավելի ցածր կենսաթոշակ ստացողների կենսաթոշակների չափերի բարձրացմանը>>,- նշեց նախարարը։

 <<Հիմա մենք առաջարկում ենք մեկ տարվա արժեքի տարբեր չափեր սահմանվի։ Մինչև 10 տարվա ստաժի համար, մյուս դեպքում՝ 10 տարուց ավելիի համար>>,- ասաց նա։

Նախարարը նշեց նաև, որ հիմա, եթե մեկ տարվա ստաժի համար սահմանված է 450 դրամ, ապա արդեն 10 տարվա ստաժ ունեցողներինը կդառնա 700 դրամ։ Այսինքն 10 տարվա ստաժ ունեցողները, եթե հին օրենքով ստանում էին 14 800 դրամ, ապա հունվարի 1-ից օրենքի փոփոխության արդյունքում կստանան 21 000 դրամ։

Աղբյուր համացանց

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s